Էստրոգեններ
Էստրոգեններ, իգական սեռական հորմոններ, պատասխանատու են իգական սեռական համակարգի, երկրորդային սեռական հատկանիշների զարգացման, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիաների իրագործման համար։ Էստրոգեններին կարող են պատկանել նաև բնական կամ սինթետիկ այն նյութերը, որոնք նմանակում են բնական իգական սեռական հորմոնների ազդեցությունները[1]։ 17β-էստրադիոլը ամենաուժեղ և ամենատարածված ներսածին էստրոգենն է, որի նյութափախանակության որոշ արդյունքներ նույնպես օժտված են էստրոգենային ակտիվությամբ։ Որոշ սինթետիկ էստրոգեններ բերանային եղանակով օգտագործվում են որպես հակաբեղմնավորիչներ, հետդաշտանադադարի շրջանում էստրոգենային փոխարինման թերապիայի, տրանսսեքսուալ կանանց հորմոնային փոխարինման թերապիայի ժամանակ։



Էստրոգեն անվանումը ծագել է հունական οἶστρος (oistros բառից) որը բառացի նշանակում է «ներշնչանք», սակայն փոխաբերական իմաստով նշանակում է սեքսուալ կիրք կամ ցանկություն[2] և -gen վերջածանցից, որը նշանակում է «արտադրող»։
Էստրոգենները սինթեզվում են բոլոր ողնաշարավորների[3], ինչպես նաև որոշ միջատների մոտ[4]։ Սա փաստում է, որ էստրոգեններն էվոլյուցիոն առումով բավականին հին հորմոններ են։
Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը, էստադիոլը և էստրիոլը։ Էստրոգենների մյուս տեսակը կոչվում է էստետրոլ և այն արտադրվում է հղիության ընթացքում։ Տղամարդկանց օրգանիզմում, որտեղ էստրոգենների քանակը քիչ է, այս հորմոններն ունեն կարևոր ֆիզիոլոգիական նշանակություն[5][6]։
Բոլոր ստերոիդային հորմոնների նման, էստրոգենները հեշտությամբ անցնում են բջիջների թաղանթով։ Բջիջների ներսում սրանք կապվում են էստրոգենային ներբջջային ընկալիչներին, որոնք էլ իրենց հերթին, խթանում են բազմաթիվ գեների էքսպրեսիան[7]։ Ի հավելումն դրա, էստրոգենները կապվում և ակտիվացնում են արագ ազդանշանող թաղանթային էստրոգենային ընկալիչներին (օրինակ՝ G սպիտակուց-կախյալ էստրոգենային ընկալիչ 1 (GPER)[8][9][10]:
Տեսակներ Խմբագրել
Ստերոիդային ծագման Խմբագրել
Ներսածին Խմբագրել
Կանանց օրգանիզմում էստրոգենների հիմնական երեք տեսակներն են՝ էստրոնը (E1), էստրադիոլը (E2) և էստրիոլը (E3): Էստրադիոլը գերակշռող է վերարտադրողական շրջանում՝ թե ակտիվության, թե քանակական տեսակետից։ Դաշտանադադարի ժամանակ արյան մեջ գերակշռում է էստրոնը, իսկ հղիության ժամանակ հիմնական շրջանառվող էստրոգենը էստրիոլն է։
Էստրադիոլը համարվում է ամենահզոր էստրոգենը․ սրա ակտիվությունը 80 անգամ գերազանցում է էստրիոլի ակտիվությանը[11]։ Այսպիսով, էստրադիոլը ամենակարևոր էստրոգենն է ոչ հղի կանանց համար առաջին դաշանի (մենարխե) և դաշտանադադարի միջև շրջանում։ Սակայն հղիության ժամանակ մեծանում է էստրիոլի դերը, իսկ հետդաշտանադադարի ժամանակ էստրոնը դառնում է օրգանիզմի հիմնական էստրոգենը։ Էստրոգենների մյուս տեսակը՝ էստետրոլը (E4) արտադրվում է միայն հղիության ժամանակ։
Էստրոգենների բոլոր տեսակները սինթեզվում են անդրոգեններից, հատկապես տեստոստերոնից և անդրոստենեդիոնից, արոմատազ ֆերմենտի ազդեցությամբ։
Կան նաև այլ ներսածին էստրոգեններ, որոնք մասնավորապես, չեն սինթեզվում արոմատազի մասնակցությամբ։ Սրանցից են 27-հիդօքսիխոլեստերոլը, դեհիդրոեպիանդոստերոնը (ԴՀԵԱ), 7-օքսո-ԴՀԵԱ, 7α-հիդօքսի-ԴՀԵԱ, 16α-հիդօքսի-ԴՀԵԱ, 7β-հիդօքսիեպիանդոստերոնը, Δ4-անդրոստենեդիոնը, Δ5-անդրոստենեդիոլը, 3α-անդրոստենեդիոլը և 3β-անդրոստենեդիոլը, որոնք նույնպես ունեն կարևոր նշանակություն օրգանիզմի համար[12][13]։
Էստրոնի նյութափոխանակության որոշ արգասիքներ (2-հիդրօքսիէստրոն, 16-հիդրօքսիէստրոն) նույնպես համարվում են թույլ ակտիվությամբ էստրոգեններ։
Դեղամիջոցներ Խմբագրել
Էստրադիոլը, էստրոնը և էստրիոլն օգտագործվում են որպես դեղամիջոցներ։ էստետրոլը դեռ ուսումնասիրվում է այս տեսակետից և դեռևս ոչ մի երկրում թույլատրված չէ նրա օգտագործումը որպես դեղամիջոց [1]:
Սինթետիկ էստրոգենային էսթերների տարբեր տեսակներ (էստրադիոլ ցիպիոնատ, էստրադիոլ վալերատ, էստրադիոլ ացետատ, էստրադիոլ բենզոատ) օգտագործվում են կլինիկական բնագավառում։ Վերոհիշյալ նյութերը հանդես են գալիս որպես էստրադիոլի նախադեղեր։ Էստրոնի և էստրիոլի էսթերները նույնպես կիրառվում են կլինիկական բժշկությունում։
Էթինիլ էստրադիոլը էստրադիոլի ամենահզոր սինթետիկ համարժեքն է, որը լայնորեն կիրառվում է որպես հոմոնային հակաբեղմնավորիչ։ Մեստրանոլը, մոքսեստրոլը և քուինեստրոլը էթինիլ էստրադիոլի տարատեսակներն են և նույնպես կիրառվում են կլինիկայում։
