Զատկական շքերթ, 1948 թվականին նկարահանված գեղարվեստական երաժշտական ֆիլմ՝ գլխավոր դերերում ֆրեդ Ասթեր և Ջուդի Գառլենդ, մասնակցությամբ Էնն Միլլերի և Փիթեր Լաուֆորդի։ Երգերի երաժշտությունը գրել է նշանավոր կոմպոզիտոր Իրվինգ Բեռլինը։

Picto infobox cinema.png
Զատկական շքերթ
անգլ.՝ Easter Parade
ԵրկիրԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ[1][2][3]
ԹեմաEaster Parade and Easter Bonnet Festival?
ՀիմքEaster Parade?
Թվական1948
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլզ Ուոլթերս[1][2][4][…]
ՊրոդյուսերԱրթուր Ֆրիդ
Սցենարի հեղինակՍիդնի Շելդոն, Ֆրենսիս Գուդրիչ և Albert Hackett?
ԴերակատարներՋուդի Գառլենդ[1][4], Ֆրեդ Ասթեր[1][4][3], Փիթեր Լոֆորդ[1][4], Էնն Միլլեր[4], Jules Munshin?, Clinton Sundberg?, Sara Shane? և Jeni Le Gon?
ՕպերատորՀարի Սթրադլինգ ավագ
ԵրաժշտությունIrving Berlin?
ՄոնտաժAlbert Akst?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն107 րոպե
Easter Parade (film) Վիքիպահեստում

Ֆիլմը դարձել է 1948 թվականի ամենահաջող մյուզիքլը և դրամարկղային հավաքով ԱՄՆ-ում և Կանադայում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ստացել է «Օսկար» մրցանակ լավագույն մյուզիքլի համար։

ՍյուժեԽմբագրել

Ճանաչված պարող Դոն Հյուզը (Ֆրեդ Ասթեր) ելույթ է ունենում Նադին Հեյլի հետ (Էնն Միլլեր) դուետով։ Զատկական շքերթի հերթական ելույթից առաջ Նադին հայտարարում է, որ մտադիր է զբաղվել մենակատարի կարիերայով, դրա պատճառով դուետը քանդվում է։ Հյուսը խզում է նրա հետ հարաբերությունները և որոշում ապացուցել և՛ նրան, և՛ իրեն, որ հանգիստ կարող է գտնել պարերի համար նախորդից ոչ վատ զուգընկեր։ Բարում նա նկատում է Հաննա Բրաուն անունով մի պարուհու, որին և հաջորդ իսկ օրը հրավիրում է փորձի։ Սկզբից աղջիկը այն ընդունում է որպես կատակ, բայց հիշում է նրա անումը՝ Դոն Հյուզ, և գնում փորձի։ Սկզբնական շրջանում զույգին չէր հաջողվում գտնել բեմում իր եսը, սակայն հետագայում նրանք որոշում են հիմնովին փոխել ոճը։

Սյուժեի ընթացքում պատահականության արդյունքում առաջացած հարաբերությունները աստիճանաբար զարգանում են և բարձրանում նոր մակարդակի, և նրանք հասկանում են, որ միմյանց հանդեպ ունեն զգացմունքներ։

Սյուժեի ընթացքում ցուցադրվում են բազմաթիվ երգային և պարային համարներ, պատահում են կոմիկական և մելոդրամատիկ տեսարաններ։

Ֆիլմն ունենում է հեփի էնդ․ իրադարձությունները սկսվելուց մեկ տարի անց՝ հերթական զատկական շքերթի ժամանակ, Դոն Հյուզը և Հաննա Բրաունը երևում են արդեն որպես նշանավոր զույգ, և Դոնը առաջարկություն է անում Հաննային։

ԴերերումԽմբագրել

  • Ֆրեդ Ասթեր՝ Դոն Հյուզ
  • Ջուդի Գառլենդ՝ Հաննա Բրաուն
  • Էնն Միլլեր՝ Նադին Հեյլ
  • Փիթեր Լոուֆորդ՝ Ջոնաթան Հորրոու
  • Ջենի Լե Գոն՝ Նադինի աղախինը
  • Ջուլս Մանշին՝ ավագ մատուցող-կարգադրիչ
  • Քլինթոն Սանդբերգ՝ բարմեն
  • Ջիմ Բեյթս՝ տղա խաղալիքների խանութից

