Էլդար Շենգելայա
Էլդար Շենգելայա (վրաց.՝ ელდარ შენგელაია, հունվարի 26, 1933[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։
Էլդար Շենգելայա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 26, 1933[1] (91 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Վրաստան |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, քաղաքական գործիչ, մանկավարժ և թատերական ուսուցիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0791542 |
Կենսագրություն
խմբագրելԷլդար Շենգելայան ծնվել է 1933 թվականի հունվարի 26-ին Թիֆլիսում (ներկայում՝ Թբիլիսի)։
1958 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Սերգեյ Յուտկևիչի և Սերգեյ Սկվորցովի արվեստանոց), որտեղ սովորել է Ալեքսանդր Կուրոչկինի, Էդվարդ Աբալյանի, Ալեքսեյ Սախարովի հետ։
1958-1960 թվականներին եղել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի, իսկ 1960 թվականից՝ «Վրացֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։
1984 թվականին նկարահանել է «Կապույտ լեռներ, կամ անհավանական պատմություն» ֆիլմը, որի թողարկումը համընկել է Վերակառուցման գործընթացի սկզբի հետ։ Մամուլում ֆիլմն արժանացել է դրական արձագանքների։ 1984 թվականին այն ստացել է Համամիութենական կինոփառատոնի մրցանակ, իսկ 1985 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։
1993 թվականին նկարահանել է «Էքսպրես-տեղեկատվություն» կատակերգությունը (Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համատեղ արտադրություն), որը դրական գնահատականների արժանացավ տարբեր կինոփառատոններում («Թբիլիսի-93», «Սան Ռաֆայել-94»), սակայն վարձույթում գրեթե հաջողություն չի ունեցել։
1975-1980 թվականներին վարել է ռեժիսորական արվեստանոց Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում։
1976 թվականից եղել է Վրաստանի կինոգործիչների միության վարչության առաջին քարտուղարը և ԽՍՀՄ կինոգործիչների միության վարչության քարտուղարը։
1985 թվականին ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազում։
Վարել է ակտիվ քաղաքական գործունեություն. 1981-1990 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Վրացական «Ժողովրդական ճակատ» (1989) ընդդիմադիր քաղաքական կազմակերպության հիմնադիրներից մեկն է։
1990 թվականից Վրաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր է («Դեմոկրատական կենտրոն» ընդդիմադիր խմբավորման անդամ է)։ 1992, 1995, 1999 և 2004 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, տարբեր տարիների եղել է մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահ, խորհրդարանի նախագահի տեղակալ։
1993 թվականին մասնակցել է «Վրաստանի քաղաքացիների միություն» քաղաքական կազմակերպության հիմնադրմանը։
Ընտանիք
խմբագրել- Հայրը – Նիկոլայ Շենգելայա (1903-1943), կինոռեժիսոր, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)
- Մայրը – Նատո Վաչնաձե (1904-1953), դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)
- Եղբայր – Գեորգի Շենգելայա (ծնվել է 1937 թվականին), կինոռեժիսոր
- Նախկին կինը – Արիադնա Շենգելայա (ծնվել է 1937 թվականին) դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2000)
- Դուստր – Նատալյա Շենգելայա (ծնվել է 1958 թվականին), դերասանուհի
- Դուստր – Կատյա Շենգելայա (ծնվել է 1967 թվականին)
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1957 – «Սառցե սրտի լեգենդը» (Ալեքսեյ Սախարովի հետ համատեղ)
- 1959 – «Ձյունե հեքիաթ» (Ալեքսեյ Սախարովի հետ համատեղ)
- 1963 – «Սպիտակ քարավան» (Թամազ Մելիավայի հետ համատեղ)
- 1965 – «Միքելա» (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
- 1968 – «Արտասովոր ցուցահանդես»
- 1973 – «Խելառները»
- 1977 – «Սամանիշվիլու խորթ մայրը»
- 1983 – «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն»
- 1993 – «Էքսպրեսս տեղեկատվություն»
- 1996 – «Dog Rose» («Մասուր»)
Սցենարիստ
խմբագրել- 1965 - «Միքելա» (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
- 1973 - «Խելառները»
- 1993 - «Էքսպրեսս տեղեկատվություն»
- 1996 - «Dog Rose» («Մասուր»)
Մասնակցություն ֆիլմում
խմբագրել- 2007 - «Միխայիլ Երշով։ Ընդմիշտ հիշողության մեջ» (վավերագրական)
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)[2]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1985)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ (1994, ֆիլմ «Էքսպրեսս տեղեկատվություն»)
- Վրացական ԽՍՀ Լենինի կոմերիտմիության մրցանակ (1965, ֆիլմ «Սպիտակ քարավան»)
- Հաղթանակի Սուրբ Գեորգիի անվան շքանշան (2009)[3]
- Համամիութենական կինոփառատոն (հատուկ մրցանակ «Աշխատանքի մարտու պոետիկ ներկայացման համար», ֆիլմ «Սպիտակ քարավան», Լենինգրադ, 1964)
- Անդրկովկասի պետությունների ու Ուկրաինայի կինոփառատոն Կիևում (մրցանակ «Ռեժիսորական լավագույն աշխատանքի համար», ֆիլմ «Արտասովոր ցուցահանդես», 1969)
- Համամիութենական կինոփառատոն (Գլխավոր մրցանակ, ֆիլմ «Սամանիշվիլու խորթ մայրը», Երևան, 1978)
- Միջազգային կինոփառատոն Կահիրեում (Ժյուրիի հատուկ մրցանակ ռեժիսուրայի համար, ֆիլմ «Սամանիշվիլու խորթ մայրը», 1978)
- Համամիութենական կինոփառատոն (Գլխավոր մրցանակ, Դիպլոմ, ֆիլմ «Կապույտ լեռներ, կամ անհավանական պատմություն», Կիև, 1984)
- «Ոսկե արծիվ» միջազգային կինոփառատոն Թբիլիսիում (Ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Էքսպրեսս տեղեկատվություն», 1993)
- Ռուսական կինոյի փառատոն Սան Ռաֆայելում (Ժյուրիի հատուկ մրցանակ, ֆիլմ «Էքսպրեսս տեղեկատվություն», Ֆրանսիա, 1994)
- «Ոսկե ծիրան» IX միջազգային կինոփառատոն Երևանում («Փարաջանովյան թալեր» - Փարաջանովի անվան մրցանակ կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար, 2012)[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Биография на сайте КИНО-ТЕАТР
- ↑ «Президент вручил Эльдару Шенгелая орден имени Святого Георгия». Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-10-26-ին.
- ↑ Екатерина Визгалова (2012 թ․ հուլիսի 8). «9-ый МКФ "Золотой Абрикос" в Армении. Открытие». Кино-Театр.Ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էլդար Շենգելայան Internet Movie Database կայքում
- ШЕНГЕЛАЯ ЭЛЬДАР НИКОЛАЕВИЧ
- Эльдар Шенгелая на сайте Кино-Театр. Ру (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդար Շենգելայա» հոդվածին։ |