Կոնյուգացված ձիու էստրոգենները (օրինակ՝ պրեմարին), որոնք ստացվում են հղի զամբիկների մեզից, ներառում են նաև բնական ստերոիդային էստրոգեններ էքուիլին և էքուիլենին, ինչպես նաև էստրոն սուլֆատ (վերջինս ոչ ակտիվ է և ակտիվանում է էստրոնի ձևափոխման ժամանակ)։
Տեստոստերոնը, որը նաև դեղամիջոց է, բարձր չափաքանակներով կարող է թողնել նշանակալի էստրոգենային ազդեցություն և առաջացնել գինեկոմաստիա։ Սա հատուկ է նաև որոշ սինթետիկ անաբոլիկ ստերոիդներին։
ԴՀԵԱ-ն, որպես սննդային հավելում, առանց դեղատոմսի վաճառվում է դեղատներում։
Ոչ ստերոիդային ծագման Խմբագրել
Դիէթիլստիլբեստրոլը ոչ ստերոիդային ծագման էստրոգեն է, որն այլևս չի օգտագործվում բժշկության մեջ։ Այն մտնում է ստիլբեստրոլ խմբի մեջ։ Կլինիկայում օգտագործվում են հետևյալ ստիլբեստրոլային էստրոգենները․ բենզեստորլ, դիենեստրոլ, դիենեստրոլ ացետատ, դիէթիլստիլբեստրոլ ացետատ, դիէթիլստիլբեստրոլ դիպրպիոնատ, ֆոսֆեստորլ, հեքսեստրոլ, մեթեստրոլ դիպրոպիոնատ։
Քլորոտրիանիսեն (Chlorotrianisene), մեթալլենէստրիլը և դոյսինոէստրոլը ոչ ստերոիդային էստրոգեններն են, որոնք կառուցվածքով տարբերվում են ստիլբեստրոլից և օգտագործվել են կլինիկայում։
Առանձնացվել են էստրոգենային ակտիվության օժտված բնական և սինթետիկ ծագման տարբեր նյութեր․[14]
- սինթետիկ նյութեր, որոնք հայտնի են քսենոէստրոգեններ անվամբ,
- բուսական ծագման նյութեր, որոնք կոչվում են ֆիտոէստրոգեններ,
- սնկերից ստացվող միկոէստրոգեններ։
Հակաէստրոգեններ Խմբագրել
Հակաէստրոգենները էստրոգենային ընկալիչների անտագոնիստներ են։ Ընտրողական էստրոգենային ընկալիչների մոդուլյատորները (Selective estrogen receptor modulators) էստրոգենային ընկալիչների մասնակի ագոնիստներ են և ունեն էստրոգենային ու հակաէստրոգենային ազդեցություն հյուսվածքների վրա։ Ընտրողական էստրոգենային ընկալիչների մոդուլյատորներներից են տամոքսիֆենը, կլոմիֆենը, ռալոքսիֆենը։ Ֆուլվեստրանտը էստրոգենային ընկալիչների համար համարվում է լռակյաց անտագոնիստ։
Կենսասինթեզ Խմբագրել
Կանանց օրգանիզմում էստրոգենները սինթեզվում են ձվարաններում, հղիության ընթացքում՝ ընկերքում։ Ֆոլիկուլախթանիչ հորմոնը խթանում է ձվարանների ֆոլիկուլային բջիջների և դեղին մարմնի կողմից էստրոգենների արտադրությունը։ Որոշակի քանակի էստրոգեններ են սինթեզվում նաև լյարդում, մակերիկամներում, կաթնագեղձում։ Էստրոգենների այս երկրորդային աղբյուրները հատկապես կարևոր են նախադաշտանային շրջանի կանանց համար։ Էստրոգեններ են սինթեզվում նաև ճարպային հյուսվածքում[15]։
Կանանց օրգանիզմում էստրոգենների սինթեզը սկսվում է ձվարանների theca interna բջիջներում՝ խոլեսթերինից անդրոստենեդիոնի սինթեզով։ Անդրոստենեդիոնը թույլ անդրոգենային հատկությամբ նյութ է և շատ անդրոգենների, ինչպես նաև էստրոգենների համար համարվում է ելանյութ։ Այս նյութն անցնում է ֆոլիկուլային (հատիկային) բջիջների հիմային թաղանթով դեպի ներս, որտեղ ձևափոխվում է էստրոնի կամ տեստոստերոնի, իսկ այնուհետև՝ էստրադիոլի։ Անդրոստենեդիոնի ձևափոխումը տեստոստերոնի կատալիզվում է 17β-հիդօքսիստերոիդով (17β-HSD), մինչդեռ անդրոստենեդիոնի և տեստոստերոնի ձևափոխումը էստրոնի և էստրադիոլի կատալիզվում է հատիկային բջիջներում առկա արոմատազով։ Դրան հակառակ, հատիկային բջիջներն աղքատ են 17α-հիդօքսիլազով և 17,20-լիազով։ Theca բջիջներն ունեն այդ ֆերմենտից սակայն աղքատ են արոմատազով։ Ուստի, թե հատիկային, թե theca բջիջները կարևոր են ձվարաններում էստրոգենների սինթեզի համար։
Էստրոգենների քանակը տատանվում է դաշտանային ցիկլի ընթացքում և առավելագույնի է հասնում ձվազատման փուլում, ձվազատումից անմիջապես առաջ։
Ֆունկցիաներ Խմբագրել
Էստրոգենների ֆունկցիաներն իրագործվում են էստոգենային ընկալիչներով։ Վերջններս կորիզային ընկալիչներ են, որոնք կապվում են ԴՆԹ-ին և կարգավորում գեների էքսպրեսիան։ Մյուս ստերոիդային հոմոների նման, էստրոգենները հեշտությամբ թափանցում են բջջաթաղանթով, կապվում և ակտիվացնում են ընկալչին։ Էստրոգեն-ընկալիչ համալիրը կապվում է ԴՆԹ-ի յուրահատուկ հատվածին, որը կոչվում է հորմոնի պատասխանի տարր և ակտիվացնում թիրախային գենի տրանսկրիպցիան[16]։ Այսպիսով, էստրոգենների ազդեցությունը պայմանավորված է յուրահատուկ էստրոգենային ընկալիչներով։ Վերջիներս առկա են տարբեր օրգաններում՝ ձվարաներում, արգանդում, կաթնագեղձում։ Հետդաշտանային շրջանում կանանց մոտ էստրոգենների նյութափոխանակային արդյունքները պայմանավորված են էստրոգենային ընկալիչների գենետիկական ձևափոխումներով[17]։
