Ընտանի կարճամազ կատու

կատվի ցողատեսակ

Ընտանի կարճամազ կատու (անգլ.՝ Moggy), կարճ մորթիով, խարնված կամ անհայտ ծագումով անցեղատեսակ կատու[1]։

Նկարագրություն խմբագրել

Ընտանի կարճամորթի կատուն համարվում է տնային պայմաններում ապրող աշխարհի ամենատարածված կատուն[2]։ Անասնաբույժները և կենդանիների վերահսկողության գործակալությունները դասակարգում են ընտանի կարճ մազերով կատուներին՝ օգտագործելով կազմակերպության հատուկ տերմինաբանությունը (անվանակարգի անունից օգտագործվում են մեծատառ նշումներ) DSH - անգլ.՝ Domestic Shorthair[3] կամ HCS - անգլ.՝ House Cat, Shorthair[4][5]։ Ընտանի կարճ մազերով կատուները կարող են մասնակցել կատուների ցուցահանդեսներին, որոնք ներառում են անցեղատեսակ կատեգորիաներ։ Շոուի կանոնները տարբերվում են․ Fédération Internationale Féline (FIFe)֊ը թույլ է տալիս «աչքերի ցանկացած գույն, մորթու բոլոր գույներ և նախշեր, ցանկացած տեքստուրայի և երկարության մորթի և ցանկացած պոչի երկարություն» (ցանկացած առողջ կատու)[6]։ Մնացածը կարող են լինել ավելի խիստ․ օրինակ՝ Համաշխարհային կատուների ֆեդերացիան, թույլատրում է դասական գունավորումները։ Թույլատրվում է ցանկացած քանակությամբ սպիտակ։ Շոկոլադի և դարչինի գույները, ինչպես նաև դրանց տեսակները (յասամանագույն և դեղին) չեն ճանաչվում որևէ համակցություններում (երկագույն, եռագույն, տաբբի)։ Գույների նկարագրությունները տրված են գույների ընդհանուր ցանկում[7]։ Իրենց բազմազան գենոֆոնդի շնորհիվ տնային կարճ մազերով կատուները լինում են բոլոր ձևերի, չափերի և գույների։ Այս ընտանի կենդանիներին բնորոշ չեն գենետիկորեն ժառանգական հիվանդությունները՝ ի տարբերություն այն կենդանիների, որոնք ենթարկվել են սելեկցիոն ընտրության[8]։ Նրանց գենետիկական տարբերությունները նշանակում են, որ տնային կարճ մազերով և տնային երկարմազերով կատուները հակված են լինել ավելի առողջ, ուժեղ և խելացի, քան իրենց մաքրարյուն զարմիկները[9]։

Պատմություն խմբագրել

Համարվում է, որ կատուներն առաջին անգամ ընտելացվել են Մերձավոր Արևելքում, երբ մարդիկ սկսել են զբաղվել հողագործությամբ (հաշվարկներով 12000 տարի առաջ)[5]։ Կատուները վախեցրել են կրծողներին պահվող հացահատիկից։ Եգիպտացիները դրանք համարել են սուրբ և մումիֆիկացրել են իրենց տերերի հետ միասին։ Միջերկրածովյան Կիպրոս կղզում գտնվող 9000 տարեկան գերեզմանոցում հայտնաբերվել է մի կատու, որը թաղվել է մարդու հետ միասին, ենթադրաբար այն պատճառով, որ նա եղել է կենդանու ուղեկիցը։

Ընտանեկան կատուները տարածվել են Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում, բայց Ամերիկայում և Ավստրալիայում անհայտ էին, մինչև եվրոպացի հետազոտողները դրանք նավերով տեղափոխեցին։ Կատուները ծովային կյանքի մի մասն էին (կատակների դեմ պայքար)[10]։

