Ահմեդ Ռեֆիք Ալթընայ
Ահմեդ Ռեֆիք Ալթընայ (թուրքերեն՝ Ahmet Refik Altınay, 1881[1], Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1937[2], Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Թուրքիա), թուրք պատմաբան և գրող։ 1890-ական թթ. վերջից եղել Է զինվորական ծառայության մեջ։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) սկզբին ծառայել է հետախուզությունում և հակահետախուզությունում, անմիջականորեն մասնակցել հայերին անվանարկող, շինծու փաստաթղթերի ստեղծմանը։ 1915 թվականին որոշ ժամանակ ղեկավարել է Էսքիշեհիրի հայերի տեղահանության հանձնաժողովը։ Պատերազմի վերջին գլխավորել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կատարված բռնությունների (որոնք, թուրքական կառավարության պնդմամբ, իբր կատարել են հայերը) փաստերը տեղում ուսումնասիրելու նպատակով կազմված օտարերկրյա լրագրողների պատվիրակությունը։ Իր տպավորությունները շարադրել է «Երկու կոմիտե, երկու հանցագործություն» (1919) գրքում։ Չնայած որոշ հարցերի նկատմամբ աչառու վերաբերմունքին (մասնավորապես հայ ժողովրդի ողբերգության մեջ անհիմն մեղադրել է ՀՀԴ-ին), այդ գիրքը թուրքական իրականության մեջ առաջին գործն է, որտեղ հայերի տեղահանությունը և ցեղասպանությունը լուսաբանված են առարկայական և մանրամասն։
Ահմեդ Ռեֆիք Ալթընայ | |
---|---|
Ծնվել է | 1881[1] Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1937[2] Բեշիքթաշ, Ստամբուլի մարզ, Թուրքիա |
Գերեզման | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս, լրագրող և գրող |
Հաստատություն(ներ) | Ստամբուլի համալսարան և Դար ուլ Ֆունուն |
Ալմա մատեր | Կուլետի ռազմական լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | թուրքերեն[2] |
Հայերեն հրապարակումները
խմբագրել- Երկու կոմիտե, երկու ոճիր։ «Գարուն», 1996, թիվ 4, էջ 41։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Trove — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն
խմբագրել- Osmanlı Tarihi Yazarları, M. Orhan Bayrak, Istanbul 1982
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Ռեֆիք Ալթընայ» հոդվածին։ |