Էստրոգեններն առկա են թե արական, թե իգական օրգանիզմներում, չնայած առավել բարձր քանակներով լինում են վերարտադրողական շրջանում գտնվող կանանց օրգանիզմում։ Սրանք խթանում են կանացի երկրորդային սեռական հատկանիշների ձևավորումը, մասնակցում են էնդոմետրիումի հաստացմանը և դաշտանային ցիկլի այլ գործընթացներին։ Տղամարդկանց օրգանիզմում էստրոգենները կարգավորում են վերարտադրողական որոշ ֆունկցիաներ, որոնք կարևոր են սպերմատոզոիդների զարգացման համար[18][19][20] և անհրաժեշտ են լիբիդոյի համար[21]։ Ի հավելումն վերոնշվածին, կան տարատեսակ փոփոխություններ, որոնք հարուցվում են էստրոգեններով․
- Կառուցվածքային փոփոխություններ
- խթանում են կանացի երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը,
- ուժեղացնում են նյութափոխանակությունը,
- մեծացնում են ճարպի կուտակումը,
- խթանում են էնդոմետրիումի աճը,
- նպաստում են արգանդի աճին,
- շատացնում են հեշտոցային արտադրությունը,
- հաստացնում են հեշտոցի պատը,
- ազդում են անոթների և մաշկի վրա,
- նվազեցնում են ոսկրերի քայքայումն ու խթանում սրանց առաջացումը։
- Սպիտակուցների սինթեզ
- Մեծացնում են կապող սպիտակուցների լյարդային սինթեզը։
- Արյան մակարդում
- շատացնում են մակարդաման գործոններ 2-ի, 7-ի, 9-ի, 10-ի և պլազմինոգենի քանակն արյան մեջ,
- նվազեցնում են հակաթրոմբին III-ի քանակը,
- մեծացնում են թրոմբոցիտների ադհեզիան։
- Ճարպեր
- շատացնում են բարձր խտությամբ պրոտեինների, եռգլիցերիդների քանակը,
- նվազեցնում են ցածր խտությամբ լիպոպրոտեինների քանակը։
- Ջրաաղային հոմեստազ
- նպաստում են աղերի և ջրի կուտակմանն օրգանզիմում,
- շատացնում են կորտիզոլի, սեռական հորմոնենր կապող գլոբուլինի քանակը։
- Մարսողական ուղի
- թուլացնում են աղիների շարժումները,
- շատացնում են խոլեստերինի քանակը լեղու մեջ։
- Մելանին
- շատացնում են ֆեոմելանինի, պակասեցնում էումելանինի քանակը։
- Քաղցկեղ
- օժանդակում են հորմոնազգայուն կանթագեղձի քաղցկեղի առաջացմանը։
- Թոքեր
- մասնակցում են ալվեոլների ֆունկցիաներին[22]։
- Արգանդ
- պրոգեստերոնի հետ էստրոգենները խթանում են և կարգավորում արգանդի պատի ձևավորումը, որն անհրաժեշտ է բեղմնավորված ձվաբջջի ամրացման համար,
- կարգավորում են արգանդի ֆունկցիաները հղիության ընթացքում,
- կարգավորում են արգանդի պատի օքսիտոցիանյին ընկալիչների ֆուկնցիաները։
- Ձվազատում
- Էստրոգենները հարուցում են լյուտեինացնող հորմոնի արտադրությունը, որն այնուհետև առաջացնում է ձվազատում։
- Կտղուց, էստրուսային ցիկլ
- Սեռական ցանկություն
- սեռացանկությունը պայմանավորված է անդոգեններով, սակայն առանց էստրոգենների, այն չի կարող առաջանալ[26]։ Միայն տեստոստերոնի առկայության դեպքում, երբ բացակայում են էստրոգենները, սեռացանկությունը նույնիսկ կարող է թուլանալ[27]։ Կաթնասուն կենդանիների մոտ զուգավորման ցանկությունն առաջանում է էստրոգենների ազդեցությամբ։
Կրծքագեղձի զարգացում Խմբագրել
Էստրոգենները, աճի հորմոնի և աճի ինսուլինանման գործոն-1-ի հետ միասին, սեռահասունության շրջանում կարևոր դեր են խաղում կրծքագեղձի զարգացման, ինչպես նաև հղիության ժամանակ կրծքագեղձի զարգացման, կաթնարտադրման նախապատրաստման և կրծքով կերակրման հարցում[28][29]։ Էստրոգենները պատասխանատու են կրծքագեղձի ծորանային համակարգի զարգացման, ճարպային հյուսվածքի և շարակցական հյուսվածքի աճի համար[30][30][31][31][32]։ Էստրոգենները շատացնում են պրոգեստերոնային ընկալիչների քանակը կաթնագեղձում և նպաստում պրոլակտինի ազդմանը այդ նույն օրգանում, ինչը նույնպես կարևոր է կաթնագեղձի զարգացման համար[30][31][32][33][34][35][36]։
Անդրոգենների ազդեցությամբ կրծքագեղձում նվազում է էստրոգենային ընկալիչների քանակը, այդ պատճառով կրծքագեղձի վրա անդրոգենների ազդեցությունը հակառակ է ուղղված էստրոգենների ազդեցությանը[37][38]։
Սրտի հիվանդություններ Խմբագրել
Սովորաբար, կանայք ավելի քիչ են տառապում սրտի հիվանդությամբ, քանի որ էստրոգենները կանխում են աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը[39], ինչպես նաև նվազեցնում են անոթների վնասման հավանականությունը[40]։
Իմունոլոգիական նշանակություն Խմբագրել
Էստրոգեններն ունեն հակաբարբոքային հատկություններ և օգնում են արյան նեյտրոֆիլների մոբիլիզացիային[40]։
Հոգեկան առողջություն Խմբագրել
