Էնն Միլլեր (անգլ.՝ Ann Miller, ապրիլի 12, 1923(1923-04-12)[1][2][2][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - հունվարի 22, 2004(2004-01-22)[1][2][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և պարուհի։

Էնն Միլլեր
Ծնվել էապրիլի 12, 1923(1923-04-12)[1][2][2][…]
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Մահացել էհունվարի 22, 2004(2004-01-22)[1][2][2][…] (80 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
ԿրթությունHollywood Professional School? և Հոլիվուդի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունկինոդերասանուհի, երգչուհի, պարուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Էնն Միլլերը, որի ծննդյան անունն Ջոննի Լյուսիլ Էնն Քոլլեր (անգլ.՝ Johnnie Lucille Ann Collier) է, ծնվել է 1923 թվականին ապրիլի 12-ին Տեխասի Չիրենո ոչ մեծ քաղաքում։ Նրա հայրը՝ Ջոն Ալֆրեդ Քոլլերը, քրեական իրավաբան էր և զբաղվում էր ԱՄՆ-ում ժամանակին այնպիսի աղմկահարույց հանցագործների գործերով, ինչպիսիք էին Բոննին և Քլայդը և Գնդացիր Քելլին[3][4]։ Նրա մայրական կողմի տատիկը չերոկի հնդկական ցեղի ներկայացուցիչ էր, և դա բավականին վառ է արտահայտվել ապագա դերասանուհու արտաքին տեսքի վրա[3]։ Աղջկա համար անսովոր Ջոննի անունը ստացել է այն պատճառով, որ հայրը երազում էր որդի ունենալ։ Բայց չնայած դրան, ընտանիքում նրան հաճախ ոչ թե Ջոննի, այլ Էնն էին անվանում[3]։

Մանուկ հասակում Ջոննին տառապում էր ռախիտով և հիվանդությունը ինչ-որ կերպ մեղմելու համար, նա պրոֆեսիոնալ պարով էր զբաղվում։ Բացի դրանից, այդ զբաղմունքում նրան ոգեշնչնչել է այդ տարիներին հայտնի բրոդվեյան դերասանուհի և պարուհի Էլնիոր Փաուելը։

Կարիերա խմբագրել

13 տարեկանում, ստելով իր այդքան փոքր տարիքի մասին, Ջոննին դարձել է Սան Ֆրանցիսկոի Black Cat ակումբի պարուհի։ Այնտեղ նրան նկատել են Լյուիս Բոլլը և Բեննի Ռուբինը, որոնց շնորհիվ նույն թվականին նրան հաջողվել է պայմանագիր կնքել RKO կինոստուդիայի հետ։ Այնտեղ ևս նա ստել է բոլորին իր տարիքի մասին՝ հավատացնելով, որ ինքը արդեն 18 տարեկան է։ RKO-ում աշխատել է մինչև 1940 թվականը՝ միևնույն ժամանակ հայտնվելով «Բեմի դուռը» (1937) և «Քեզ հետ չես տանի» (1938) պատկերներում։ Դրանից հետո մի քանի տարի նկարահանվել է Columbia Pictures-ում, բայց հաջողության հասել է 1940-ական թվականներին վերջում Մետրո-Գոլդուին-Մայեր ստուդիայում՝ նկարահանվելով «Զատկական շքերթ» (1948), «Քաղաքում» (1949) և «Համբուրի՛ր ինձ, Քեթ» (1953) երաժշտական ֆիլմերում։

1940-ական թվականների վերջերին Էննի Միլլերը գործածության մեջ է դրել զուգագուլպաները՝ որպեսզի լուծի պարային համարների կատարման ժամանակ անընդհատ պատռվող գուլպաների խնդիրը։ Սովորաբար զուգագուլպաները կարվում էին պարուհիների ներքնազգեստներին, եթե զուգագուլպան պատռվում էր, ստիպված էին լինում փոխել ողջ կառուցվածքը։ Հենց այդ պատճառով Միլլերը խնդրում է հենց իր համար առանձին զուգագուլպաներ պատրաստել, որը պատռվելու դեպքում հեշտությամբ կարելի կլիներ փոխել մեկ ուրիշ զույգով[5]։

Միլլերը հայտնի էր նաև չեչոտկա պարի կատարման իր արագությամբ և համաձայն ստուդիայի հաղորդագրությունների՝ նա կարող էր «հետ մղել» 500 հարված մեկ րոպեում[5]։

Էնն Միլլերը 1950-ական թվականների կեսերին շարունակում էր փայլել մեծ էկրանին, մինչև MGM երաժշտական կատակերգությունների դարաշրջանը չավարտվեց։ Չնայած դրան, դերասանուհին մնացել է պահանջված և ակտիվ հեռուստատեսությունում և թատրոնում։ 1969 թվականին նա գլխավոր դեր է կատարել Բրոդվեյի «Մամե» մյուզիքլում, որին հանդիսատեսները գալիս էին միայն հռչակավոր դերասանուհուն և պարուհուն տեսնելու։ Տաս տարի անց նա նվաճել է բրոդվեյան ուկնդիրներին «Շաքարային մանուկներ» երաժշտական կատակերգությունով, որի ժամանակ նա խաղացել է MGM-ի աստղերից Միկի Ռունիի հետ։ 1983 թվականին Միլլերին Չիկագոյի թատրոններում աշխատանքի համար հանձնվել է Սառա Սիդդոնսի պատվավոր մրցանակը։

1982 թվականին նա ելույթ է ունեցել ԱՄՆ-ում հայտնի «Սիրո նավակը» սերիալի էպիզոդներից մեկում, որտեղ բրոդվեյան աստղերի հետ՝ Էթել Մերման, Քերոլ Չեննինգ, Վան Ջոնսոն և Դելլա Ռիզ, կատարել է շոուի մշտական կերպարների հին ազգականի դերը։ Վերջին անգամ թատրոնի բեմում հայտնվել էր 1998 թվականին Սթիվեն Սոնդհեյմի «Խելագարություն» ներկայացումում, իսկ ֆիլմում իր վերջին դերը խաղացել է 2001 թվականին Դեյվիդ Լինչի «Մալհոլանդ դրայվ» հայտնի թրիլլերում։

Էնն Միլլերը մահացել է թոքի քաղցկեղից 2004 թվականի հունվարի 22-ին 80 տարեկանում և թաղված է Կալիֆոռնիայի Քալվեր Սիթի քաղաքում։

Կինոինդուստրիայում ներդրման համար նա Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է աստղի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Ann Miller, Tap-Dancer Starring in Musicals, Dies — New York Times
  4. Ann Miller Biography (1919-)
  5. 5,0 5,1 Osborne, Robert. Private Screenings: Ann Miller, 1997.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Միլլեր» հոդվածին։