Մերի Մաքլեոդ Բեթյուն

Ամերիկացի մանկավարժ և քաղաքացիական իրավունքների շարժման առաջնորդ (1875-1955)

Մերի Ջեյն Մաքլեոդ Բեթյուն (անգլ.՝ Mary Jane McLeod Bethune; հուլիսի 10, 1875(1875-07-10)[1][2][3], Mayesville, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - մայիսի 18, 1955(1955-05-18)[1][2][3], Դեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ուսուցչուհի, հասարակական գործիչ, ԱՄՆ-ի աֆրոամերիկացիների իրավունքների համար շարժման պայքարի ակտիվիստուհի, մարդասեր և բարեգործ։

Մերի Մաքլեոդ Բեթյուն
անգլ.՝ Mary McLeod Bethune
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 10, 1875(1875-07-10)[1][2][3]
ԾննդավայրMayesville, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էմայիսի 18, 1955(1955-05-18)[1][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրԴեյտոնա Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունBarber–Scotia College?, Moody Bible Institute? և Johnson C. Smith University?
Մասնագիտությունուսուցչուհի, լրագրող, քաղաքական գործիչ, գրող, իրավապաշտպան և սուֆրաժիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Association of Colored Women's Clubs?, National Council of Negro Women?[7], Black Cabinet?[5][8] և Council on African Affairs?[9]
 Mary McLeod Bethune Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերի Մաքլեոդը ծնվել է 1875 թվականին՝ Հարավային Կարոլինայում։ Նա նախկին ստրուկներ Սեմ և Պետս Մակլեոդների ընտանիքում 17 երեխաներից 15-րդն էր[10][11][12]։ Մանկուց Մերին օգնել է ծնողներին աշխատանքում[13]։ 1895 թվականին ավարտել է քոլեջը։ Հետագայում Մաքլեոդը երազում էր միսիոներ դառնալ, սակայն ոչ մի եկեղեցի չցանկացավ հովանավորել նրան[13]։ 1898 թվականին Մերին ամուսնացավ Ալբերտուս Լ. Բեթյունի հետ։ Նա աշխատել է հարավային փոքր դպրոցներում որպես ուսուցիչ[10]։

1904 թվականին Բեթյունի հետ ամուսնությունը լուծարվեց, և նա որդու հետ տեղափոխվեց Ֆլորիդա։ Նա Ֆլորիդա նահանգի Դեյթոնա-Բիչ քաղաքում բացել է իր սեփական դպրոցը և ինստիտուտը նեգրերի աղջիկների համար[10]։ 1929 թվականից դպրոցը միավորվել է տղամարդկանց քոլեջի հետ և դարձել սևամորթների համար համալսարան Բեթյուն-Քուքմենի համալսարան[en][10]: Բեթյունը համալսարանի տնօրենն էր մինչև 1942 թվականը, իսկ հետո կրկին տնօրեն է եղել 1946-1947 թվականներին։ Նրա ղեկավարությամբ հաստատությունը ստացել է լիակատար հավատարմագրում և մարդկանց թիվը հասել է մինչև 1000-ի[10]։

Բեթյունը աֆրոամերիկացիների իրավունքների համար շարժման ակտիվիստ էր և սեռերի իրավահավասարության կողմնակից։ 1935 թվականին նա ընտրվել է Սևամորթ կանանց ազգային խորհրդի[en] նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1949 թվականը[13]։ Բեթյունի հասարակական աշխատանքը նկատելի է դարձել պետական մակարդակում։ 1936 թվականին նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը նրան նեգրերի հարցերով խորհրդատու է ընտրել։ 1940 թվականից մինչ կյանքի վերջը նա «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա»-ի (NAACP) փոխնախագահն էր[10][13]։ Բեթյունը նաև հոդվածներ է գրել առաջատար «Չիկագո Դեֆենդեր» և «Փիթսբուրգ Քուրիեր» նեգրական թերթերի համար[13]։

Բեթյունը մահացել է 1955 թվականին սրտամկանի ինֆարկտից։ 1974 թվականին նրա պատվին հուշարձան է կանգնեցվել Վաշինգտոնում։ 1985 թվականին նրա հիշատակին  ԱՄՆ-ում լույս է տեսել փոստային նամականիշ[13]։

Մրցանակներ խմբագրել

Բեթյունն իր գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  5. 5,0 5,1 https://www.womenofthehall.org/inductee/mary-mcleod-bethune/
  6. http://flwomenshalloffame.org/bio/mary-mcleod-bethune/
  7. https://www.nps.gov/mamc/learn/historyculture/the-council-house.htm
  8. BlackPast.org — 2004.
  9. Pan-Africanism Data Project
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Մարի Մաքլեոդ Բեթյուն(անգլ.) // Բրիտանական Հանրագիտարան.
  11. «Bethune Cookman College Founder's Biography». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Retrieved on January 11, 2008.
  12. Landfall, Dolores and Sims, J. (Summer, 1976). «Mary McLeod Bethune: The Educator; Also Including a Selected Annotated Bibliography», Journal of Negro Education. 45 (3) pp. 342—359.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Մերի Մաքլեոդ Բեթյուն». Կանանց պատմության ազգային թանգարաններ (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «Mary McLeod Bethune». National Women's Hall of Fame. Retrieved on January 11, 2008.