Էստրոգենները կարևոր դեր են խաղում կանանց հոգեկան առողջության պահպանման հարցում։ Էստրոգենների պակասելը, քանակական կտրուկ տատանումները, կայուն ցածր մակարդակն ազդում են տրամադրության վրա։ Էստրոգենների քանակի նորմալացումը ծննդաբերությունից հետո, դաշտանադադարից առաջ և հետո կարող են նվազեցնել հնարավոր ընկճախտի առաջացման դեպքերը[41][42]։
Առնետների վրա կատարված փորձերը վկայում են, որ նրանց մոտ նկատվող վարքագծային որոշ փոփոխություններ (օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում) հնարավոր է կարգավորել արոմատազի ավելացման միջոցով, ինչը մեծացնում է էստրոգեննեի քանակը։ Արոմատազի օգտագործումը այն մարդկանց մոտ, ովքեր ունեն օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, կարող է արդյունավետ լինել[43]։
Առնետների հիպոկամպում էստրոգենների տեղային ներարկումը թուլացնում է սերոտոնինի հետվերադարձը[44]։
Բուժական կիրառություններ Խմբագրել
Օրալ հակաբեղմնավորիչներ Խմբագրել
Քանի որ արյան մեջ շրջանառվող էստրոգենները կարող են բացասական հետադարձ կապի միջոցով նվազեցնել ֆոլիկուլախթանիչ և լյուտեինացնող հորմոնների արտադրությունը, բերանով ընդունվող շատ հակաբեղմնավորիչներ պարունակում են սինթետիկ էստրոգեն։ Նույնիսկ տղամարդկանց մոտ, հիմնական հորմոնը, որը ներգրավված է լյուտեինացնող հորմոնի ազդման հետադարձ կապի մեխանիզմում, հանդիսանում է էստրադիոլը, ոչ թե տեստոստերոնը[45][46]։
Հորմոնային փոխարինման թերապիա Խմբագրել
Էստրոգենները և այլ հորմոններն օգտագործվում են հետդաշտանային շրջանում օստեոպորոզի և դաշտանադադարի այլ ախտանշանների (հեշտոցի չորություն, գլխապտույտ, հոգնածություն, գրգռվածություն և այլն) բուժման նպատակով։ Այս հորմոնների կիրառման դեպքում ոսկրերի կոտրվածքների հավանականությունը նվազում է, դրա փոխարեն մեծանում է ոսկրերի խտությունը։
Մինչև կոնյուգացված ձիու էստրոգենների կողմնակի ազդեցությունների ուսումնասիրումը, ստանդարտ թերապիայի ժամանակ օգտագործվում էր դրանց (օրինակ՝ Պրեմարինի) 0,625 մգ/օր չափաքանակը։ Հետագայում պարզվեց, որ կոնյուգացված ձիու էստրոգենների օգտագործման դեպքում էապես մեծանում է տարեց կանաց մոտ արյան մակարդման հավանականությունը։ Այս հետազոտությունները կատարվել են Կանանց առողջության ինստիտուտի կողմից (Women's Health Initiative)[47]:
Հորմոնային փոխարինման թերապիան դրական է ազդում արյան խոլեստերինի քանակի վրա և կարող է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություների առաջացման ռիսկը, սակայն այս հարցը դեռ քննարկվում է։
Էստրոգենների կողմնակի ազդեցությունների ուսումնասիրման ժամանակ պետք է հաշվի առնել նրանց ներմուծման եղանակները, քանի որ տարբեր եղանակներով օրգանիզմ անցնելու դեպքում նրանց ազդեցությունները նույնպես կարող են տարբեր լինել[48]։
Էստրոգենները կիրառվում են նաև հեշտոցային ատրոֆիայի բուժման, հիպոէստրոգենիզմի, կրտելու և այլ դեպքերում։
Կրծքագեղձի քաղցկեղ Խմբագրել
Կրծքագեղձի քաղցկեղի մոտավորապես 80% դեպքերում մեծ դեր է խաղում էստրոգենների քանակի ավելացումը։ Սրանք հայտնի են հորմոնազգայուն կամ հորմոն-ընկալիչ-դրական քաղցկեղներ անվանումներով։ Էստրոգենների արտադրության ճնշումը նմանատիպ հիվանդությունների բուժման միջոց է։
Հետազոտողները կարծում են, որ շամպինյոնն ունի հակաարոմատազ[49] և, հնարավոր է, հակաէստրոգենային ազդեցություն։ 2009 թվականին հարավարևելյան Չինաստանում բնիկ 2,018 կանանց ուսումնասիրման ժամանակ պարզվեց, որ այն կանանց մոտ, ովքեր օրական օգտագործում են 10 գրամից ավել թարմ սունկ, կամ 4 գրամից ավել չորացված սունկ, 50%-ով նվազում է կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը։ Չինացի այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են սունկ և կանաչ թեյ, նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու դեպքերի նվազում շուրջ 90%-ով[50]։ Հարկ է նշել, որ հետազոտությունը ընդգրկում է ոչ մեծ թվով կանանց, ինչպես նաև դրանք կատարվել են միայն Չինաստանում։
Հորմոն-ընկալիչ-դրական քաղցկեղների բուժման ընթացքում օգտագործում են այնպիսի դեղամիջոցներ, որոնք ճնշում են էստրոգենների արտադրությունը կամ խանգարում դրանց ազդեցությունը[51]։ Այս թերապիան կոչվում է հորմոնային թերապիա կամ հակաէստրոգենային թերապիա (չպետք է շփոթել հորոմային փոխարինման թերապիայի հետ)։ Որոշ սննդամթերքներ (օրինակ՝ սոյան) նույնպես կարող են ճնշել էստրոգենների պրոլիֆերատիվ ազդեցությունները և օգտագործվում են հորմոնային թերապիայի ժամանակ[52]։
Շագանակագեղձի քաղցկեղ Խմբագրել
Որոշ դեպքերում էստրոգեններն օգտագործվում են տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում[53]։
