Էկզոմոլորակ
Էկզոմոլորակ (հունարեն՝ ἔξω, exō՝ դուրս, դրսից) կամ արտաարեգակնային մոլորակ, Արևից տարբերվող աստղի շուրջ պտտվող մոլորակ:
Երկար ժամանակ այլ աստղերի մոտ գտնվող էկզոմոլորակների հայտնաբերումը դժվարին խնդիր էր հանդիսանում, քանի որ մոլորակները չափազանց փոքր են և դժվար նշմարելի աստղերի համեմատ, իսկ իրենք՝ աստղերը, Արևից բավականաչափ հեռու են գտնվում(ամենամոտը 4.24 լուսատարի հեռավորության վրա է գտնվում):
Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ական թվականներին:
Հիմա էկզոմոլորակների հայտնաբերման գործընթացը բավական հեշտացել է շնորհիվ կատարելագործված տեխնոլոգիաների:
2016 թվական հոկտեմբերի 5-ի տվյալներով հաստատապես հայտնվում է 2650 մոլորակային համակարգում գտնվող 3533 էկզոմոլորակի գոյության մասին, ընդ որում 595 մոլորակային համակարգերում կա մեկից ավելի էկզոմոլորակ[1]: Հարկ է նշել, որ թեկնածուների քանակը զգալիորեն ավելի մեծ է: Այսպես, 2015 թվականի հունվարին «Կեպլեր» նախագծի օգնությամբ թվարկվում էր ավելի քան 4175 մոլորակ, բայց կարգավիճակի ստացման համար անհրաժեշտ է ոչ երկրային դիտակներով կատարվող կրկնակի գրանցում:
Ընդհանուր հաշվով Ծիր Կաթինում հաշվվում է 100 միլիարդ էկզոմոլորակ, որոնցից 5-20 միլիարդը, հնարավոր է, երկրանման մոլորակներ են[2]: Ներկայումս գոյություն ունեցող հաշվարկներով արեգակնանման աստղերի 34%-ի բնակելի գոտում կան Երկրի հետ համեմատելի մոլորակներ[3][4]:
Արեգակնային համակարգից դուրս կա Երկրին շատ նման 216 մոլորակ[5]:
Հայտնաբերված էկզոմոլորակների մեծ մասի ուսումնասիրման համար կիրառվում է դիտարկման անուղղակի մեթոդներ: Էկզոմոլորակների զգալի մասը գազային հսկաներ են և շատ ավելի նման են Յուպիտերին, քան Երկրին: Բնականաբար դա բացատրվում է ուսումնասիրման մեթոդների սահմանափակությամբ(ավելի հեշտ է հայտնաբերել կարճ պարբերական զանգվածային մոլորակները):
Հայտնաբերման պատմությունԽմբագրել
Պատմականորեն առաջին հայտարարությունը էկզոմոլորակների գոյության մասին կատարել է Մադրասի աստղադիտարանի(անգլ.՝ East India Company’s Madras Observatory) աստղագետ կապիտան Ջեյկոբը (անգլ.՝ Capt. W. S. Jacob) 1855 թվականին[6]:
Էկզոմոլորակների հայտնաբերման առաջին փորձերը կապված էին մոտակա աստղերի դիտարկման հետ: Դեռ 1916 թվական Էդուարդ Բերնարդը հայնտաբերեց կարմիր աստղ, որը այլ աստղերի նկատմամբ արագ տեղաշարժվում էր երկնքում: Աստղագետները այն անվանեցին Բերնարդի լողացող աստղ:
Այն մեզ ամենամոտ աստղերից մեկն է, որի զանգվածը շուրջ 7 անգամ փոքր է Արեգակի զանգվածից:
1960-ական թվականների սկզբին Պիտեր Վան դը Կամպը հայտարարեց, որ գտել է Բերնարդի աստղի արբանյակներից մեկը, որի զանգվածը մոտավորապես հավասար էր Յուպիտերի զանգվածին: Բայց 1973 թվականին Ջ. Գեյտվուդը պարզեց, որ Բերնարդի աստղը շարժվում է առանց տատանումների, հետևաբար, չի կարող ունենալ զանգվածային մոլորակներ:
1980-ակամ թվականների սկզբին աստղագետների շատ խմբեր սկսեցին պարբերաբար չափել Արևին մոտ գտնվող աստղերի արագությունները, էկզոմոլորակների հայտնաբերման համար օգտագործելով բարձր ճշգրտություն ունեցող սպեկտրաչափեր:
