Լուսային տարի
Լուսային տարի կամ լուսատարի (լ. տ., ly), արտահամակարգային հեռավորության չափման միավոր, որը հավասար է այն հեռավորությանը որը անցնում է լույսը մեկ տարվա ընթացքում բացարձակ վակուումում։ Առավել ճշգրիտ սահմանում է տրվում Միջազգային աստղագիտական միության կողմից՝ Լուսային տարին հավասար է այն հեռավորությանը, որը անցնում է լույսը վակուումում, չլինելով ձգողական դաշտերի ազդեցության տակ, մեկ հուլյան տարվա ընթացքում։ Հենց այս սահմանումն է ընդունված գիտահանրամատչելի գրականության մեջ։
Լուսային տարի | |
---|---|
Տեսակ | երկարության չափման միավոր, non-standard unit?, UCUM derived unit?, ֆիզիկական հաստատուններ և UCUM constant? |
Ավելի վաղ լուսային տարի էր ընդունվում այն հեռավորությունը, որը լույսը անցնում էր մեկ արևադարձային տարվա ընթացքում։ Նոր սահմանումը տարբերվում է առաջվանից մոտ 0,002%-ով։ Քանի որ, այս չափման միավորը չի օգտագործվում բարձր ճշգրտությամբ հաշվարկներում, գործնական տարբերություն այս երկու սահմանումների մեջ չկա։
Թվային արժեք
խմբագրելԼուսային տարին հավասար է՝
- 9 460 730 472 580 820 մետրի (մոտ 9,5 պետամետր),
- 63 241,1 Աստղագիտական միավորի (ա. մ.),
- 0,306 601 պարսեկի։
Հեռավորություններ լուսային տարիներով
խմբագրելԼուսային տարին հարմար է աստղագիտության մեջ հեռավորությունների որակական ներկայացման համար՝
Մասշտաբ | Արժեք | Նկարագիր |
---|---|---|
Վայրկյաններ | 40,4×10−9 լ. տ. | Միջին հեռավորությունը մինչև Լուսին, մոտավորապես 376 300 կմ, դա նշանակում է, որ Երկրի մակերևույթից արձակված լույսի ճառագայթին անհրաժեշտ կլինի 1,2-1,3 վայրկյան, որպեսզի այն հասնի մեր բնական արբանյակի մակերևույթին։ |
Րոպեներ | 15,8×10−6 լ. տ. | Մեկ աստղագիտական միավորը հավասար է մոտավորապես 150 միլիոն կիլոմետրի։ Այսպիսով, Արեգակի մակերևույթից արձակված լույսի ճառագայթին անհրաժեշտ կլինի մոտ 500 վայրկյան, կամ 8 րոպե 20 վայրկյան, որպեսզի այն հասնի Երկրին։ |
Ժամեր | 3,2×10−3 լ. տ. | Պիոներ և Վոյաջեր սարքերը, որոնք թռչում են դեպի Արեգակնային համակարգից դուրս, այժմ գտնվում են մոտ հարյուր աստղագիտական միավոր հեռավորության վրա, և նրանց պատասխանի ժամկետը Երկրից ուղարկված հրամաններին, կազմում է մոտ 14 ժամ։ Այս հեռավորությունը հաղթահարելու համար նրանց պետք եղավ մոտ 30 տարի։
Արեգակից մինչև Պլուտոն ընկած միջին հեռավորությունը կազմում է մոտ 5 լուսային ժամ |
Տարի | 1,6 լ. տ. | Ենթադրաբար, Օորտի ամպի ներքին սահմանը գտնվում է Արեգակից 50 000 ա. մ., իսկ արտաքինը՝ 100 000 ա. մ. հեռավորության վրա։ Այսինքն որպեսզի հաղթահարել Արեգակից մինչև արտաքին սահմանը ընկած հեռավորությունը լույսին անհրաժեշտ կլինի մոտ մեկուկես տարի։ |
2,0 լ. տ. | Արեգակի ձգողության դաշտի ազդեցության առավելագույն հեռավորություննը (Հիլլի գունդ) — մոտավորապես հավասար է 125 000 ա. մ. | |
4,22 լ. տ. | Մեզ ամենամոտ աստղը (չհաշված Արեգակը), Կենտավրոսի Պրոկսիման, տեղաբաշխված է 1,3 պկ, կամ 4,22 լ. տ. հեռավորության վրա | |
Հազարամյակ | 26×103 լ. տ. | Մեր գալակտիկայի կենտրոնը ընկած է մոտ 10 կպկ հեռավորության վրա մեզանից, որը կազմում է ~30 000 լուսային տարի |
100×103 լ. տ. | Ծիր Կաթինի տրամագիծը — 30 կպկ կամ 100 000 լուսային տարի | |
Միլիոնավոր տարիներ | 2,5×106 լ. տ. | Մեզ ամենամոտ պարուրաձև գալակտիկան, հանրահայտ Անդրոմեդայի միգամածությունը, մեզնից հեռու է 772 կպկ կամ 2,5 մլն. լուսային տարի |
3,14×106 լ. տ. | Եռանկյունի համաստեղության (M33) գալակտիկան տեղաբաշխված է մեզանից 3,14 միլիոն լուսային տարի հեռավորության վրա և հանդիսանում է ամենահեռու մարմինը, որը տեսանելի է անզեն աչքով։ | |
59×106 լ. տ. | Ամենամոտ գալակտիկաների խումբ (Կույսի խումբ), մեզանից հեռու է 59 մլն. լուսային տարով։ | |
Միլիարդավոր տարիներ | 1,2×109 լ. տ. | Սլոունի մեծ պատը — Տիեզերքի ամենամեծ կազմավորումներից մեկն է, նրա չափերն են մոտ 350 Մպկ։ Որպեսզի լույսը հաղթահարի նրա մեկ ծայրից մյուսը հեռավորությունը անհրաժեշտ կլինի մոտ մեկ միլիարդ տարի։ |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Աստղագիտական միավորը բարձր ճշտությամբ հավասար է 499 լուսային վայրկյանի, այսինքն լույսը Արեգակից հասնում է Երկրին 499 վայրկյանի ընթացքում։
- 1 լուսային վայրկյանը = 299 792,5 կիլոմետրի[1].
- 1 լուսային րոպե = 17 987 550 կիլոմետր[2].
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Լուսային վայրկյան. Գործակիցների աղյուսակ Ինտերակտիվ միավորների հաշվարկիչ (ռուս.)(անգլ.)
- ↑ Լուսային րոպե. Գործակիցների աղյուսակ Ինտերակտիվ միավորների հաշվարկիչ (ռուս.)(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 693)։ |