Այլ ազդեցություններ Խմբագրել
Էստրոգենները կարող են նպաստել վերքերի լավացմանը[54]։
Ժամանակին էստրոգեններն օգտագործվել են բարձրահասակ աղջիկների մոտ աճը նվազեցնելու համար[55]։ Վերջին ժամանակներս էստրոգեններով աճի ճնշումը կիրառվել է խիստ վիճաբանական Աշլի բուժման (Ashley Treatment) ժամանակ՝ զարգացման հաշմանդամություն ունեցող աղջիկներին հասուն աճի հասնելուն խանգարելու նպատակով[56]։
Էստրոգենները հետազոտական նպատակներով կիրառվում են նաև կանանց նյարդային բուլեմիայի բուժման ընթացքում, որպես կոգնիտիվ-վարքային թերապիայի մի բաղադրիչ, ինչը ստանդարտ գործընթաց է բուլեմիայի բուժման ժամանակ[57]։
Կան տվյալներ, որ էստրոգենները կարող են օգտագործվել նաև լյարդի վասվածքների բուժման ժամանակ[58]։
Առողջական ռիսկեր Խմբագրել
Էստրոգենների բարձր մակարդակը կարող է հանդիսանալ արտածին էստրոգենների կամ էստրոգենանման նյութերի ներմուծման, կամ էլ ֆիզիոլոգիական գործընթացների արդյունք (օրինակ՝ հղիություն)։ Այս դեպքերում մեծանում է նաև թրոմբոզների առաջացման ռիսկը[59]։
Կան տվյալներ, որ հետդաշտանային շրջանում 50 տարեկանից բարձր այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են 0,625 մգ Պրեմարին կոնյուգացված ձիու էստրոգեն, մեծանում է ինֆարկտի և երակների թրոմբոզի առաջացման հավանականությունը, 65 և ավել տարիքի կանանց մոտ՝ ձեռքբերովի մտավոր հետամնացության առացաջման ռիսկը։ Հետազոտությունները վկայում են, որ հետդաշտանային շրջանում այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են PremPro, մեծանում է սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի, կրծքագեղձի քաղցկեղի, թոքային էմբոլիայի առաջացման հավանականությունը[60][61][62]։
ԱՄՆ-ում միայն էստրոգեն պարունակող արտադրանքի պիտակավորումը ներառում է զգուշացում այն մասին, որ ոչ այլընտրանքային էստրոգենային (առանց պրոգեստագենի) թերապիան մեծացնում է արգանդի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Այդ տեսակետից 2003 թվականից էստրոգեն կամ էստրոգեն և պրոգեստին պարունակող դեղամիջոցների պիտակներ վրա կատարվել են համապատասխան նշումներ, որտեղ նշվում է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկների մասին։
Կոսմետիկ միջոցներ Խմբագրել
Մազերի որոշ շամպուններ պարունակում են էստրոգեններ և պլացենտայի մզվածքներ, մյուսներն ունեն ֆիտոէստրոգեններ։ 1998 թվականին չորս աֆրոամերիկացի դեռահաս աղջիկների մոտ նման շամպուն օգտագործելու արդյունքում առաջացավ կրծքագեղձի մեծացում[63]։ 1993 թվականին Դեղամիջոցների դաշնային գործակալությունը որոշեց, որ ազատ և առանց դեղատոմսի վաճառքի ու հորմոն պարունակող ոչ բոլոր դեղամիջոցներն են անվտանգ և կան կեղծումներ։ Նույնիսկ կա ընդունված կարգ, որ եթե կոսմետիկական միջոցները պարունակում են բնական հորմոններ, ապա դրանք համարվում են դեղամիջոցներ[64]։
Պատմություն Խմբագրել
1929 թվականին Ադոլֆ Բուտենանդտն ու Էդվարդ Ալբերտ Դոիսը անկախ իրարից առանձնացրեցին և որոշեցին էստրոգենի կառուցվածքը[65]։ Այնուհետև այս հորմոնների ուսումնասիրման դեպքերն ավելացան։
Առաջին բերանային արդյունավետ էստրոգեն Էմմենինը (Emmenin) ստացվեց հղիության վերջին շրջանում գտնվող կանադացի կնոջ մեզից 1930 թվականին Կոլլիպի (Collip) և Այերստի (Ayerst) լաբորատորիայում։ Էստրոգենները ջրալույծ չեն և չեն կարող ընդունվել բերանով, սակայն մեզը պարունակում է էստրիոլ գլյուկուրոնիդ, ինչը ջրալույծ է և ակտիվանում է օրգանիզմում հիդրոլիզից հետո։
Հետազոտողները փորձեցին գտնել էստրոգենների ստացման այլ աղբյուրներ՝ կապված նրանց կիրառման դեպքերի շատացման հետ։ Այդ ժամանակ գերմանական դեղաբանական ընկերություններից մեկը ստեղծեց Էմմենինին համարժեք արտադրանք, որն օգտագործվեց կլիմաքսի շրջանում գտնվող կանանց բուժման համար։
1938 թվականին բրիտանացի գիտնականները ստեղծեցին նոր ոչ ստերոիդային էստրոգեն դիէթիլստիլբեստրոլ, որն ավելի էժան էր և առավել հզոր, քան նախկին էստրոգենները։ Միայն 1941 թվականին էստրոգենային թերապիան վերջնականապես թույլատրվեց Սննդի և դեղամիջոցների գործակալության կողմից դաշտանադադարի ժամանակ նկատվող փոփոխությունների բուժման համար[66]։
Արտաքին միջավայր Խմբագրել
Էստրոգենները մտնում են ներզատիչ-քայքայիչ միացությունների (endocrine-disrupting compounds) խմբի մեջ, քանի որ ունեն մեծ ակտիվություն։ Երբ հորմոններն անցնում են արտաքին միջավայր, դրանք կարող են ազդել հատկապես արու առանձնյակների վերարտադրողական ֆունկցիաների վրա[67]։ Ընտանի կենդանիներից արտազատվող էստրոգենը կարող է անցնել ջրի մեջ և այլ օրգանիզմներ[68]։ Սա կարող է ազդել օրինակ արու սեռի ձկների էստրոգենային մակարդակի վրա և առաջ բերել վերարտադրողական խանգարումներ[69][70]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «estrogen (CHEBI:50114)»։ ChEBI։ Վերցված է հուլիսի 15, 2015