Առաջին էկզոմոլորակները 1991 թվականին հայտնաբերվել է նեյտրոնային աստղի (PSR 1257+12) մոտ աստղագետ Ալեքսանդր Վոլչանի կողմից[7]: Այդ մոլորակները ճանաչվեցին երկրորդական, այսինքն առաջացել են գերնոր աստղի պայթյունից հետո:
1995 թվականին աստղագետներ Միշել Մայորը և Դիդյե Կելոսը մեծ ճշգրտություն ունեցող սպեկտրաչափի օգնությամբ նկատեցին 51 Պեգաս աստղի տատանումները 4.23 օր պարբերությամբ: Մոլորակը, որն առաջացնում էր այդ տատանումները, հիշեցնում էր Յուպիտերին, բայց գտնվում էր աստղի անմիջական հարևանությամբ:
Աստղագետների մոտ ընդունված է այդպիսի մոլորակներն անվանել «տաք յուպիտերներ»:
2004 թվականին ստացվել է 2M1207 շագանակագույն թզուկի մոտ գտնվող էկզոմոլորակի թեկնածուի ենթակարմիր ճառագայթներով առաջին պատկերը:
2008 թվականի նոյեմբերի 13-ին առաջին անգամ հնարավոր եղավ ստանալ միանգամից 3 մոլորակ ունեցող մոլորակային համակարգի պատկերը:
Մոլորակները պտտվում էին Պեգաս համաստեղությունում գտնվող HR 8799 աստղի շուրջ:
2008 թվական նոյեմբերի 13-ին առաջին անգամ հնարավոր եղավ նաև ուղղակի դիտումներով նկատել Ֆոմալգաուտ Բ մոլորակը, որը պտտվում էր Ֆոմալգաուտ աստղի շուրջ[8]:
2011 թվականին Նոտր Դամի համալսարանից Դևիդ Բենեթը(Ինդիանա, ԱՄՆ) 2006-2007թ թվականների ընթացքում Նոր Զելանդիայում գտնվող Մունտ Ջոն համալսարանական աստղադիտարանում 1.8 մետրանոց դիտակի օգնությամբ կատարված դիտարկումների հիման վրա հայտարարեց 10 միայնակ յուպիտերանման էկզոմոլարկների գոյության մասին, որոնցից երկուսը հնարավոր է հանդիսանում են մոտակա աստղերի մեծ ուղեծրային արբանյակներ[9]:
2011 թվականին դեկտեմբերին Կեպլեր աստղադիտակի օգնությամբ բնակելի գոտում հայտնաբերվեց առաջին գերերկիրը՝ Կեպլեր 22 Բ-ն[10]:
2011թ. դեկտեմբերի 20-ին Կեպլեր աստղադիտակի օգնությամբ Կեպլեր 20 աստղի մոտ հայտնաբերվեցին ևս 2 էկզոմոլորակներ, որոնցից մեկի՝ Կեպլեր 20 Ե-ի, զանգվածը համեմատական էր Երկրի զանգվածին(շառավիղը՝ 0.87 Երկրի շառավիղ, զանգվածը՝ 0.39-1.67 երկրային զանգված), իսկ մյուսը՝ Կեպլեր 20 Ֆ-ն, ուներ 0.045 Յուպիտերյան զանգված և 1.03 երկրայի շառավ[11]:
2012 թվականի փետրվարի 22-ին Հարվարդ-Սմիթսոնյան աստղագիտական կենտրոնի գիտնականները Երկրից 40 լուսատարի հեռավորության վրա հայտնաբերեցին առաջին էկզոմոլորարկը՝ GJ 1214 b, որը, ենթադրաբար, հանդիսանում էր մոլորակ-օվկիանոս[12]: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ GJ 1214 b-ն ունի ջրածնահելիումային մթնոլորտ, առկա է մեթանի ցածր մակարդակ: Հայտնաբերվեց ամպերի առկայություն 0.5 բար ճնշումով, որը չի համընկնում ջրային գոլորշիներով հագեցած մթնոլորտի հատկությունների հետ[13]: Կարմիր գաճաճի շուրջ պտտման պարբերությունը 38 ժամ է, հեռավորությունը՝ շուրջ 2 միլիոն կիլոմետր: Մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 230 °C է:
2015 թվականին հայտնաբերվել է էկզոմոլորակ, որը նման է երիտասարդ Յուպիտերին[14]:
Էկզոմոլորակների հայտնաբերման ծրագրեր և գործիքներԽմբագրել
Աստղագիտական արբանյակներԽմբագրել
- COROT (ESA) — մասնագիտացված 30 սմ-ոց ուղեծրային տիեզերական աստղադիտակ, որը նկարում է էկզոմոլորակների փայլուն կորերը: Գործարկվել է 2006 թվականի դեկտեմբերի 27-ին: Ենթադրվում էր նրա օգնությամբ հայտնաբերել երկրատիպ տասնյակ մոլորակներ:
