Էլլեն Տրոտցիգ

շվեդ նկարիչ

Էլլեն Տրոտցիգ (շվեդ.՝ Ellen Trotzig, մարտի 5, 1878(1878-03-05)[1][2], Մալմյո - նոյեմբերի 6, 1949(1949-11-06), Սիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա), շվեդ նկարիչ, որը հիմնականում հայտնի է Էսթերլենի բնանկարներով:

Էլլեն Տրոտցիգ
Ellen Trotzig.png
Ծնվել էմարտի 5, 1878(1878-03-05)[1][2]
ԾննդավայրՄալմյո
Վախճանվել էնոյեմբերի 6, 1949(1949-11-06) (71 տարեկան)
Մահվան վայրՍիմրիսհամն, Կրիստիանստադ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[3]
ԿրթությունԿոպենհագենի գեղարվեստի իգական դպրոց, Վալանդի գեղարվեստի դպրոց և Կոլարոսսիի ակադեմիա
Մասնագիտությունարվեստների գործիչ
ՈւսուցիչԿառլ Վիլհելմսոն[4] և Քրիստիան Քրոհգ[4]
Ellen Trotzig Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էլեն Տրոտցիգը ծնվել է 1878 թվականին, Մալմյո քաղաքում: Նա հինգ երեխաներից մեծն էր: Երբ Էլենը հինգ տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Սիմրիսհամն, որտեղ հայրն աշխատանքի է անցել որպես փոստային բաժանմունքի ղեկավար: Հոր մահից հետո նրա մայրը տասնութ տարեկան Էլենի և մնացած երեխաների հետ վերադարձել է Մալմյո: Էլենի հորեղբայրն աջակցել է աղջկան և օգնել նրան կրթություն ստանալ[5]:

1896-1898 թվականներին Էլեն Տրոտցիգը սովորել է Կոպենհագենի կանանց արվեստի դպրոցում (Կաղապար:Lang-dk): Այնուհետև մի քանի տարի աշխատել է Մալմյո քաղաքում որպես քարտեզագրող, որից հետո ուսումը շարունակել է Գյոտեբորգում՝ Վալանդի գեղարվեստի դպրոցում (շվեդ.՝ Valand målarskola, այժմ՝ Վալանդի ակադեմիա), որտեղ նրա ուսուցիչն է եղել Կառլ Վիլհելմսոնը: 1905 թվականին նա առաջին անգամ ցուցադրել է իր գործերը[5]:

1907 թվականին Տրոտցիգը մեկնել է Փարիզ: Նա հաճախել է Կոլարոսի ակադեմիա, որտեղ սովորել է Քրիստիան Քրոհգի մոտ: Սկանդինավիայի շատ արվեստագետներ այդ տարիներին սովորում և աշխատում էին Փարիզում, այդ թվում` Տորա Վեգա Հոլմստրյոմը: Նա և Էլենը ընկերներ են դարձել և շարունակել իրենց մտերմությունը, նույնիսկ Փարիզը լքելուց հետո[5]:

Տրոտցիգը շատ էր սիրում բնություն և միայնության մեջ ավելի լավ էր զգում, քան հասարակության մեջ: Նրան հատկապես գրավում էին Էսթերլենի բնապատկերները, որոնք նրա համար դարձան ոգեշնչման մշտական աղբյուր: Կարճ ուղևորություններ կատարելով Ստոկհոլմ կամ Գյոթեբուրգ` նա միշտ շտապում էր վերադառնալ Էսթերլեն: Փարիզից հետո Տրոտցիգը 1927 թվականին ուղևորվեց Իտալիա Գերմանիայով[5]:

Բնանկարների հետ միասին, Տրոտցիգը նկարել է նաև նատյուրմորտներ և դիմանկարներ` հիմնականում նկարելով կանանց որպես կանոն լուրջ կամ մտախոհ: Հարևան գյուղերի բնակիչները հաճախ էին դառնում նրա մոդելները: Տրոտցիգը նկարել է նաև մերձավոր ընկերների դիմանկարներ և ինքնանկարներ, բայց 1916 թվականից նա կենտրոնացել էր բացառապես բնանկարների և նատյուրմորտների վրա: Նրա բնապատկերներում ոչ մի հովվերգություն չկար, բնանկարները խիստ և մռայլ էին, զուսպ, մուգ երանգներով: Սակայն նրանց մեջ առկա էր ամպերի միջից առկայծող լույսը, որը երբեմն ստեղծում էր դրամատիկ էֆեկտ[5]:

Տրոտցիգը հետաքրքրվում էր բուսաբանությամբ և իր պարտեզում ծաղիկներ էր աճեցնում, որոնցից կազմում էր կոմպոզիցիաներ գունային սկզբունքով: Իր ծաղկային նատյուրմորտներում նա շատ փորձեր էր կատարում ծաղիկներով[5]: Տրոտցիգը բազմիցս մասնակցել է Շվեդիայում և Դանիայում կազմակերպված տարբեր ցուցահանդեսների: Նրա անհատական ցուցահանդեսներն անցկացվել են 1928 թվականին Մալմյոում, 1942 թվականին՝ Իստադում[5]:

Էլեն Տրոտցիգը մահացել է Սիմիրսհամն քաղաքում, 1949 թվականին: Նրա մահից հետո կազմակերպվել են նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ. 2010 թվականին Իստադում կայացավ նրա լայնածավալ անհատական ցուցահանդեսը: Նկարիչը թողել է զգալի ստեղծագործական ժառանգություն, որի մի մասը, ըստ իր կտակի, վաճառվել է` «Էլեն Տրոտցիգ» հիմնադրամ հիմնելու նպատակով: Հիմնադրամն ամեն տարի կրթաթոշակ է վճարում երիտասարդ նկարիչներին, որոնք ինչ-որ կերպ կապված են Սկոնեի հետ[5]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Birgit Rausing Ellen Trotzig: Österlens första målarinna. — Carlsson, 2003. — 197 p.

Արտաքին հղումներԽմբագրել