Էլվիրա Ուզունյան

հայ երգիչ, դերասան

Էլվիրա Գրիգորի Ուզունյան (դեկտեմբերի 6, 1934(1934-12-06)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո, դերասանուհի։ ՀԽՍՀ (1978) և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։

Էլվիրա Ուզունյան
Ծնվել էդեկտեմբերի 6, 1934(1934-12-06)[1] (88 տարեկան)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԹբիլիսիի մանկավարժական ինստիտուտ և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1963)
Պարգևներ
Կայքelviraouzounian.com

ԿենսագրությունԽմբագրել

Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականին, Թբիլիսիում։ 1956 թվականին ավարտել է Թբիլիսիի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Թբիլիսիի Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում և 4-րդ երաժշտական դպրոցի երգեցողության դասարանում։ 1963 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան։ 1962 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։

Բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ Համագործակցում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ։ Բոստոնում ստեղծել և ղեկավարում է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը[2][3]։

Կատարումներով հանդես է եկել Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, Արևելյան Եվրոպայի երկրներում, Հարավարևելյան Ասիայում և ԱՄՆ-ում[4]։

ԴերերգերԽմբագրել

Դերեր ֆիլմերումԽմբագրել

Մի շարք դերեր է կերտել նաև կինոյում։

Պարգևներ, մրցանականերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Туманян Т. Эльвира Узунян // СМ. 1985. С. 38-41

Արտաքին հղումներԽմբագրել