Միր Բաշիր Կասումով

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասումով (այլ կիրառումներ)

Միր Բաշիր Ֆատահ օղլի Կասումով (ադրբ.՝ Mirbəşir Fəttah oğlu Qasımov, 1879[1], Dashbolagh, Ադրբեջան - ապրիլի 23, 1949(1949-04-23)[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային կուսակցական, պետական գործիչ։ Կոմկուսի անդամ 1905 թ.-ից։ Մասնակցել է 1905-1907 թթ. հեղափոխությանը։ Եղել է Բաքվի բոլշևիկյան կազմակերպության մարտական դրուժինայի անդամ։ 1917-1918 թթ. կուսակցական աշխատանք է տարել Բաքվում և Լենքորանում։ Ադրբեջանի Կ(բ)կ I համագումարում (1920 թ.) ընտրվել է Կենտկոմի անդամ։ Մուսավաթական կառավարության դեմ 1920 թ. ապրիլի ապստամբության ղեկավարներից էր։ Եղել է Բաքվի հեղկոմի անդամ, 1921-1924 թթ. և 1931-1935 թթ.՝ Ադրբեջանի ԿԳԿ-ի նախագահի տեղակալ, իսկ 1937-1938 թթ.՝ նախագահ։ Միաժամանակ (1935-1937 թթ.)՝ Ադրբ. ԽՍՀ սոցիալական ապահովության ժողկոմ, 1938 թվականից՝ Ադրբ. ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ։

Միր Բաշիր Կասումով
Դիմանկար
Ծնվել է1879[1]
ԾննդավայրDashbolagh, Ադրբեջան
Մահացել էապրիլի 23, 1949(1949-04-23)[2]
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Լենինի շքանշան
Ստորագրություն
Signature of Mirbashir Gasimov.png

Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Касумов Мир Башир Фаттах оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279