2010 թվականի մարտին COROT-ը հայտնաբերել է յոթ էկզոմոլորակ և մի գորշ թզուկ։
- "Կեպլեր" (NASA) — Շմիդտի համակարգով աշխատող(հայելիների տրամագծերը մոտավորապես՝ 0,95 մ) տիեզերական աստղադիտակ: Կարող է միաժամանակ հետևել 100 հազար աստղերի: Ենթադրվում էր Կեպլերի օգնությամբ հայտնաբերել 50 երկրանման մոլորակ և 600 մոլորակ, որոնք չափերով 2.2 անգամ գերազանցում են Երկրին: «Կեպլեր»-ը Արևի շուրջ պտտվում է 1 աստղագիտական միավոր շառավիղ ունեցող ուղեծրով: 2013 թվականի մայիսին աստղադիտակը դուրս հանվեց գործածությունից[15][16]: Այդ ժամանակ «Կեպլեր»-ը հավաստիորեն հայտնաբերել էր 132 էկզոմոլորակներ[17]: Արտաարեգակնային մոլորակների թեկնածուների քանակը անցնում էր 2740-ը:
- Gaia — տիեզերական աստղադիտարան: Բացի հիմնական նպատակներից (մեր Գալակտիկայի եռաչափ քարտեզի կառուցում), ենթադրվում էր հայտնաբերել ավելի քան 10 հազար էկզոմոլորակ: Ուղեծիր էր դուրս բերվել 2013 թվականի դեկտեմբերի 19-ին:
Երկրային աստղադիտարաններԽմբագրել
Դիտման տարանցիկ մեթոդԽմբագրել
- SuperWASP — ամենահաջողված ոչ երկրային աստղադիտարաններից մեկը: Այս մեթոդով 2012 թվականին բացահայտվել է ավելի քանի 70 էկզոմոլորակ: Բաղկացած է 2 աստղադիտարաններից՝ SuperWASP-North, որը գտնվում է Պալմա կղզու Ռոքե դե Լոս Մուչաչոսում(Կանարյան կղզիներ) և Հարավաֆրիկյան հանրապետության աստղադիտարան:
- HATNet նախագիծ — 6 ավտոմատ աստղադիտակներից կազմված համակարգ, որոնցից 4-ը գտնվում են Արիզոնայի Ֆրեդի Լուորենսի անվան աստղադիտարանում, 2-ը՝ Հավայան կղզիներում գտնվող Սմիթսոնյան աստղաֆիզիկական աստղադիտարանում: Հայտնաբերվել է ավելի քան 33 էկզոմոլորակ:
Դիտման լուսային արագությունների մեթոդ(դոպլերյան մեթոդ)Խմբագրել
- HARPS — բարձր ճշգրտությամբ սպեկտրաչափ, որը տեղադրվել է 2002 թվականին Չիլիում գտնվող Լա Սիլյա աստղադիտարանի 3.6 մետրանոց դիտակի վրա: Ուսումնասիրությունները կատարվում են լուսային ճառագայթների արագությունների մեթոդով: ESO-ի մաս է հանդիսանում:
- Կեկա աստղադիտարան — աշխարհում 2 խոշորագույն հայելային դիտակներից կազմված աստղադիտարան: Սկզբնական հայելիների(յուրաքանչյուր աստղադիտակում 3-ն են) տրամագիծը 10 մետր է:
Գործող նախագծերԽմբագրել
- PEGASE —նախատեսվում էր 2010-2012 թվականների համար:
- TESS — հաստատվել է: Մեկնարկը կայացել է 2017 թվականին:
- EChO — նախագծի տեսական մշակման փուլում է: Հաստատման դեպքում մեկնարկը սպասվում է 2022 թվականին:
- Advanced Technology Large-Aperture Space Telescope (ATLAST) - մեկնարկը 2025 թվականից հետո: Տիեզերական կարևոր նախագծերի թվում է երկրային աստղադիտարանների զարգացման խնդիրը:
Էկզոմոլորակների որոնման մեթոդներԽմբագրել
