Կաղանկատույք, ավան Մեծ Հայքի Ուտիք նահանգի Ուտի Առանձնակ գավառում, Մատաղիս և Գյուտական ավանների մոտերքում, Տրտու (Թարթառ) գետից ձախ (այժմ՝ ավերակ)։ Հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր ծննդավայր Կաղանկատույքը հիշատակում է 7-րդ դարի սկզբի պարսկա-բյուզանդական ընդհարումների կապակցությամբ։ 10-րդ դարի արաբ հեղինակ ալ-Իսթահրին Կաղանկատույքը նշում է որպես կարևոր կայան Դվին-Պարտավ կարավանային ճանապարհին։ 18-19-րդ դարերում կոչվել է Վարսնակաթաղ[1]։ Առաջին անգամ հիշատակվում է Ալբանիայի թագավոր Վաչագանի «Ալուանկ երկիր պատմությունը» գրքում[2]։

Բնակավայր
Կաղանկատույք
ՀամայնքՈւտիք

Ես՝ Վաչագանն եմ Ալուանկա երկիր թագավորը և Շուպհալիշոն, արքեպիսկոպոս Պարտավաը, Մանասե եպիսկոպոսը,... Հովսեփը, քահանա Կալանկատույկան,... Բաքրը, նահապետ Կալանկատույկան և շատ ուրիշները եկան ինձ մոտ տաճար՝ Ալուեն, իմ ամառային հանգստի ժամանակ[3]։

Գյուղը տեղի բնակիչները անվանում են Կաղանկատույք[4]։ Համաձայն 10-րդ դարի Իսթահիր արարաբական պատմությունները «Թագավորության ճանհապարին» գրքի, Կալկատուսը գտնվում է հայկական հողերում։

Ճանհապարը բերդից դեպի Դաբիլ 63 կմ է. բերդից մինչև Կալկատուս 9 ֆարցախ է, Կալկատուսից Մետրիս 13 ֆարսախ է, [...] Կիլ Կույից մինչև Սիսաջանա (Ե. «Սիսայան») 16 ֆարսախ և Սիսաջանից մինչև Դաբիլյա 16 ֆարսախ է։ Ճանապարհը բերդից Դաբիլ անցնում է հայկական հողերով, և բոլոր այդ քաղաքները Սանբատ թագավորությունում են, ով Աշոտ 1-ինի տղան էր[5]։

Գյուղում հայտնաբերվել են մեծ կարասներ, թոնիր, գերեզմանոցներ, պասրիսպների հետքեր, ամրոցներ, ջրանցքներ։ Կաղանկատույքում անտառներում մնացել են շենքերի մնացորդներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թվականներին, Երևանի Համալսարանի հրատարակչություն։ Հատոր Բ, էջ 902։
  2. Мовсес Каганкатваци. История страны Алуанк, с. 58, 77 — 79, 153
  3. МОВСЕС КАЛАНКАТУАЦИ. «ИСТОРИЯ СТРАНЫ АЛУАНК». ГЛАВА XXVI "Вехи"
  4. Манандян Я. Н. Главные дороги древней Армении, Ереван, 1936, с. 201
  5. Караулов Н. А. Сведения арабских писателей о Кавказе, Армении и Азербайджане. Сборник материалов для описания местностей и племен Кавказа, 1901, Тифлис, т. 29, с. 33
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 194