- ↑ «Greek Word Study Tool: oistros»։ Perseus Digital Library։ Վերցված է 2011-12-28
- ↑ «Biochemistry of aromatase: significance to female reproductive physiology»։ Cancer Res. 42 (8 Suppl): 3342s–3344s։ August 1982։ PMID 7083198
- ↑ «Estrogens in insects»։ Cellular and Molecular Life Sciences 40 (9): 942–944։ September 2005։ doi:10.1007/BF01946450։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-18-ին։ Վերցված է 2016-02-06
- ↑ «Androgen production in women»։ Fertility and Sterility։ 77 Suppl 4: S3–5։ 2002։ PMID 12007895։ doi:10.1016/S0015-0282(02)02985-0
- ↑ «Estrogens and health in males»։ Molecular and Cellular Endocrinology 178 (1-2): 51–5։ 2001։ PMID 11403894։ doi:10.1016/S0303-7207(01)00420-8
- ↑ Endocrinology: an integrated approach։ Oxford: BIOS: Taylor & Francis։ 2001։ ISBN 1-85996-252-1
- ↑ «Membrane estrogen receptors - is it an alternative way of estrogen action?»։ J. Physiol. Pharmacol. 64 (2): 129–42։ April 2013։ PMID 23756388
- ↑ «Membrane estrogen receptor regulation of hypothalamic function»։ Neuroendocrinology 96 (2): 103–10։ 2012։ PMC 3496782։ PMID 22538318։ doi:10.1159/000338400
- ↑ «GPR30: A G protein-coupled receptor for estrogen»։ Mol. Cell. Endocrinol.։ 265–266: 138–42։ 2007։ PMC 1847610։ PMID 17222505։ doi:10.1016/j.mce.2006.12.010
- ↑ «Bioidentical hormone therapy»։ Mayo Clin. Proc. 86 (7): 673–80, quiz 680։ 2011։ PMC 3127562։ PMID 21531972։ doi:10.4065/mcp.2010.0714
- ↑ «What are the physiological estrogens?»։ Steroids 78 (3): 337–40։ 2013։ PMID 23313336։ doi:10.1016/j.steroids.2012.12.011
- ↑ «DHEA metabolites activate estrogen receptors alpha and beta»։ Steroids 78 (1): 15–25։ 2013։ PMC 3529809։ PMID 23123738։ doi:10.1016/j.steroids.2012.10.002
- ↑ «Structure-activity relationships for a large diverse set of natural, synthetic, and environmental estrogens»։ Chem. Res. Toxicol. 14 (3): 280–94։ 2001։ PMID 11258977։ doi:10.1021/tx000208y
- ↑ «Estrogen production and action»։ J. Am. Acad. Dermatol. 45 (3 Suppl): S116–24։ September 2001։ PMID 11511861։ doi:10.1067/mjd.2001.117432
- ↑ «Discovery of estrogen receptor alpha target genes and response elements in breast tumor cells»։ Genome Biol. 5 (9): R66։ 2004։ PMC 522873։ PMID 15345050։ doi:10.1186/gb-2004-5-9-r66
- ↑ «Effect of estrogen receptor β A1730G polymorphism on ABCA1 gene expression response to postmenopausal hormone replacement therapy»։ Genet Test Mol Biomarkers 15 (1-2): 11–5։ 2011։ PMID 21117950։ doi:10.1089/gtmb.2010.0106
- ↑ «Science News Online (12/6/97): Estrogen's Emerging Manly Alter Ego»։ Science News։ դեկտեմբերի 6, 1997։ Վերցված է 2008-03-04
- ↑ «A role for estrogens in the male reproductive system»։ Nature 390 (6659): 447–8։ 1997։ PMID 9393999։ doi:10.1038/37352
- ↑ «Science Blog – Estrogen Linked To Sperm Count, Male Fertility»։ Science Blog։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-07-ին։ Վերցված է 2008-03-04
- ↑ «Estrogen deficiency leads to apoptosis in dopaminergic neurons in the medial preoptic area and arcuate nucleus of male mice»։ Mol. Cell. Neurosci. 27 (4): 466–76։ 2004։ PMID 15555924։ doi:10.1016/j.mcn.2004.04.012
- ↑ «Estrogen regulates pulmonary alveolar formation, loss, and regeneration in mice»։ Am. J. Physiol. Lung Cell Mol. Physiol. 287 (6): L1154–9։ December 2004։ PMID 15298854։ doi:10.1152/ajplung.00228.2004
- ↑ «Membrane-initiated estradiol signaling induces spinogenesis required for female sexual receptivity»։ J Neurosci. 31 (48): 17583–17589։ November 2011։ PMID 22131419։ doi:10.1523/JNEUROSCI.3030-11.2011
- ↑ «Mapping of neural and signal transduction pathways for lordosis in the search for estrogen actions on the central nervous system»։ Behav. Brain Res. 92 (2): 169–180։ May 1998։ PMID 9638959։ doi:10.1016/S0166-4328(97)00189-7
- ↑ «Roles for oestrogen receptor β in adult brain function»։ J Neuroendocrinol. 24 (1): 160–173։ January 2012։ PMC 3348521։ PMID 21851428։ doi:10.1111/j.1365-2826.2011.02206.x
- ↑ «Combined esterified estrogens and methyltestosterone versus esterified estrogens alone in the treatment of loss of sexual interest in surgically menopausal women»։ Menopause 12 (4): 359–60։ 2005։ PMID 16037752։ doi:10.1097/01.GME.0000153933.50860.FD
- ↑ «Sexual desire, sexual arousal and hormonal differences in premenopausal US and Dutch women with and without low sexual desire»։ Horm Behav. 59 (5): 772–779։ May 2011։ PMID 21514299։ doi:10.1016/j.yhbeh.2011.03.013
- ↑ «Hormone action in the mammary gland»։ Cold Spring Harb Perspect Biol 2 (12): a003178։ 2010։ PMC 2982168։ PMID 20739412։ doi:10.1101/cshperspect.a003178
- ↑ «Role of IGF-I in normal mammary development»։ Breast Cancer Res. Treat. 47 (3): 201–8։ 1998։ PMID 9516076։ doi:10.1023/a:1005998832636
- ↑ 30,0 30,1 30,2 Johnson LR (2003)։ Essential Medical Physiology։ Academic Press։ էջ 770։ ISBN 978-0-12-387584-6
- ↑ 31,0 31,1 31,2 Norman AW, Henry HL (հուլիսի 30, 2014)։ Hormones։ Academic Press։ էջ 311։ ISBN 978-0-08-091906-5
- ↑ 32,0 32,1 Coad J, Dunstall M (2011)։ Anatomy and Physiology for Midwives,with Pageburst online access,3: Anatomy and Physiology for Midwives։ Elsevier Health Sciences։ էջ 413։ ISBN 0-7020-3489-4
- ↑ Haslam SZ, Osuch JR (հունվարի 1, 2006)։ Hormones and Breast Cancer in Post-Menopausal Women։ IOS Press։ էջ 69։ ISBN 978-1-58603-653-9
- ↑ Silbernagl S, Despopoulos A (հունվարի 1, 2011)։ Color Atlas of Physiology։ Thieme։ էջեր 305–։ ISBN 978-3-13-149521-1
- ↑ Fadem B (2007)։ High-yield Comprehensive USMLE Step 1 Review։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 445–։ ISBN 978-0-7817-7427-7
- ↑ Blackburn S (ապրիլի 14, 2014)։ Maternal, Fetal, & Neonatal Physiology։ Elsevier Health Sciences։ էջեր 146–։ ISBN 978-0-323-29296-2
- ↑ Strauss JF, Barbieri RL (սեպտեմբերի 13, 2013)։ Yen and Jaffe's Reproductive Endocrinology։ Elsevier Health Sciences։ էջեր 236–։ ISBN 978-1-4557-2758-2
- ↑ Wilson CB, Nizet V, Maldonado Y, Remington JS, Klein JO (փետրվարի 24, 2015)։ Remington and Klein's Infectious Diseases of the Fetus and Newborn Infant։ Elsevier Health Sciences։ էջեր 190–։ ISBN 978-0-323-24147-2
- ↑ «Oestrogens and the heart»։ Therapie 54 (3): 381–5։ 1999։ PMID 10500455
- ↑ 40,0 40,1 «Activation of the annexin A1 pathway underlies the protective effects exerted by estrogen in polymorphonuclear leukocytes»։ Arterioscler. Thromb. Vasc. Biol. 31 (11): 2749–59։ November 2011։ PMC 3357483։ PMID 21836070։ doi:10.1161/ATVBAHA.111.235176
- ↑ «Estrogen-related mood disorders: reproductive life cycle factors»։ Advances in Nursing Science 28 (4): 364–75։ 2005։ PMID 16292022։ doi:10.1097/00012272-200510000-00008
- ↑ «The effects of estradiol on central serotonergic systems and its relationship to mood in women»։ Biol Res Nurs 9 (2): 147–60։ October 2007։ PMID 17909167։ doi:10.1177/1099800407305600
- ↑ «Estrogen deficient male mice develop compulsive behavior»։ Biol. Psychiatry 61 (3): 359–66։ February 2007։ PMID 16566897։ doi:10.1016/j.biopsych.2006.01.012
- ↑ «Comparison of the effects of estradiol and progesterone on serotonergic function»։ Biol. Psychiatry 71 (7): 633–41։ April 2012։ PMC 3307822։ PMID 22225849։ doi:10.1016/j.biopsych.2011.11.023
- ↑ «Proluton Depot 250 mg»։ PharmaOffshore.com։ Pharma Offshore։ Վերցված է հուլիսի 15, 2015
- ↑ «Heal Yourself At Home»։ Heal Yourself At Home։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին։ Վերցված է հուլիսի 15, 2015
- ↑ «NIH – Menopausal Hormone Therapy Information»։ National Institutes of Health։ օգոստոսի 27, 2007։ Վերցված է 2008-03-04
- ↑ «Effects of transdermal estrogen replacement therapy on cardiovascular risk factors»։ Treat Endocrinol 5 (1): 37–51։ 2006։ PMID 16396517։ doi:10.2165/00024677-200605010-00005