- Դոպլերի մեթոդ—աստղի անկյունային արագության որոշման մեթոդ: Այն ամենատարածված մեթոդն է: Դոպլերի մեթոդի օգնությամբ հնարավոր է հայտնաբերել Երկրի զանգվածից մի քանի և ավելի անգամ մեծ մոլորակներ, որոնք գտնվում են աստղին շատ մոտ և մոլորակ-հսկաներ, որոնք պտտվում են իրենց աստղի շուրջ 10 և ավելի տարի պարբերությամբ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս պարզել անկյունայի արագության տատանման պարբերությունը «աստղ-միայնակ մոլորակ» զույգի համար, մոլորակի զանգվածը, էքսցենտրիսիտետը և էկզոմոլորակի զանգվածի ստորին սահմանը՝ : Մոլորակի ուղեծրային հարթության և դեպի Երկիր ուղղության կազմած անկյունը արդի մեթոդները հնարավորություն չեն տալիս չափել: Այս մեթոդով 2011 թվականին գրացվել է 647 մոլորակ[18]:
- Տարանցիկ մեթոդը կապված է աստղի ֆոնի վրա մոլորակի հայտնվելու հետ: Այդ պահին աստղի լուսավորությունը նվազում է: Մեթոդը հնարավորություն է տալիս պարզել մոլորակի չափերը, իսկ Դոպլերի մեթոդի զուգորդման հետ հնարավոր է լինում պարզել նաև մոլորակի խտությունը: Տեղեկություններ է տալիս մթնոլորտի առկայության և կազմության մասին: Հարկ է նշել, որ այս մեթոդով հնարավոր է հայտնաբերել միայն այն մոլորակները, որոնց պտտման ուղեծրերը գտնվում են դիտման կետի հետ նույն հարթության մեջ: 2011 թվականի նոյեմբերի դրությամբ հայտնաբերվել է 185 մոլորակ[19]:
- Գրավիտացիոն միկրոոսպնյակավորման մեթոդ: Դիտարկվող օբյեկտի(աստղ, գալակտիկա) և Երկրի վրա գտնվող դիտորդի միջև պետք է լինի այլ աստղ(այն ոսպնյակի դեր է կատարում), որը իր գրավիտացիոն դաշտի շնորհիվ կֆոկուսացնի դիտարկվող աստղային համակարգից առաքվող լույսը: Այս մեթոդի կիրառությունները խիստ սահմանափակ են: Մեթոդը զգայուն է փոքր զանգված ունեցող մոլորակների դեպքում: 2011 թվականի սեպտեմբերի դրությամբ հայտնաբերված է 13 մոլորակ[20]:
- Աստղաչափական մեթոդ: Մեթոդը հիմնված է մոլորակի գրավիտացիոն դաշտի ազդեցությամբ աստղի սեփական շարժման փոփոխության ուսումնասիրման վրա: Աստղաչափության միջոցով պարզվել են մի շարք էկզոմոլորակների զանգվածները, մասնավորապես՝ Էպսիլոն Էրիդանա Բ-ի: Այս մեթոդի ապագան կապված է SIM-ի հետ:
- Պուլսարների ռադիոդիտում: Եթե պուլսարի շուրջ պտտվում են մոլորակներ, ապա ճառագայթված ազդանշանը ուն տատանողական բնույթ: Հզոր ճառագայթումները տարածության մեջ առաջացնում են կոնական մակերևույթներ: Եթե այդպիսի մակերևույթի վրա հայտնվում է Երկիրը, ապա հնարավոր է գրանցել ճառագայթումը: 2010 թվականի մարտի դրությամբ 2 պուլսարերի մոտ հայտնաբերվել է 5 մոլորակ:
- Ուղղակի դիտում: Գոյություն ունի էկզոմոլորակների պատկերի ստացման ուղղակի մեթոդ, որը հիմնված է աստղից դեպի մոլորակ եկող լույսի մեկուսացման վրա: Այս մեթոդի կիրառման վառ օրինակ է HR 8799 մոլորակային համակարգի 4 մոլորակների հայտնաբերումը: Մեթոդը լավ աշխատում է ջերմ և իրենց աստղերից բավականաչափ հեռացված մոլորակների համար(~ 10-100 ա. մ.): Այդպիսի մոլորակները ջերմ են իրենց առաջացումից հետո մնացած ջերմության հաշվին: Այդ պատճառով մեթոդը լավ կիրառելի է երիտասարդ մոլորակների դեպքում[21]: Ենթադրվում է, որ Ջեյմս Ուեբբի անվան տիեզերական աստղադիտակը 6.5 մետրանոց հայելու շնորհիվ ոչ միայն կկարողանա ուղղակի դիտումներով հայտնաբերել էկզոմոլորակներ, այլ կկարողանա մանրամասն ուսումնասիրել մոլորակների մթնոլորտային բաղադրությունը[22][23]:
Էկզոմոլակների դասերԽմբագրել
Ըստ Սուդարսկու դասակարգման [24] առանձնացվում են էզկոմոլորակների հետևյալ տեսակներ.
