Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդեր

չիլիացի ֆուտբոլիստ

Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդեր (իսպ.՝ Elías Ricardo Figueroa Brander, հոկտեմբերի 25, 1946(1946-10-25)[1], Վալպարաիսո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Մեծագույն ֆուտբոլիստներից մեկն իր երկրի պատմության մեջ։ Մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների (1966, 1974 և 1982): Ֆիգերոան 1970-ական թվականներին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից էր, երբ, լինելով Բրազիլական «Ինտերնասիոնալի» խաղացող, երեք անգամ անընդմեջ ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1974-1976)։ Նաև հանդես է եկել ուրուգվայական «Պենյառոլում»։

Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդեր
իսպ.՝ Elías Figueroa
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Չիլի
Մականուն Don Elías, Gran Mariscal,
Muralla Roja, Míster Lujo,
El Coloso, Dios de Beira Rio,
Gran Capitán, El gran Elías
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1946(1946-10-25)[1] (77 տարեկան)
Ծննդավայր Վալպարաիսո, Չիլի
Հասակ 190 սանտիմետր
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
1962-1964 Չիլի Սանտյագո Ուոնդերերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965-1966 Չիլի Սանտյագո Ուոնդերերս 54 (0)
1964  Չիլի Ունիոն Լա Կալերա 30 (0)
1967-1971 Ուրուգվայ Պենյառոլ 241 (6)
1971-1976 Բրազիլիա Ինտերնասիոնալ 336 (26)
1977-1980 Չիլի Պալեստինո 118 (6)
1981 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ֆորտ Լոդերդեյլ Ստրայկերս 22 (0)
1982 Չիլի Կոլո Կոլո 17 (0
Ազգային հավաքական
1966-1982 Չիլի Չիլի 46 (2)
Մարզչական կարիերա
1994-1996 Չիլի Պալեստինո
1996 Բրազիլիա Ինտերնասիոնալ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

 
Էլիաս Ֆիգերոան 1960-ական թվականների վերջին

Կարիերան սկսել է «Ունիոն լա Կալերա» համեստ ակումբում։ 1967-1972 թվականներին հանդես է եկել 1960-ականների Հարավային Ամերիկայի լավագույն ակումբներից մեկում՝ «Պենյառոլում», որի հետ երկու անգամ հաղթել է Ուրուգվայի առաջնությունում։ 1970-ական թվականներին Ֆիգերոան համաշխարհային ճանաչման է արժանացել բրազիլական «Ինտերնասիոնալ» ակումբում իր ելույթներով, որի հետ նա երկու անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն և 6 անգամ նվաճել Գաուշու լիգայի գավաթը։ Վալդոմիրոյի փոխանցումից հետո նրա գոլը «Ինտերին» թույլ է տվել նվաճել պատմության մեջ առաջին չեմպիոնական տիտղոսը Բրազիլիայում։

1967 և 1968 թվականներին նա ճանաչվել է լավագույն խաղացող Ուրուգվայում, 1974, 1975, 1976 թվականներին՝ Հարավային Ամերիկայում, 1975 և 1976 թվականներին՝ Բրազիլիայում, 1977 և 1978 թվականներին՝ Չիլիում։ 1975 և 1976 թվականներին Էլիաս Ֆիգերոան ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։

Հավաքականում խմբագրել

Չիլիի հավաքականում Էլիաս Ֆիգերոան նորամուտը կատարել է 1966 թվականի փետրվարի 23-ին ԽՍՀՄ հավաքականի հետ ընկերական խաղում, որն ավարտվել է 0:2 հաշվով։ Ֆիգերոան հավաքականի կազմում մասնակցել է 1966, 1974 և 1982 թվականների աշխարհի երեք առաջնություններին, 1967 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը, որտեղ Չիլիի հավաքականը դարձել է 1979 թվականի Ամերիկայի բրոնզե մեդալակիր և գավաթակիր, որտեղ Չիլիի հավաքականը դարձել է արծաթե մեդալակիր։ Այսպիսով, աշխարհի առաջնություններում նրա առաջին և վերջին ելույթների միջև անցել է 16 տարի։ Ֆուտբոլի պատմության մեջ միայն ութ մարդ է ցույց տվել նույն արդյունքը՝ Անտոնիո Կարբախալը, Լոթար Մաթեուսը և Ռաֆայել Մարկեսը (5-ական առաջնություն), Ջուզեպպե Բերգոմին, Ռիգոբեր Սոնգը և Սամուել Էտո'Օն (4-ական առաջնություն), ինչպես նաև Ուգո Սանչեսը (երեք առաջնություն) և Ֆարիդ Մոնդրագոնը (երկու առաջնություն)։ Ֆիգերոան հավաքականում իր վերջին ելույթն անցկացրել է 1982 թվականի աշխարհի առաջնության՝ Ալժիրի հավաքականի հետ խաղում 1982 թվականի հունիսի 24-ին, որն խաղն ավարտվել է չիլիացիների պարտությամբ (2:3)։ Ընդհանուր առմամբ Ֆիգերոան հավաքականի կազմում մասնակցել է 46 պաշտոնական հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ[2]։

Ընդհանուր՝ 46 խաղ/ 2 գոլ, 13 հաղթանակ, 13 ոչ-ոքի, 20 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  Չիլիի հավաքական
  • Հարավային Ամերիկայի առաջնության բրոնզե մեդալակիր – 1967
  • Ամերիկայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր – 1979
  • Բերնարդո Օ'Հիգգինսի գավաթի դափնեկիր – 1966
  • Խուան Պինտո Դուրանի գավաթի դափնեկիր – 1979
  «Սանտյագո Ուոնդերերս»
  • Չիլիի առաջնության բրոնզե մեդալակիր – 1966
  «Պենյարոլ»
  • Ուրուգվայի չեմպիոն (2) – 1967, 1968
  • Ուրուգվայի առաջնության արծաթե մեդալակիր (3) – 1969, 1970, 1971
  • Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի մասնակից – 1970
  «Ինտերնասիոնալ»
  • Բրազիլիայի չեմպիոն (2) – 1975, 1976
  • Բրազիլիայի առաջնության բրոնզե մեդալակիր – 1972
  • Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն (6) -1971, 1972, 1973, 1974, 1975, 1976
  «Պալեստինո»
  • Չիլիի չեմպիոն – 1978
  • Չիլիի առաջնության բրոնզե մեդալակիր – 1977
  • Չիլիի գավաթի դափնեկիր – 1978
  «Կոլո Կոլո»
  • Չիլիի առաջնության արծաթե մեդալակիր – 1982
  • Չիլիի գավաթի դափնեկիր – 1982

Անձնական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիաս Ռիկարդո Ֆիգերոա Բրանդեր» հոդվածին։