Նկարահանող խումբԽմբագրել

  • Ռեժիսոր՝ Չարլս Ուոլթերս/Charles Walters
  • Պրոդյուսեր՝ Արթուր ֆրիդ/Arthur Freed
  • Սցենարիստներ՝ Սիդնի սելդոն, Ֆրենսիս Գուդրիչ, Ալբերտ Հաքերթ/Albert Hackett
  • Կոմպոզիտորներ՝ Ռոջեր Էդենս, Ջոնի Գրին, Իրվինգ Բեռլին
  • Օպերատոր՝ Հարրի Սթրեդլինգ ավագ
  • Մոնտաժող՝ Ալբերտ Աքսթ/Albert Akst

ԵրգերԽմբագրել

Ներքևում ներկայացված են ֆիլմում հնչած երգերի ցանկը կատարողների մատնանշմամբ․

  • «Երջանիկ Սուրբ ծնունդ»/«Happy Easter» (Ֆրեդ Ասթեր)
  • «Թմբկահար խենթը»/«Drum Crazy» (երգում և պարում է ֆրեդ Ասթերը)
  • «Դա պատահում է, երբ պարում եմ քեզ հետ»/«It Only Happens When I Dance with You» (երգում է Ասթերը, պարում է Էննի Միլլերը)
  • «Ես ուզում եմ վերադառնալ Միչիգան»/«I Want To Go Back To Michigan» (Ջուդի Գառլենդ)
  • «Գեղեցիկ դեմքերին պետք է գեղեցիկ շրջազգեստներ»/«Beautiful Faces Need Beautiful Clothes» (Ասթերը և Գառլենդը պարի ժամանակ)
  • «Տղան անձրևանոցի տակ»/«A Fella with an Umbrella» (Փիթեր Լոուֆորդ և Գառլենդ, երգում է Լոուֆորդը)
  • Մի քանի պարա-երաժշտական համարներ իրար հետևից «Սիրում եմ դաշնամուրը»/«I Love a Piano» (երգում է Ջուդի Գառլենդը, ապա պարում Ասթերի հետ), «Մուսի-պուսի»/«Snookey Ookums» (Ասթեր և Գառլենդ),
  • «Նետիր թախիծը մի կողմ»/«Shakin' the Blues Away» (երգում և պարում է Էնն Միլլերը)
  • «Դա պատահում է, երբ դա պատահում է քեզ հետ» (реприза)/«It Only Happens When I Dance With You (reprise)» (Ջուդի Գառլենդ)
  • «Դուրս եմ գալիս իմ փոքրիկի հետ»/«Steppin' Out with My Baby» (Աստերը, երգչախումբը և մի քանի պարողներ)
  • «Ջարդարարների զույգը»/«A Couple of Swells» (երգում և պարում են Ասթերը և Գառլենդը)
  • «Ամսագրի շապիկի աղջիկը»/«The Girl on the Magazine Cover» (երգում է Ռիչարդ Բիվերսը, պարում՝ Էնն Միլլերը)
  • «Դա պատահում է, երբ դա պատահում է քեզ հետ» (գործիքային կատարում)/«It Only Happens When I Dance With You (instrumental)» (պարում են Ասթերը և Միլլերը)
  • «Հաջորդ անգամ »/«Better Luck Next Time» (Ջուդի Գառլենդ)
  • «Զատկական շքերթ»/«Easter Parade» (Գառլենդ և Ասթեր)

Մրցանակներ և ճանաչումներԽմբագրել

  • 1949 թվականի «Օսկար» մրցանակ ֆիլմի (մյուզիքլի) լավագույն օրգինալ երաժշտության համար՝ Ռոջերս Էդենսին և Ջոն Գրինին։

Ֆիլմը երկու անգամ ընդգրկվել է Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի թեկնածուների ցուցակում:

ԾանոթագրություններԽմբագրել