Շամպինյոն
Շամպինյոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տիպ Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Ագարիկայիններ
Ընտանիք Agaricaceae
Ցեղ Շամպինյոն
Լատիներեն անվանում
Agaricus bisporus
Հոմանիշներ
  • Psalliota hortensis var. bispora J.E.Lange, 1926
  • Agaricus brunnescens Peck, 1900
  • Psalliota campestris var. hortensis (Cooke)
    Lloyd, 1899
  • Psalliota hortensis (Cooke) J.E.Lange, 1926

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Շամպինյոն (լատ.՝ Agaricus bisporus), ագարիկոն, աղարիկոն, թնոպի, բազիդիավոր սնկերի ցեղ։ Հայտնի է 80 տեսակ։ Agaricaceae ընտանիքի Basidiomycetes դասի Psalliota ցեղին պատկանող և մի քանի ուտելու համար պիտանի և ոչ պիտանի՝ թունավոր ենթատեսակներ ընդգրկող սապրոտրոֆիկ սնուցումով «ապրող» սնկերից է։

ԱնվանումԽմբագրել

Հայերենում տարածված են ոչխարասունկ, սարի սունկ և այլ անուններ։ Ոչխարասունկ անունն ստացել է սարերում արածող ոչխարների անցած տեղերում աճելու համար։ Շամպինյոն անունը գալիս է ուղղակի «սունկ» նշանակող ֆր.՝ champignon բառից։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ունի երեք տարատեսակ՝

  • սպիտակ,
  • բաց դեղնավուն
  • դարչնագույն։

Գլխարկը (տրամագիծը՝ 3-13 սմ) բարձիկանման է, մսալի, ամուր, սպիտակ, կեղտոտ-սպիտակ, հետագայում՝ գրեթե դարչնագույն՝ ավելի բաց գունավորված եզրերով, երբեմն կենտրոնում՝ թեփուկավոր։ Թիթեղները խիտ են, ազատ, սկզբում՝ վարդագույն, ապա՝ մուգ դարչնագույն։ Սպորափոշին մուգ դարչնագույն է։ Պտղամիսը սպիտակ է, կտրվածքում՝ վարդագույն, հաճելի սնկային համով և բույրով։

Ոտիկը (երկարություն՝ 3-10 սմ, հաստություն՝ 2-4 սմ) գլանաձև է, ամուր, հարթ, սպիտակ, հետագայում՝ գորշացող, հաստ, ամուր օղակով[1]:

ՀայաստանումԽմբագրել

Agaricus bisporus

ՀՀ-ում՝ 11 տեսակ՝

  • Շամպինյոն սովորական (A. campestris),
  • Շամպինյոն դաշտային (A. arvensis),
  • Շամպինյոն անտառային (A. silvaticus) և այլն։

Առավել տարածված և լայնորեն օգտագործվող տեսակը

  • Շամպինյոն երկսպորավորն (A. bisporus) է։

Տարածում և էկոլոգիաԽմբագրել

Աճում է ամենուրեք՝ մեծ խմբերով, առավելապես՝ գոմաղբով պարարտացված հողի վրա, այգիներում, պարտեզներում, ջերմոցներում և արոտավայրերում։

Ընդհանուր՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Հարավային Կովկաս (Վրաստան, Հայաստան)։ Եվրոպայի մի շարք երկրներում հազվադեպ է հանդիպում։ Հայաստանում հայտնաբերված է Արագածի ֆլորայի շրջանում՝ Արխաշան գետի ափ, Սևանի շրջակայքում։

Շամպինյոնի մշակումն ունի բավականին հին պատմություն։ Ըստ մի շարք հետազոտողների՝ մշակովի շամպինյոնը պատկանում է Psalliota campestris տեսակին։ Սակայն կան և հակառակ տեսակետներ, ըստ որոնց մշակովի շամպինյոնը հավաքական տեսակ է։ Դրա էությունն այն է, որ արհեստական մշակման համար ստեղծված են շամպինյոնի մի շարք տեսակներ, որոնք իրարից տարբերվում են և ձևաբանական, և կենսաբանական հատկանիշներով։

Նշանակություն և կիրառումԽմբագրել

Ամենաբւսրձրորակ ուտելի սնկերից է։ Օգտագործվում է թարմ, թթու և աղ դրած։ Արհեստականորեն աճեցվում է շատ երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում՝ հատուկ սնկանոցներում։ Աշխարհում աճեցվող սնկերի արտադրանքի ծավալում զբաղեցնում է առաջին տեղը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. М. В. Горленко, М. А. Бондарева, Л. В. Гарибова, И. И. Сидорова, Т. П. Сизова. Грибы СССР. Москва, изд. Мысль, 1980

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։