Ժամանակի ընթացքում տեղի են ունեցել տարբեր մուտացիաներ, որոնք նպաստավոր են սկանդինավյան կատուների որոշ տեսակների համար, Սկանդինավիայում ապրող կատուները պետք է ունենային երկար, խիտ մազեր, իսկ Հարավային Ասիայում ապրող կատուները՝ ոչ։ Կատուները որոնք ամբողջովին զուրկ են մազածածկույթից, հայտնվել են մեր մոլորակի տարբեր վայրերում, սակայն կանադական սֆինքսը ամենահայտնին է և չէր գոյատևի ցուրտ կլիմայական պայմաններում, առանց մարդու միջամտության[8]։

Շատ տեսանկաներ, որոնց մենք ծանոթ ենք, բնական մուտացիաների արդյունք են։

Եթե կատուների ընտրյալ բուծումը դադարեցվի, ապա կատուները կվերադառնան իրենց վայրի տեսքին, այսինքն՝ կարճ մազերով գծավոր գույնին[10]։ Ներկայումս բուծողները տնային կարճանաչ կատուներին օգտագործում են բուծման ծրագրերում՝ գենետիկ պուլը մեծացնելու կամ որոշակի հատկանիշներ ներմուծելու համար։ Թույլատրելի աուտքրոսները ներառում են ամերիկյան քերլ, դևոն ռեքս, լապերմա, մանկչին։ Այս ցուցակը կարող է տարբերվել երկրներից եւ ցեղատեսակներից[8]։

Խնամք խմբագրել

Ընտանի կարճ մազերով կատուները լավ հոգ են տանում իրենց մասին։ Նրանց կարճ մորթին հակված չէ ավելորդ թափվելու։ Ժամանակ առ ժամանակ մորթին սանրելն այն ամենն է, ինչ նրանք պետք է իրենց մորթու գեղեցիկ տեսքը պահպանելու համար[1]։ Թեև նրանց մորթու մազերը շատ չեն թափվում, ընտանի կատուները, այնուամենայնիվ, իրենց թքում արտադրում են ալերգեն, որն առաջացնում է մարդու հանդեպ կատվի ալերգիա։ Ցավոք, ոչ մի կատու լիովին հիպոալերգեն չէ[1]։

Կատվի եղունգները պետք է կտրել յուրաքանչյուր երկու-երեք շաբաթը մեկ և պետք է հասանելի լինի հատուկ եղունգսրիչը։ Հնարավորության դեպքում ատամների խոզանակ (կարող է պահանջվել ատամների պրոֆեսիոնալ մաքրում)։

Ընտանի կատուների համար հարկավոր է կատվաման

Ընտանի կարճամազ կատու
 
Տեսակկատվի ցեղատեսակ
  Felis silvestris catus Վիքիպահեստում

հանգիստ վայրում։ Կծկվող լցանյութի օգտագործումը (բետոնիտ, սիլիկագել) և ամենօրյա մաքրումը հնարավորություն են տալիս պահպանել մաքրությունը և առանց հոտի պայմանները։

Կատվին բավականաչափ ժամանակ է պետք խաղալու և վազելու համար, հատկապես խաղալիքների հետևից։ Կենդանիները սիրում են լինել դրսում, որտեղ նրանք հնարավորություն ունեն օգտագործելու իրենց որսորդական հմտությունները։ Այնուամենայնիվ, կատուները շատ են սիրում քնել, ուստի անհրաժեշտ է հանգստի և մեկուսացման համար առանձնացված վայրեր տրամադրել[2]։

Առողջություն խմբագրել

Տնային կատուները ունեն բավականին երկար կյանքի տևողություն, 14֊ից մինչև 20 տարի[1]։

Խառնված տեսակները, որպես կանոն, ավելի առողջ են քան մաքրարյուն ցեղատեսակները, քանի որ նրանք ենթակա չեն առանձնահատուկ գենետիկ հիվանդությունների։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման ամերիկյան միությունը (ASPCA) թվարկում է հետևյալ հիվանդությունները որպես բոլոր կատուների մեջ ամենատարածվածը․

