Անասնաբույժ, (լատ.՝ veterinarius, «աշխատող անասունին դիպչող»), բարձրագույն կամ միջնակարգ հատուկ կրթություն ունեցող մասնագետ, որը զբաղվում է կենդանիների բուժմամբ և հարակից պարտականություններով[1]։

Տնային կատվի վիրահատություն

ՊատմությունԽմբագրել

«Անասնաբույժ» (անգլ.՝ Veterinarian) բառն առաջին անգամ օգտագործվել է 1646 թվականին Թոմաս Բրաունի տպագիր աշխատության մեջ[2]։

Անասնաբուժությունը պատմությանը հայտնի ամենահին մասնագիտություններից մեկն է։ Առաջին անասնաբուժական քոլեջը հիմնադրվել է Կլոդ Բուրժելայի կողմից Լիոն քաղաքում 1762 թվականին[3]։

Հնագույն գրքերում այլ մասնագիտւթյունների կողքին հիշատակվում են նաև ձիու բժիշկները։ Նրանք ծառայում էին թագավորական ախոռներում կամ ձիեր բուծող ազնվականների մոտ, իսկ պատերազմների ժամանակ ուղեկցում էին հեծելազորին։ Սակայն այդ մասնագետները ձիերից բացի բուժում էին նաև այլ կենդանիների։

Հին Հայաստանում անասնաբուժությամբ զբաղվում էին քրմերը, հովիվները, հեքիմները, իսկ ավելի ուշ՝ պայտարները։ Հայաստանում հիվանդ կենդանիների բուժման մասին առաջին գրքերը՝ բժշկականները, որոնք կազմված էին մագաղաթե ձեռագիր էջերից, ունեն 800-900 տարվա պատմություն։ Այդ բժշկականներից շատերը պահպանվում են Մատենադարանում։

Ռուսաստանի անասնաբույժների մասին պատմող առաջին ձեռագիր գիրքն ավելի քան չորս հարյուր տարեկան է։ Ժամանակի ընթացքում մասնագիտությունը ձևափոխությունների է ենթարկվել, ստեղծվել են անասնաբուժական պոլիկլինիկաներ, ներդրվել են ճշգրիտ սարքավորումներ և ժամանակակից դեղորայք։

Անասնաբույժներն աշխատում են նաև արգելանոցներում, կենդանաբանական այգիներում, ուր բազմացնում և ուսումնասիրում են կենդանիներին։ Անհրաժեշտության դեպքում նրանք չափում են կենդանիների մարմնի ջերմությունը և տալիս համապատասխան դեղամիջոցներ։

Ներկայումս անասնաբույժները ոչ միայն բուժում են հիվանդ կենդանիներին, այլև հետևում են առողջներին, պաշտպանում նրանց հիվանդություններից, պատվաստումներ անում հիվանդությունները կանխելու համար[4]։

ՊարտականություններԽմբագրել

Անասնաբույժի ուսումնասիրության համար պարտադիր կենդանիների ցանկում են ձիերը, խոշոր և մանր եղջերավոր անասունները, խոզերը, շները, կատուները, ընտանի թռչունները։ Անասնաբույժներն ուսումնասիրում են կենդանիների անատոմիան, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան։ Հիվանդությունների մասին գիտելիքների հիմունքները ձեռք են բերվում ախտաբանական ֆիզիոլոգիա, ախտաբանական անատոմիա, մանրէաբանություն, վիրուսոլոգիա, պարազիտոլոգիա և այլ գիտությունների շրջանակներում։

Ընդհանուր ուղղություններից բացի անասնաբույժը պետք է տիրապետի նաև նեղ մասնագիտական գիտելիքներին։ Հիվանդության բուժման և կանխարգելման մասին տեղեկությունները ստացվում են վիրաբուժությունից, ներքին հիվանդություններից, էպիզոոտոլոգիայից, մակաբուծաբանությունից։ Ուսումնական կուրսը ներառում է մեղուների և ձկների հիվանդությունները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը։

ԱշխատավայրԽմբագրել

Անասնաբույժներն աշխատում են․

  • անասնաբուժական կլինիկաներում,
  • անասնաբուժական լաբորատորիաներում,
  • անասնաբուժական կայաններում,
  • կենդանաբանական այգիներում,
  • գյուղատնտեսական կենդանիների և թռչունների բուծման ձեռնարկություններում,
  • կենդանական ծագման մթերքի և հումքի հսկողության կետերում,
  • շների բուծարաններում, կենդանաբանական ագարակներում, ձկնաբուծարաններում։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Rollin Bernard E. (October 2009)։ «Ethics and euthanasia»։ The Canadian Veterinary Journal 50 (10): 1081–1086։ ISSN 0008-5286։ PMC 2748292։ PMID 20046609 
  2. Oxford English Dictionary, Oxford University Press.
  3. Marc Mammerickx, Claude Bourgelat: avocat des vétérinaires, Bruxelles 1971.
  4. «The role of veterinary public health in the prevention of zoonoses»։ Arch. Virol. Suppl. 13: 207–18։ 1997։ ISBN 978-3-211-83014-7։ PMID 9413540։ doi:10.1007/978-3-7091-6534-8_20 

ԳրականությունԽմբագրել

  • «Ինչ է, ով է» հատոր 1, սովետական հանրագիտարան, Երևան, 1984
  • Татарский В. Г. (1890–1907)։ «Ветеринария»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 
  • Freyberger, P. (2009). Vetting: The Making of a Veterinarian. PJF Publishing.
  • Herriot, J. (2004)[1972]. All Creatures Great and Small. St. Martin's Griffin.