Էդվին Էբոթ Էբոթ(անգլ.՝ Edwin Abbott Abbott, դեկտեմբերի 20, 1838(1838-12-20)[1][2][3][…], Մարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 12, 1926(1926-10-12)[1][2][3][…], Համփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայտնի է որպես «Ֆլատլանդիա»-յի՝ մաթեմատիկական երգիծանքի և կրոնական թեմայով այլաբանություն հեղինակ։ Դոկտոր, Բրիտանական ակադեմիայի անդամ (1913)[4]։

Էդվին Էբոթ Էբոթ
անգլ.՝ Edwin Abbott Abbott
Ծնվել էդեկտեմբերի 20, 1838(1838-12-20)[1][2][3][…]
ԾննդավայրՄարլիբոն, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1926(1926-10-12)[1][2][3][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՀամփսթեդ, Քամդեն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գրական անունA. Square
Մասնագիտությունաստվածաբան, գիտաֆանտաստիկ գրող, դպրոցի ուսուցիչ, գրող, վիպասան, հոգևորական և բանասեր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներOnesimus: Memoirs of a Disciple of St. Paul? և Flatland?
Պարգևներ
 Edwin Abbott Abbott Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիլեբոնի բանասիրական դպրոցի ղեկավար Էդվին Էբոթի (1808-1882) և Ջեյն Էբոթի (1806-1882), որը նրա զարմուհին էր (դրանով է բացատրվում Էբոթի նույն ազգանունը և երկրորդ լրացուցիչ անունը), ավագ որդին[5]։

Ավարտել է Լոնդոնի Սիթիի դպրոցը և Քեմբրիջի համալսարանի Սուրբ Հովհաննես քոլեջը, որտեղ սովորել է 1857 թվականից՝ ստանալով բարձր գնահատականներ բանասիրությունից, մաթեմատիկայից և աստվածաբանությունից։ Քահանա է (1863)։

1865 թվականին 26 տարեկանում Էբոթը դարձել Է Լոնդոնի Սիթիի դպրոցի տնօրեն։ 1889 թվականին 50 տարեկանում հրաժարական է տվել և իրեն նվիրել գրականությանը և աստվածաբանությանը[6]։

Աստվածաբանության մեջ դոկտոր Էբոթի լիբերալ հակումները տեսանելի են եղել ինչպես կրթության մասին նրա պատկերացումներում, այնպես էլ նրա գրքերում։ Նրա «Շեքսպիրի քերականությունը» (1870) զգալի ներդրում է ունեցել անգլիական բանասիրության մեջ։ 1885 թվականին նա հրատարակել է Ֆրենսիս Բեկոնի կյանքի մասին գիրքը։ Նրա աստվածաբանական գրվածքները ներառում են երեք անանուն հրատարակված կրոնական վեպեր՝ «Ֆիլոխրիստուս» (1878), «Օնիսիմ» (անգլ.՝ Onesimus, 1882) և «Սիտանուս» (1906)[5]։

Էբոթի Ժառանգությունում ամենամեծ նշանակությունն ունեն նաև անանուն աստվածաբանական տրակտատները՝ «Միջուկ և թեփ» (անգլ.՝ The Kernel and the Husk, 1886), «Կարդինալ Նյումանի անգլիկան կարիերան» գիրքը (1892), ինչպես նաև «Սաղմոսներ» հոդվածը «Բրիտանական հանրագիտարանի» իններորդ հրատարակության մեջ, որը մեծ արձագանք է գտել բրիտանացի աստվածաբանների շրջանում[5]։

«Ֆլատլանդիա» խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. «Deceased Fellows — British Academy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Abbott, Edwin Abbott». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջ 26.
  6. id=ABT857EA|name=Abbott, Edwin Abbott
  7. Clute and Nicholls 1995, p. 1.
  8. 8,0 8,1 Harper 2010

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Էբոթ Էբոթ» հոդվածին։