Տիրակալների ամրոց (վրաց.՝ ბატონის ციხე, անգլ.՝ Batonis Tsikhe) ՝ 17-18-րդ դարերի ճարտարապետական հուշարձան Վրաստանի արևելյան շրջանի Կախեթի մարզի Թելավ քաղաքում։ Հուշարձանային համալիրը պարունակում է Կախեթի թագավորության պարսկական պալատի պահպանված հատվածներ, հնագիտական և ազգագրական ցուցանմուշներով, ձեռագրերով, հազվագյուտ հրատարակություններով և ռազմական տեխնիկայով թանգարան, ինչպես նաև կերպարվեստի պատկերասրահ։

Տիրակալների ամրոց
Նկարագրություն
Տեսակպալատ, պատմության հուշարձան և թանգարան
ՏեղագրությունԹելավ
Վարչական միավորԹելավ
Երկիր Վրաստան
Կառուցված1664
Քարտեզ
Քարտեզ
 Palace of King Erekle II Վիքիպահեստում
Ամրոց, Թելավի

2007 թվականին համալիրի մի շարք կառույցներ՝ պալատը, բերդապատնեշը և արքայական աղոթատեղին, գրանցվել են Վրաստանի ազգային կարևորության անշարժ մշակութային հուշարձանների ցանկում։ Ամբողջ համալիրը մեծ վերանորոգման ենթարկվեց 2018 թվականին։

Արքայական պալատ խմբագրել

Շինարարություն և ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

 
Արքայական մատուռ

Պալատն ի սկզբանե կառուցվել է Կախեթի Արչիլ թագավորի պատվերով 1664-1675 թվականների ժամանակահատվածում։ 17-րդ և 18-րդ դարերում` քաղաքական իրարանցման ժամանակ, պալատը վնասվել և վերակառուցվել է մի քանի անգամ։ Շինության որոշ մասեր, այդ թվում նաև պալատի հատակագիծը, որը հիշեցնում է ժամանակակից Սեֆյան պալատներ, մնացել են անփոփոխ։ Կառույցի պահպանված մեծ մասը Կախեթի թագավոր Հերակլ II-ի թագավորության՝ 1750-1762 թվականներին կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում են պահպանվել։ Պալատը մի պարզ, պարսկական դիզայն է, որը հստակ նախագծվել է Իրանի Շիրազ քաղաքի Քարիմ Խանի ամրոցի մոդելով։

Ամբողջ պալատական համալիրը, որը ներառում է նաև երկու թագավորական բազիլիկ մատուռներ և բաղնիքներ, շրջապատված է մոնումենտալ բերդապատնեշով և մեծ շրջանաձև անկյունային աշտարակներով։ Պալատն ուղղանկյուն կառույց է` սրածայր կամարներով, և ունի բարձր առաստաղով կենտրոնական սրահ, չորս պատշգամբ՝ միջանցքների հարևանությամբ, յուրաքանչյուրը նայելով հիմնական մի կետի, իսկ անկյուններում փոքրիկ սենյակներ են։ Պալատի գլխավոր մուտքը հարավի կողմից է՝ կենտրոնական սյունազարդ երկհարկանի սրահով։ Ներքին զարդարանքները բնորոշ են այդ ժամանակաշրջանի պարսկական պալատների ինտերիերին, ինչպիսիք են ստուկկո, հայելային խճանկարներ, իսկ յուղանկարները չեն պահպանվել[1]։

Պատմություն խմբագրել

 
Արքայական սենյակ: Թելավի թանգարան

Այն բանից հետո, երբ 1801 թվականին Վրաստանը միացավ Ռուսաստանին, Ռուսաստանի մաս դարձավ նաև Քարթլի-Կախեթի թագավորությունը, և 1802 թվականին գեներալ-մայոր Վասիլի Գյուլակովը Թելավի ամրոցն ընտրեց իր Կաբարդայի զորագնդի համար որպես շտաբ։ 1805 թվականին այն ծառայեց որպես ռուսական կայսերական գանձարան։ Հետագայում ամրոցն օգտագործվեց ռուսական զինվորականների կողմից որպես զորանոց, իսկ 1845 թվականին (քանի որ գտնվում էր գրեթե ամբողջովին ավերված վիճակում) Կովկասի փոխարքայության իշխան Միխայիլ Վորոնցովի հրամանով սկսվեցին պալատի վերակառուցման աշխատանքները։ 1865-ին Թելավիի պալատն, որն այժմ գտնվում է Սուրբ Նինոյի կանանց բարեգործական միության հովանու ներքո, վերակառուցվել է ծնունդով Վրաստանից, ազգությամբ գերմանացի ճարտարապետ Ալբերտ Սալզմանի(1833–1897) կողմից՝ Սուրբ Նինոյի կանանց քոլեջին օթևան տալու համար։ 1935 թվականին կառույցը հարմարվեց իր ներկայիս գործունեությանը, որպես Թելավիի պատմական թանգարանի տուն[2]։

Տիրակալների ամրոց հուշարձանային համալիրը լայնածավալ վերանորոգում է անցել և հանրության համար վերաբացվել է 2018 թվականի մայիսին։ Վերանորոգված հավաքածուների համար կառուցվել է նաև նոր թանգարան[3]։ 2018-ի դեկտեմբերի 16-ին ամրոցը հյուրընկալեց Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին հադիսավոր բացման արարողությանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Koshoridze, Irina (2008). "Two 18th-Century Royal Palaces in Georgia and Armenia". Journal of Persianate Studies. 1: 243–248. doi:10.1163/187471608786303920.
  2. Shavgulidze, Maka (2012). «„ბატონის ციხის" ისტორიისათვის» [History of Batonis Tsikhe]. Ars Georgica (վրացերեն). ISSN 1512-4088. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  3. "Batonis Tsikhe feudal complex in Georgia's east reopens with new museum". Agenda.ge. 17 May 2018. Retrieved 1 July 2019.
  4. «Georgia's 5th president sworn in, opposition protests continue». JamNews. 2018 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.