Էլլա Բեյքեր

աֆրոամերիկացի քաղաքացիական իրավունքների պաշտպան և իրավապաշտպան ակտիվիստ

Էլլա Ջոզեֆինա Բեյքեր (անգլ.՝ Ella Josephine Baker, դեկտեմբերի 13, 1903(1903-12-13)[1][2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ - դեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի հասարակական գործիչ և ԱՄՆ-ի սևամորթ քաղաքացիների իրավունքների շարժման ակտիվիստ։

Էլլա Բեյքեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1903(1903-12-13)[1][2]
ԾննդավայրՆորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Անգլիա
Ազգությունաֆրոամերիկացի և աֆրոամերիկացի
ԿրթությունShaw University?[3]
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, իրավապահ, հասարակական գործիչ և ակտիվիստ
ԱշխատավայրԳունավոր բնակչության աջակցման ազգային ասոցիացիա[3], ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն, Southern Christian Leadership Conference?[3] և YWCA USA?[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
 Ella Baker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլլա Բեյքերը ծնվել է 1903 թվականին, Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում և մեծացել է Հյուսիսային Կարոլինայում։ Դեռ մանկուց նա տատիկի՝ ստրկության տարիների մասին պատմությունների ազդեցության տակ կողմ է եղել սոցիալական արդարությանը[6][7]։ 1918 թվականին նա ընդունվել է սևամորթների Շոու համալսարանն ու ավարտել է այն 1927 թվականին[5]։ Հետագայում տեղափոխվել է Նյու Յորք՝ աշխատանք փնտրելու նպատակով, որտեղ հանդիպել է Մեծ ճգնաժամից տառապող բազմաթիվ մարդկանց։ Այդ ժամանակ սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ[5]։

1930 թվականին Բեյքերը միացել է Ջորջ Շույլերի կողմից հիմնվող «Երիտասարդ նեգրերի կոոպերատիվ լիգային» (անգլ.՝ Young Negroes Cooperative League), որի նպատակն էր աֆրոամերիկացիների տնտեսական ուժի զարգացումը[6]։ Նա անդամակցել է նաև կանանց մի շարք կազմակերպությունների[6]։ Հետաքրքրվել է հարլեմյան վերածննդի մշակույթով։ Բեյքերը ելույթ է ունեցել երկրորդ իտալա-եթովպիական պատերազմի դեմ և սատարել է Սքոթսբորոյի տղաների պաշտպանությանն ուղղված արշավները։ Նաև Հարլեմյան գրադարանում հիմնել է սևամորթների պատմական ակումբ[8]։

30-ական թվականների վերջին Բեյքերն ամուսնացել է Թ. Ջ. Ռոբերտսի հետ և միացել է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիային (NAACP)[5]։ 1940 թվականին նա դարձել է NAACP-ի քարտուղար, այնուհետև զբաղեցրել է կազմակերպության առանձին տարբեր բաժինների նախագահի պաշտոնը։ Նա ստիպած է եղել բացառապես տղամարդկանցից բաղկացած կազմակերպությունում պայքարել իր ձայնը լսելի դարձնելու համար։ Խիստ հիերարխիայի քննադատ է եղել[9]։ 1945 թվականին ծանոթացել է NAACP-ի մեկ այլ կին ակտիվիստի՝ Ռոզա Փարքսի հետ, ում վրա մեծ ազդեցություն է ունեցել[10]։ 1946 թվականին Բեյքերը թողել է աշխատանքը NAACP-ում՝ դժգոհ լինելով այնտեղի բյուրոկրատիայից։ Ինչպես նաև, ստիպված է եղել հոգ տանել իր զարմուհու համար։ Այնուամենայնիվ, նա շարունակել է համագործակցությունը կազմակերպության նյույորքյան բաժնի հետ և զբաղվել է սևամորթ երեխաների կրթության որակի բարելավմամբ[5]։ 1955 թվականին ոգեշնչվելով Մոնտգոմերիում ավտոբուսների դեմ բոյկոտով՝ Բեյքերն սկսել է ԱՄՆ-ի հարավում Ջիմ Քրոուի օրենքների դեմ պայքարի համար միջոցներ հայթայթել[7]։ 1958 թվականին նա բաժանվել է ամուսնուց։ Բեյքերը միշտ թաքցրել է իր անձնական կյանքը[11]։

1957 թվականին Բեյքերը մասնակցել է Քրիստոնեական հարավային կոնֆերենցիայի հիմնադրմանը, որի հիմնական գործունեությունն ուղղված էր սևամորթների հանդեպ խտրականության դեմ պայքարին։ 1960 թվականին նա թողել է կազմակերպությունն ու մասնակցել է Բռնության դեմ ուսանողական կոմիտեի ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ կոմիտեն դարձել է ԱՄՆ-ում մարդու իրավունքների համար պայքարող առաջատար կազմակերպություններից մեկը[5][7]։

Մինչև իր կյանքի վերջը Բեյքերն աչքի է ընկել սևամորթների իրավունքների համար պաշտպանությամբ։ 1972 թվականին նա աջակցել է ակտիվիստ Անժելա Իվոն Դևիսի ազատության համար արշավը, նաև դեմ է եղել ապարտհեյդին Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Մահացել է 83 տարեկան հասակում, 1986 թվականին, իր ծննդյան օրը[5]։

Պարգևներ խմբագրել

  • Candace Award (1984)
  • Ընդգրկվել է Կանանց փառքի ազգային սրահում (1994)

Հիշատակ և նշանակություն խմբագրել

Էլլա Բեյքերը նշանակալի ներդրում է ունեցել 1950 և 60-ական թվականների քաղաքացիական իրավունքների համար պայքարում, այնուամենայնիվ, նա ավելի պակաս հայտնի է, քան այնպիսի ակտիվիստներ, ինչպիսիք են Ռոզա Փարքսը, Մերի Մաքլեոդ Բեթյունը և Դորոթի Հայթը[6]։ Նրա անունով է կոչվել մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն Օքլենդում[6][7]։ 2009 թվականին ԱՄՆ-ում նրա հիշատակին նամականիշ է թողարկվել։

Ակտիվիստի արխիվները պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Susan Gushee O’Malley Baker, Ella Josephine (13 December 1903–13 December 1986), civil rights organizer // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1500989
  3. 3,0 3,1 3,2 3,3 Bracks L. L. African American Almanac: 400 years of black excellence — 2nd — Visible Ink Press, 2024. — ISBN 978-1-57859-780-2
  4. https://www.womenofthehall.org/inductee/ella-baker/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Ella Baker(անգլ.) // Энциклопедия Британника. Архивировано из первоисточника 28 Մարտի 2020.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Randolph: The work and wisdom of Ella Baker». The Philadelphia Tribune (անգլերեն). 2.03.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Who Was Ella Baker?». Ella Baker Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 5-ին.
  8. Elliott, Aprele. «Ella Baker: Free Agent in the Civil Rights Movement.» Journal of Black Studies, vol. 26, no. 5, 1996, pp. 593—603. JSTOR, www.jstor.org/stable/2784885.
  9. Ransby, B. (12.06.2015). «Ella Taught Me: Shattering the Myth of the Leaderless Movement». Colorlines. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  10. Theoharis, 2013, էջ 25
  11. Ransby, 2003, էջ 9

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլա Բեյքեր» հոդվածին։