Խուլիո Իգլեսիաս
Խուլիո Իգլեսիաս (իսպ.՝ Julio José Iglesias de la Cueva, սեպտեմբերի 23, 1943[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի երգիչ, վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ և դարձել է իսպանալեզու ամենահաջողակ կատարողն ամբողջ աշխարհում։ Երգերի մեծամասնությունը ձայնագրել է իսպաներեն, ապա նաև անգլերեն և ֆրանսերեն։ Մասնակցել է երգի միջազգային Եվրատեսիլ մրցույթին, գրավել 4-րդ տեղը[4]։ Արժանացել է «Գրեմմի» մրցանակի։ Ապրում է Մադրիդում, պարբերաբար մեկնում է Մայամի։
Խուլիո Իգլեսիաս | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Julio Iglesias |
Ի ծնե անուն | Julio José Iglesias de la Cueva |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1943[1][2][3][…] (80 տարեկան)![]() |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանրեր | Փոփ, Լատինո Փոփ |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, ֆուտբոլիստ, կոմպոզիտոր և գործարար |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Columbia ; Սոնի |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Ամուսին | Miranda Rynsburger? |
Պարգևներ | |
Կայք | www.julioiglesias.com |
Ստորագրություն | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Խուլիո Իգլեսիասը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 23-ին Մադրիդում, հայտնի գինեկոլոգ Խուլիո Իգլեսիաս Պուգայի ընտանիքում։ 16 տարեկանից ֆուտբոլ է խաղացել Ռեալ Մադրիդ խմբում։ 1963 թվականի սեպտեմբերի 22-ին նա ավտովթարի է ենթարկվել և կյանքի հաջորդ 2 տարիներն անցկացրել է հիվանդանոցում։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո ուղևորվել է Անգլիա, որպեսզի անգլերեն սովորի։ Սովորել է Լոնդոնում, հետո Քեմբրիջում։
1984 թվականին Իգլեսիասը թողարկել է 1100 Bel Air Place հիթային ալբոմը, որով աստղային վարկանիշ է նվաճել զվարճանքի անգլիախոս ինդուստրիայում։ Հենց միայն ԱՄՆ-ում վաճառվել է այդ ալբոմի երեք միլիոնից ավելի օրինակ։ Դրա առաջին սինգլը՝ To All the Girls I've Loved Before զուգերգը Ուիլլի Նելսոնի հետ, առաջին տեղն է գրավել Country charts-ում, ընդգրկվել Billboard Hot 100-ի լավագույն հնգյակում[5]։ Իսկ All of You զուգերգը (Դայանա Ռոսի հետ) երկրորդ տեղն է զբաղեցրել Adult Contemporary Chart-ում[6]։ Իգլեսիասը զուգերգեր է կատարել ու ձայնագրել The Beach Boys երաժշտախմբի հետ։
1988 թվականին նա հեղինակավոր Գրեմմի մրցանակ է ստացել Un hombre solo ("Միայն մի մարդ") ալբոմի համար։ 1995 թվականին արժանացել է գերազանցության մրցանակի՝ հաղթանակ տանելով Lo Nuestro Awards մրցանակաբաշխությունում[7]։ 2001 թվականին Latin Recording Academy-ի հարցման արդյունքներով ճանաչվել է «Տարվա մարդ»[8]։ Դրանից մեկ տարի անց Իգլեսիասին պատվավոր տեղ է հատկացվել լատինական երաժշտության միջազգային փառքի սրահում[9]։ 2005 թվականին նա Դոմինիկյան Հանրապետության քաղաքացիություն է ընդունել[10]։ 2008 թվականին երաժշտական տեսահոլովակ է թողարկել Ուզբեկստանի բռնապետ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի հետ[11]։ 2012 թվականի հոկտեմբերին համերգ է տվել Արևադարձային Գվինեայում, որտեղ յուրաքանչյուր տոմսի արժեքը կազմել է ամերիկյան հազար դոլար[11]։ 2013 թվականի ապրիլի 1-ին Պեկինում Իգլեսիասին շնորհվել է երկու անչափ նշանակալի մրցանակ՝ First & Most Popular International Artist of All Time in China և Գիննեսի համաշխարհային ռեկորդակրի տիտղոս՝ որպես լատինական աշխարհի առավելագույն վաճառք ապահոված տղամարդ արտիստ[12]։ Քանի որ Իգլեսիասը ոչ միայն երգում է, այլ նաև երգերի տեքստեր ու երաժշտություն է գրում, 2013 թվականի ապրիլի 23-ին լատինական աշխարհի երգերի հեղինակների փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է նրան նվիրված անկյունը[13][14]։ 2015 թվականի մայիսին Բերքլիի երաժշտական քոլեջը Խուլիո Իգլեսիասին շնորհել է պատվավոր դոկտորի կոչում՝ հաշվի առնելով նրա նվաճումներն ու ազդեցությունը երաժշտության ասպարեզում և նրա գնահատելի ներդրումը ամերիկյան ու միջազգային մշակույթում[15]։
Անձնական կյանք խմբագրել
Խուլիո Իգլեսիասն ունի 8 զավակ (երկու ամուսնությունից)։ Նրա երեխաներից ամենահայտնին Էնրիկե Իգլեսիասն է, որը նույնպես համբավավոր երգիչ է։ Երգի ասպարեզում է իր կարիերան անում որդիներից ևս մեկը՝ Էնրիկեի ավագ եղբայր Խուլիո Իգլեսիաս Կրտսերը (ի դեպ, երկուս էլ ծնվել են իրենց հոր առաջին ամուսնությունից)։
Սկավառակագրություն խմբագրել
|
|
|
Մասնակցությունը ուրիշ երգիչների ձայնագրություններին խմբագրել
Տարին | Երգը | Ձայնասկավառակը |
---|---|---|
1983 | As Time Goes By | Without a Song (Ուիլլի Նելսոն) |
1987 | Un canto a Galicia | Suspiros de España (Մանոլո Էսկոբար) |
1988 | Spanish Eyes | What a Wonderful World (Ուիլլի Նելսոն) |
1989 | Soñadores de España | Soñadores de España (Պլասիդո Դոմինգո) |
1990 | Somos dos caminantes | Homenaje (Լոլա Ֆլորես) |
1992 | Torero | Piel de hombre (Խոսե Լուիս Ռոդրիգես) |
1993 | Brigas | La distancia (Simone) |
1993 | Summer Wind | Duets (Ֆրենկ Սինատրա) |
1995 | Naturaleza | Mar adentro (Դոնատո և Էստեֆանո) |
1996 | Puedes llegar… | Voces unidas (մի շարք երգիչների մասնակցությամբ) |
1996 | A mi manera (My Way) | Amigos (Փոլ Անքա) |
1996 | Un ramito de violetas | Desde que tú te has ido (Սեսիլիա) |
1996 | Sé que volverás | Nana latina (Նանա Մուսխուրի) |
1998 | El Rey | Y sigue siendo El Rey (Խոսե Ալֆրեդո Խիմենես) |
2010 | Como han pasado los años | Una Estrella en el Cielo (Ռոսիո Դուրկալ) |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Siim Jarmo (11 October 2008)։ «Iglesias praises Eurovision as a learning moment»։ eurovision.tv։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30
- ↑ Trust Gary (20 May 2011)։ «Ask Billboard: Readers' Favorite Charted Odd Couples»։ billboard.com։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30
- ↑ «DIANA ROSS»։ michiganrockandrolllegends.com։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30
- ↑ «Lo Nuestro – Historia»։ Univision (իսպաներեն)։ Univision Communications։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2015-ին։ Վերցված է March 8, 2014
- ↑ Susman Gary (May 7, 2001)։ «Model Patient»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2012-ին։ Վերցված է November 8, 2010
- ↑ «International Latin Music Hall of Fame Announces Inductees for 2002»։ 5 April 2002։ Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31
- ↑ «Julio Iglesias dice estar "enamorado" de República Dominicana»։ diariolibre.com։ 21 October 2009։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30
- ↑ 11,0 11,1 Pizano Pedro (19 October 2012)։ «Crooners and their Dictators»։ The Huffington Post։ Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 9
- ↑ «Julio Iglesias receives world record certificat in Beijing»։ Guinness World Record։ 2 April 2013։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24
- ↑ Gratereaux Alexandra (24 April 2013)։ «Latin Songwriters Hall of Fame Opens Honoring Julio Iglesias, Jose Feliciano»։ foxnews.com։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30
- ↑ Pajot S. (12 December 2012)։ «Latin Songwriters Hall of Fame Launches in Miami, Announces 2013 Nominees»։ miaminewtimes.com։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30
- ↑ Julio Iglesias Receives Honorary Degree from Berklee։ Billboard (անգլերեն)։ 9 May 2015
Արտաքին հղումներ խմբագրել
Խուլիո Իգլեսիաս Վիքիպահեստում |
- Երգչի պաշտոնական կայքը
- Musicadelrecuerdo.com Musica de Julio Iglesias(չաշխատող հղում)
- Խուլիո Իգլեսիաս Internet Movie Database կայքում
Նախորդող՝ Salomé with "Vivo cantando" |
Spain in the Eurovision Song Contest 1970 |
Հաջորդող՝ Karina with "En un mundo nuevo" |