- I. Գազային էկզոմոլորակներ՝
- սառը յուպիտեր;
- տաք յուպիտեր;
- փուխր մոլորակ;
- սառը նեպտուն;
- տաք նեպտուն;
- հելիումային մոլորակ;
- ջրային հսկա;
- սառցե հսկա;
- գերծանր յուպիտեր;
- էքսցենտրիկ յուպիտեր;
- 2. Երկրի տիպի էկզոմոլորակ
- գերծանր երկիր;
- մեգա երկիր;
- մինի երկիր;
- օվկիանոսային մոլորակ;
- քթոնիկ մոլորակ;
- միջուկազուրկ մոլորակ;
- երկաթյա մոլորակ
- ածխածնային մոլորակ
- լավային ծածկույթով մոլորակ;
- անապատային մոլորակ:
Գոյություն ունեն էկզոմոլորակների կատալոգներ, այդ թվում նաև կազմված ՆԱՍԱ-ի կողմից[25], և էկզմոլորակների եվրոպական հանրագիտարան:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Jean Schneider (2015-01-27)։ «The Extrasolar Planet Encyclopaedia — Catalog Listing» (անգլերեն)։ The Extrasolar Planets Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-28-ին։ Վերցված է 2014-04-23
- ↑ Учёные радикально пересмотрели число экзопланет
- ↑ Wesley A. Traub (2011-09-22)։ «Terrestrial, Habitable-Zone Exoplanet Frequency from Kepler» (անգլերեն)։ arXiv.org։ Վերցված է 2011-09-29
- ↑ «Астроном посчитал землеподобные планеты» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2011-09-28։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-09-29
- ↑ Определено число открытых землеподобных планет
- ↑ Jacob, W. S. (1855)։ «On Certain Anomalies presented by the Binary Star 70 Ophiuchi»։ Monthly Notices of the Royal Astronomical Society 15 (9): 228–230։ Bibcode:1855MNRAS..15..228J։ doi:10.1093/mnras/15.9.228
- ↑ Польша: Александр Вольшчан
- ↑ Notes for star Fomalhaut
- ↑ Открыты планеты-гиганты, свободно дрейфующие по космосу
- ↑ У близнеца Солнца найдена потенциально обитаемая планета
- ↑ Найдены первые экзопланеты размером с Землю
- ↑ Астрономы открыли первую экзопланету из воды — Югополис, 22.02.2012
- ↑ Optical to near-infrared transit observations of super-Earth GJ1214b: water-world or mini-Neptune? (PDF Download Available)
- ↑ найдена экзопланета похожая на молодой Юпитер
- ↑ «Kepler Mission Manager Update» (անգլերեն)։ NASA։ 2013-05-15։ Արխիվացված օրիգինալից 2013-05-27-ին։ Վերցված է 2013-05-27
- ↑ «Телескоп «Кеплер» вышел из строя» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2013-05-16։ Արխիվացված օրիգինալից 2013-05-27-ին։ Վերցված է 2013-05-27
- ↑ Kepler Discoveries
- ↑ Jean Schneider (2011-11-14)։ «Interactive Extra-solar Planets Catalog: Candidates detected by radial velocity or astrometry» (անգլերեն)։ The Extrasolar Planets Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-11-15
- ↑ Jean Schneider (2011-11-11)։ «Interactive Extra-solar Planets Catalog: Transiting planets» (անգլերեն)։ The Extrasolar Planets Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-11-15
- ↑ Jean Schneider (2011-06-14)։ «Interactive Extra-solar Planets Catalog: Candidates detected by microlensing» (անգլերեն)։ The Extrasolar Planets Encyclopaedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-11-15
- ↑ http://arxiv.org/pdf/1407.4150v1.pdf
- ↑ Космический телескоп «Уэбб» сможет обнаруживать даже вулканы на экзопланетах
- ↑ Телескоп Джеймс Уэбб будет искать звёздные блики на экзопланетах
- ↑ Sudarsky, D.; Burrows, A.; Pinto, P. (2000). "Albedo and Reflection Spectra of Extrasolar Giant Planets". The Astrophysical Journal. 538 (2): 885–903. arXiv:astro-ph/9910504. Bibcode:2000ApJ...538..885S. doi:10.1086/309160
- ↑ "Radio Detection of Extrasolar Planets: Present and Future Prospects" (PDF). NRL, NASA/GSFC, NRAO, Observatoìre de Paris. Retrieved 15 October 2008.