Ավստրալիայի շքանշանակիր Էլզի Ջին Մորիսոն (անգլ.՝ Elsie Morison, օգոստոսի 15, 1924(1924-08-15)[1], Բալլարատ, City of Ballarat, Վիկտորիա, Ավստրալիա[1] - ապրիլի 5, 2016(2016-04-05), Պրահա, Չեխիա), ավստրալիացի օպերային սոպրանո։

Էլզի Մորիսոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 15, 1924(1924-08-15)[1]
Բալլարատ, City of Ballarat, Վիկտորիա, Ավստրալիա[1]
Երկիր Ավստրալիա
Մահացել էապրիլի 5, 2016(2016-04-05) (91 տարեկան)
Պրահա, Չեխիա
Ժանրերօպերա և օրատորիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ և Ballarat Clarendon College?
ԱմուսինՌաֆայել Կուբելիկ
Պարգևներ
Ավստրալիայի շքանշանակակիր

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բալլարատ քաղաքում, Ալեքսանդր և Էլզի Մորիսոնների ընտանիքում[2]։ Մանկության և դեռահասության տարիներին հետաքրքրվել է դաշնամուրով, սակայն իր մայրը, որը երգեցողության ուսուցչուհի էր, խրախուսել է դստերը վոկալ կրթություն ստանալ[2]։ Ուսանել է հայրենի քաղաքի Կլարենդոնյան աղջիկների քոլեջում, որից հետո՝ 1943-1945 թվականներին, Մելբուռնի «Albert Street» կոնսերվատորիայում[2]։ Նրա դասախոսների թվում էր նաև Անգլիայից հրավիրված Քլիվ Քերին, որի մոտ էլ 1947-1948 թվականներին ուսումը շարունակել է Լոնդոնի Երաժշտության թագավորական քոլեջում[2]։

Կարիերա խմբագրել

Երաժշտության թագավորական քոլեջում ուսանելիս 1945 թվականին արժանացել է տիկին Նելլի Մելբայի անվան կրթաթոշակին, իսկ 1947 թվականին՝ թագուհու մրցանակին[2]։ 1948 թվականին Ալբերտ թագավորական սրահում Հենդելի «Ացիս և Գալատեա» օպերայում հանդես է եկել դեբյուտով, իսկ նույն թվականի աշնանը՝ անդամագրվել Անգլիական ազգային օպերային թատրոնին և մինչև 1954 թվականը կանոնավոր հանդես եկել այնտեղ։ Էդինբուրգում 1953 թվականին կատարել է Էնն Թրուլովի դերերգը Իգոր Ստրավինսկու «Ստահակի առաջընթացը» օպերայի բրիտանական առաջին բեմադրության ժամանակ, որով հաջորդ տարի հանդես է եկել նաև Գլայնդբորնյան օպերային փառատոնում։ 1953 թվականին Կովենտ գարդեն արքունական թատրոնում Պուչինիի «Բոհեմ» օպերայից Միմիի դերակատարմամբ ուշագրավ դեբյուտից հետո կանոնավորապես երգել է այնտեղ մինչև 1962 թվականը։ Հանդիսատեսին հիացնում էր դերակատարման նրա հուզիչ անկեղծությունն ու ձայնի լիրիկական ջերմությունն այնպիսի դերերում, ինչպիսիք էին՝ Սուսաննան «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից, Պամինան «Կախարդական սրինգը» օպերայից, Մարցելինը «Ֆիդելիո» օպերայից, Միքայելան «Կարմենից», Անտոնիան «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Մարենկան «Վաճառված հարսնացուն» օպերայից և Բլանշը Ֆրանսիս Պուլենկի «Կարմելիտների երկխոսությունները» օպերայի՝ 1958 թվականի բրիտանական պրեմիերայի ժամանակ։ 1955 թվականին Ուելսի ազգային օպերային թատրոնում մարմնավորել է Արվել Հուգեսի «Մեննա» օպերայի գլխավոր հերոսուհուն։

Օրատորիայի կատարումներով հանդես է եկել Դանիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում ու Միացյալ Թագավորությունում։

Իր բազմաթիվ ձայնագրություններց Հենրի Պյորսելի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի և Մայքլ Տիպետի «Մեր ժամանակի երեխան» օրատորիան արտացոլում են նրա երգեցողության նրբագեղությունն ու արտահայտչականությունը։ Ամբողջությամբ ձայնագրել է նաև Յոհաննես Բրամսի «Liebeslieder Waltzes, Opp. 52 և 65» օպերաները Մարջորի Թոմասի, տենոր Ռիչարդ Լուիսի ու Դոնալդ Բելլի մասնակցությամբ ու Վիտյա Վրոնսկու և Վիկտոր Բաբինի նվագակցությամբ։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

1955 թվականին արժանացել է Պորտուգալիայի «Հանրային կրթության շքանշանին»։ 1985 թվականին նրա նախկին դպրոցում բացվել է «Էլզի Մորիսոնի անվան ստեղծագործ արվեստների կենտրոնը», իսկ 1999 թվականին արժանացել է Ավստրալիայի շքանշանին[2]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին ամուսինը եղել է բրիտանացի բաս երգիչ Քեննեթ Ստեվենսոնը[3]։ 1963 թվականին ամուսնացել է չեխ դիրիժոր Ռաֆայել Կուբելիկի հետ, որի առաջին կինը՝ ջութակահարուհի Լյուդմիլա Բերտովան, մահացել էր 1961 թվականին։ Ամուսնանալուց հետո որոշել է թողնել երգելը, սակայն հանգստի անցնելուց հետո մերթ ընդ մերթ ելույթներ է ունեցել, օրինակ՝ 1968 թվականին Մելբուռնում տեղի ունեցած համերգին, որի դիրիժորն իր ամուսինն էր, և իր մայրը նույնպես գտնվում էր հանդիսատեսի շարքերում[4]։

Վախճանվել է Պրահայում 2016 թվականի ապրիլի 5-ին, 91 տարեկան հասակում[4][5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Elsie Morison, soprano – obituary». The Telegraph. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  3. William Mann. Opera in and around the Rhineland. Opera, April 1954, Vol.4 No.4, p207.
  4. 4,0 4,1 "Soprano’s star Elsie Morison burned brilliantly before exile", The Australian, 28 April 2016. Retrieved 5 May 2016
  5. «Elsie Morison has died». Limelight Magazine.
  6. «Obituary Elsie Morison». The Times.

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Rosenthal, Harold (1992), 'Morison, Elsie' in The New Grove Dictionary of Opera, ed. Stanley Sadie (London) 0-333-73432-7
  • Warrack, John and West, Ewan (1992), The Oxford Dictionary of Opera, 782 pages, 0-19-869164-5