  • քաղծկեղ․ սովորաբար հայտնաբերվում է տարեց կատուների մոտ, լիմֆոման համարվում է տարածված անկոլոգիական հիվանդություն,
  • շաքարախտ․ գեր կատուները առավել մեծ ռիսկի են ենթարկվում,
  • կատվային իմունային անբավարարության վիրուս. փոխանցվում է մի կատվից մեկ այլ կատվի, երբ նրանք կռվում են և ստանում խորը վերքեր (խայթոցներ),
  • կատուների լեյկեմիա. վիրուս, որը վնասում է իմունային համակարգը և կատուներին ավելի հակված է դարձնում արյան քաղցկեղի զարգացմանը (գոյություն ունի պատվաստանյութ),

5 ամսական հասակում կարելի է ստերճացնել կենդանուն, որն օգնում է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը և երկարացնել ընտանի կենդանու կյանքը։ Վարակիչ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված ընդհանուր և լուրջ խնդիրների կանխարգելման համար պարտադիր է այցելել անասնաբույժին և պատվաստումներին տեղեկացված լինել[10]։

Բնավորություն խմբագրել

Կատուների բնավորությունները տարբեր են՝ զուսպից մինչև մոլուցքային։ Վաղ սոցիալիզացումը օգնում է նվազագույնի հասցնել վախը։ Կատուները շփվում են այլ կենդանիների հետ, հատկապես, եթե նրանք միասին են մեծանում։ Այնուամենայնիվ, ընտանի կատուները դեռևս ունեն գիշատիչ բնազդներ կրծողների, թռչունների և ձկների նկատմամբ՝ անկախ նրանից, որ նրանք ընտանի կենդանիներ են։ Ավելի լավ է այս կենդանիներին հեռու պահել կատվից[3]։

Անցեղատեսակ կատուների բացասական կողմն այն է, որ նրանք կարող են ավելի անկանխատեսելի լինել, քան մաքուր ցեղատեսակի կատուները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Moggie Cat Guide | Sainsbury's Bank Cat Insurance». www.sainsburysbank.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 «Moggie Cats | Cat Breeds | WHISKAS® UK». www.whiskas.co.uk. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. 3,0 3,1 K Selvamuthu Kumaran, S Balaji https://www.actascientific.com/ASNE/pdf/ASNE-05-0523.pdf // Acta Scientific Neurology. — 2022-08-01. — С. 03–09. — ISSN 2582-1121. — doi:10.31080/asne.2022.05.0523
  4. «Étudiants en mobilité internationale dans les pays de l'OCDE et la Fédération de Russie, 2004-10». dx.doi.org. 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. 5,0 5,1 Holten, Kasper, (born 29 March 1973), Director of Opera, Royal Opera House, Covent Garden, 2011–March 2017; freelance stage director, from March 2017 // Who's Who. — Oxford University Press, 2013-12-01.
  6. Soichi TOKIZANE, Tomoya SUGIURA Web Site Analysis Using the Wayback Machine of Internet Archive // Joho Chishiki Gakkaishi. — 2010. — В. 2. — Т. 20. — С. 86–92. — ISSN 0917-1436 1881-7661, 0917-1436. — doi:10.2964/jsik.20_86 Архивировано из первоисточника 16 հունվարի 2021.
  7. Remko van Lieshout, Martijn F. Pisters, Benedicte Vanwanseele, Rob A. de Bie, Eveline J. Wouters Biofeedback in Partial Weight Bearing: Usability of Two Different Devices from a Patient’s and Physical Therapist’s Perspective // PLOS ONE. — 2016-10-31. — В. 10. — Т. 11. — С. e0165199. — ISSN 1932-6203. — doi:10.1371/journal.pone.0165199
  8. 8,0 8,1 8,2 Julia Wilson (2017 թ․ մարտի 20). «What is a Moggy?». Cat-World (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Pedigree Or Moggy? | Choosing The Right Cat For You | Cats | Guide». www.omlet.co.uk (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. 10,0 10,1 10,2 «The Mixed-Breed "Moggy" Cat May Be the Best of All Breeds». The Spruce Pets (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 3-ին.