Էնրիկե Իգլեսիաս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էնրիկե Միգել Իգլեսիաս Պրեյսլեր (իսպ.՝ Enrique Miguel Iglesias Preysler, մայիսի 8, 1975[1][2][3], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի երգիչ, երգահան և դերասան։ Կարիերան սկսել է Էնրիկե Մարտինեզ կեղծանվամբ և աշխատել է մեքսիկական FonoMusic լեյբլի համար։ Էնրիկեն լատինամերիկյան երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչներից է։ Արժանացել է շատ մրցանակների։ Նրա սկավառակների վաճառքի ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 100 միլիոն։ Իր կարիերայի ընթացքում թողարկել է ավելի քան 40 սինգլ, և 10 ալբոմ, որոնք 116 անգամ դարձել են պլատինե, 227 անգամ՝ ոսկե։
Էնրիկե Իգլեսիաս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Enrique Iglesias |
Ի ծնե անուն | Enrique Miguel Iglesias Preysler |
Ծնվել է | մայիսի 8, 1975 (49 տարեկան) Մադրիդ, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | Փոփ, Լատինո Փոփ, Ար ընդ Բի, դենս-փոփ, սոֆթ ռոք, ռեփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, դերասան, պրոդյուսեր, երաժիշտ, մոդել, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր և Էլեկտրակիթառ |
Գործունեություն | 1994–այժմ |
Լեյբլ | Fonovisa, Interscope Records, Universal Music Latin Entertainment, Universal Republic, Polydor Records |
Կրթություն | Մայամիի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | enriqueiglesias.com |
Enrique Iglesias Վիքիպահեստում |
Էնրիկե Իգլեսիասը աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի որդին է և երգիչ Խուլիո Իգլեսիաս կրտսերի կրտսեր եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1975 թվականի մայիսի 8-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ Նրա ծնողները իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը և ֆիլիպինուհի լրագրող Իզաբել Փրեյսլերն են։ Ընտանիքի երրորդ և վերջին զավակն է։ Էնրիկեի ծնողներն աշխատանքի պատճառով չեն կարողանում երկար ժամանակ հատկացնել իրենց որդուն և Էնրիկեն մնում էր դայակի՝ Մարիա Օլիվարեսի հետ։ Երբ Էնրիկեն 3 տարեկան էր, ծնողները բաժանվում են և ինքը մնում է մոր հետ Մադրիդում, իսկ հայրը տեղափոխվում է Մայամի երգեր ձայնագրելու նպատակով։ Հետագայում Էնրիկեն նույնպես տեղափոխվում է Մայամի և սովորում է «Gulliver Preparatory School» դպրոցում։
Վաղ տարիքից Էնրիկեն երազել է երգչի կարիերայի մասին և մանկուց գրել է բանաստեղծություններ, որոնք պիտի դառնային երգերի բառեր, սակայն հոր ճնշման ներքո ընդունվել է Մայամիի Համալսարան, բիզնեսի ֆակուլտետ։
1994 թվականին Էնրիկեն թողնում է ուսումը և պայմանագիր է կնքում "FonoMusic" լեյբլի հետ։ Երաժշտի իր կարիերան սկսում է Էնրիկե Մարտինեզ անավան ներքո։ Իսկ 1995 թվականին ստեղծվում է նրա, որպես Իգլեսիաս առաջին սինգլ «Si Tu Te Vas»-ը։ Նույն թվականի նոյեմբերի 21-ին թողարկում է իր առաջին «Enrique Iglesias» ալբոմը։
Անձնական կյանք
խմբագրել2000 թվականին Էնրիկեն սկսեց հանդիպել Ջենիֆեր Լավ Հյուիթի հետ։ Նրանց սիրո պատմությունը երկար չտևեց։ 2001 թվականին Ջենիֆերը նկարահանվեց Էնրիկեի «Hero» տեսահոլովակում, որը պատճառ դարձավ խոսակցությունների, թե նրանք նորից միասին են։ Բայց Էնրիկեի ամենամեծ սերը եղել է և կա ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան։ Նրանք հանդիպել են Էնրիկեի "Escape" տեսահոլովակի նկարահանումների ժամանակ և մինչ օրս միասին են։
Սկավառակագրություն
խմբագրել- Enrique Iglesias (1995)
- Vivir (1997)
- Cosas del Amor (1998)
- Enrique (1999)
- Escape (2001)
- Quizás (2002)
- 7 (2003)
- Insomniac (2007)
- Euphoria (2010)
- Sex and Love (2014)
- Final (Vol. 1) (2021)
- Final (Vol. 2) (2024)
Շրջագայություններ
խմբագրել- Vivir World Tour (1997)
- Cosas Del Amor (1998)
- Enrique World Tour (2000)
- One Night Stand Tour (2002)
- Don't Turn Off The Lights Tour (2002)
- Seven World Tour (2004)
- Insomniac World Tour (2007)
- Greatest Hits Tour (2009)
- Euphoria Tour (2010–12)
- Enrique Iglesias & Jennifer Lopez Tour (2012)
- Enrique Iglesias India Tour (2012)
- Sex and Love Tour (2014-)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GeneaStar
- ↑ Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #122999525 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկե Իգլեսիաս» հոդվածին։ |