- ↑ «Binding characteristics of aromatase inhibitors and phytoestrogens to human aromatase»։ J. Steroid Biochem. Mol. Biol. 61 (3-6): 107–15։ 1997։ PMID 9365179։ doi:10.1016/S0960-0760(97)80001-5
- ↑ «Dietary intakes of mushrooms and green tea combine to reduce the risk of breast cancer in Chinese women»։ Int. J. Cancer 124 (6): 1404–8։ March 2009։ PMID 19048616։ doi:10.1002/ijc.24047
- ↑ «Hormonal Therapy»։ breastcancer.org։ հուլիսի 26, 2007։ Վերցված է 2008-03-04
- ↑ «Hormonal effects of soy in premenopausal women and men»։ J. Nutr. 132 (3): 570S–573S։ 2002։ PMID 11880595
- ↑ «The evolving role of estrogen therapy in prostate cancer»։ Clin Genitourinary Cancer 1 (2): 81–9։ 2002։ PMID 15046698։ doi:10.3816/CGC.2002.n.009
- ↑ «Sex Hormones and Wound Healing»։ Wounds 18 (1): 8–18։ 2006
- ↑ «Tall girls: the social shaping of a medical therapy»։ Arch Pediatr Adolesc Med 160 (10): 1077–8։ 2006։ PMID 17018462։ doi:10.1001/archpedi.160.10.1035
- ↑ «Attenuating growth in children with profound developmental disability: a new approach to an old dilemma»։ Arch Pediatr Adolesc Med 160 (10): 1013–7։ 2006։ PMID 17018459։ doi:10.1001/archpedi.160.10.1013
- ↑ «Bulimia May Result from Hormonal Imbalance»։ Karolinska Institutet։ հունվարի 9, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-20-ին։ Վերցված է 2008-03-04
- ↑ «G protein-coupled receptor 30-dependent protein kinase A pathway is critical in nongenomic effects of estrogen in attenuating liver injury after trauma-hemorrhage»։ Am. J. Pathol. 170 (4): 1210–8։ 2007։ PMC 1829455։ PMID 17392161։ doi:10.2353/ajpath.2007.060883
- ↑ «4»։ Robbins basic pathology (8th ed.)։ Saunders/Elsevier։ 2007։ ISBN 1-4160-2973-7
- ↑ FDA (հունվարի 8, 2003)։ «FDA Approves New Labels for Estrogen and Estrogen with Progestin Therapies for Postmenopausal Women Following Review of Women's Health Initiative Data»։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 21, 2007-ին։ Վերցված է 2006-10-26
- ↑ «F.D.A. Orders Warning on All Estrogen Labels»։ The New York Times։ 2003-01-09։ Վերցված է 2006-10-26
- ↑ NLM (2006-04-01)։ «IMPORTANT WARNING»։ Drug Information: Estrogen։ MedlinePlus։ Արխիվացված է օրիգինալից 2006-10-09-ին։ Վերցված է 2006-10-26
- ↑ «Preschool Puberty, and a Search for the Causes»։ Նյու Յորք Թայմս։ 2006-10-17։ Վերցված է 2008-06-04
- ↑ FDA (February 1995)։ «Products containing estrogenic hormones, placental extract or vitamins»։ Guide to Inspections of Cosmetic Product Manufacturers։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 14, 2007-ին։ Վերցված է 2006-10-24
- ↑ «One hundred years of hormones»։ EMBO Reports 6 (6): 490–6։ 2005։ PMC 1369102։ PMID 15940278։ doi:10.1038/sj.embor.7400444
- ↑ Rothenberg, Carla J. (ապրիլի 25, 2005)։ «The Rise and Fall of Estrogen Therapy: The History of HRT» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-05-ին։ Վերցված է 2006-10-27
- ↑ «Analysis of steroidal estrogen residues in food and environmental samples»։ International Journal of Environmental Analytical Chemistry 88 (1): 1–25։ 2008։ doi:10.1080/03067310701597293
- ↑ «Are Oral Contraceptives a Significant Contributor to the Estrogenicity of Drinking Water?»։ Environ Sci Technol 45 (1): 51–60։ October 2011։ PMID 20977246։ doi:10.1021/es1014482։ lay summary – Chemical & Engineering News
- ↑ «Assessing the sensitivity of different life stages for sexual disruption in roach (Rutilus rutilus) exposed to effluents from wastewater treatment works»։ Environ. Health Perspect. 113 (10): 1299–307։ October 2005։ PMC 1281270։ PMID 16203238։ doi:10.1289/ehp.7921
- ↑ «Predicted exposures to steroid estrogens in U.K. rivers correlate with widespread sexual disruption in wild fish populations»։ Environ. Health Perspect.։ 114 Suppl 1 (Suppl 1): 32–9։ April 2006։ PMC 1874167։ PMID 16818244։ doi:10.1289/ehp.8050
Արտաքին հղումներ Խմբագրել
- Estrogens - Lab Tests Online
- Nussey and Whitehead: Endocrinology, an integrated approach, Taylor and Francis 2001. Free online textbook.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 83)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |