Էնրիկե Կաբրերա

Մեքսիկացի քանդակագերծ

Էնրիկե Կաբրերա (Պոսա Ռիկա դե Իդալգո, հուլիսի 14, 1974(1974-07-14)[1], Poza Rica, Վերակրուս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի քանդակագործ, երաժիշտ և լուսանկարիչ[2][3], որը հայտնի է նաև արվեստի գործերի վերականգնման իր աշխատանքներով։

Էնրիկե Կաբրերա
Enrique Cabrera
Ծնվել էհուլիսի 14, 1974(1974-07-14)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՌոսա Ռիկա, Վերակրուս, Մեքսիկա
ՔաղաքացիությունՄեքսիկա Մեքսիկա
Ազգությունմեքսիկացի
Ստեղծագործություն(ներ)Palmarius (2014)
Naia (2021)
El Toro de Oro (2022)
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, երաժիշտ, լուսանկարիչ և conservator
Գործունեության տարիներ2008-մինչ օրս

Նա իր կարիերան սկսել է Մեքսիկայի կառավարության հետ վերականգնողական ծրագրերով[4], և 2010 թվականին ստեղծել է քանդակների իր առաջին հավաքածուն՝ «Trilogía» վերնագրով։ Այդ ժամանակից ի վեր նրա աշխատանքները ցուցադրվել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են Լուվրի թանգարանը և Պիկասոյի թանգարանը[5]։

Կենսագրություն խմբագրել

Կաբրերան ծնվել է Մեքսիկայի Վերակրուս նահանգի Պոսա Ռիկա դե Իդալգո քաղաքում 1974 թվականին։ Մեծացել է արվեստասերների ընտանիքում, որով պայմանավորված էլ պատանեկության տարիներին սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ և սովորել նվագել այնպիսի գործիքներով, ինչպիսիք են կիթառը, բասը, դաշնամուրը և հարվածային գործիքները։ 1990-ականների սկզբից ի վեր հանդես է գալիս նաև քանդակագործության ասպարեզում՝ որպես նյութ հիմնականում օգտագործելով մետաղը։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Լուվրում, Արթ Շոփինգ Սենթրում և Անթիբի Պիկասսոյի թանգարանում, Տոկիոյի Մորի Արվեստի թանգարանում (Ճապոնիա), Ռոքֆելերի, «Meatpacking, Artbasel և Hamptons Fine Art Fair» արվեստի տոնավաճառներում (ԱՄՆ)։ Կաբրերան հայտնի է նաև մի շարք հիմնադրամների հետ իր համագործակցությամբ, այդ թվում՝ որպես դեսպան Ֆրանցիսկ Պապի «Scholas Ocurrentes», «amfAR», ՅՈՒՆԻՍԵՖ, Ռիկի Մարտինի, Էվա Լոնգորիայի և «Les Couleurs Charity» հիմնադրամների հետ։

Կաբրերան հեղինակել է բազմաթիվ արվեստի գործերի վերականգնման աշխատանքներ աշխարհի տարբեր մասերում՝ Մեքսիկայի «CENIDIAP» կերպարվեստի ուսումնասիրության ազգային կենտրոնի, INBA կերպարվեստի ազգային ինստիտուտի հետ համատեղ։

2009 թվականին Ֆրանսիայի կառավարությունը, իսկ 2010 թվականին՝ Մեքսիկայի կառավարությունը նրան հանձնարարել են ազգային ժառանգության մաս կազմող մի շարք կարևորագույն քանդակների վերականգնումը, որոնց համար օգտագործել է վերականգնման հնագույն տեխնիկաներ։

Նրա նշանավոր հավաքածուներից են՝ «Եռագրություն» (Trilogía)[6], «Պալմարիուս» (Palmarius), «Պալմարիուս Քոլորզ» (Palmarius Colors), «Սքալ Մայամի Քոլորզ» (Skull Miami Colors), «Կավալլո Վելոչե» (Cavallo Veloce), «Նայա» (Naia), «Ոսկե ցուլը» (El Toro de Oro), «Պլատինե ցուլը» (El Toro Platino) և «Մեծ Խնձորը» (La Gran Manzana).

Նրա գլխավոր ստեղծագործությունը՝ «Պալմարիուսը» այցելել է ավելի քան 28 երկրներ՝ երկարատև ցուցահանդեսների մասնակցելով Փարիզում, Կաննում, Դուբայում, Հռոմում, Ֆլորենցիայում, Տոկիոյում, Միլանում, Նյու Յորքում և Լոս Անջելեսում[7]։  Ինչ վերաբերում է «Մեծ Խնձոր» ստեղծագործությանը, ապա այն 2-րդ դարի հանրային արվեստի առանցքային նախագծերից մեկն է՝ նվիրված Նյու Յորք քաղաքին։ Նախագիծն իրականացվել է ամերիկյան խոշոր անշարժ գույքի գործակալության՝ «Միցուի հոլդինգ»-ին պատկանող «Mitsui Fudosan America Inc.» ձեռնարկության հետ համատեղ, որը նաև խոշորագույնն է Ճապոնիայում։ Սա Նյու Յորքում երբևէ տեղադրված ամենամեծ քանդակն է։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Trilogía
  • Skull Miami Colors
  • Virgen de Guadalupe
  • San Miguel Arcángel
  • Palmarius
  • Palmarius Colors
  • Caballo Veloce
  • Naia
  • El Toro de Oro

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Maxim / S. BiglariNYC: Biglari Holdings Inc., 1995. — ISSN 1092-9789
  2. «Enrique Cabrera: escultor y restaurador de obras mexicanas». Telemundo (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  3. González, Talina. «Entrevista con el artista mexicano Enrique Cabrera». Caribe Empresarial (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  4. «Enrique Cabrera: Miami la capital del arte de América Latina». Miami Diario (իսպաներեն). 2019 թ․ մայիսի 25. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  5. «'El Toro De Oro' Is A $1 Million Bronze Bull Charging Into NYC's Meatpacking District». Maxim. 2022 թ․ մայիսի 5. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  6. «Trilogía». Enrique Cabrera (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  7. «Palmarius». Enrique Cabrera (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել