Էդուարդ Ավագյան (գրող)

հայ արձակագիր, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ, գրող
(Վերահղված է Էդուարդ Ավագյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էդուարդ (Էդիկ) Սամվելի Ավագյան (օգոստոսի 19, 1927(1927-08-19)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - մարտի 13, 2010(2010-03-13), Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967)։

Էդուարդ Ավագյան
Ծնվել էօգոստոսի 19, 1927(1927-08-19)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Վախճանվել էմարտի 13, 2010(2010-03-13) (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1952)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
ԱշխատավայրԳիտելիք, Սովետական գրող և ՀԳՄ
Պարգևներ
ԱմուսինՍվետլանա Ավագյան
Էդուարդ Ավագյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ապա մեկ տարի աշխատել է «Գիտելիք» ընկերությունում որպես դասախոս։ 1953-1954 թթ. հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի գրողների միության կենտրոնական տանը կազմակերպված թարգմանիչների խմբակում։ 1954 թվականից աշխատանքի է անցել Հայպետհրատում որպես սրբագրիչ, ապա՝ խմբագիր։ Աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում որպես մանկապատանեկան խմբագրության ավագ խմբագիր։ Եղել է «Արևիկ» մանկապատանեկան հրատարակչության խմբագիր, Երևանի պատմության թանգարանում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2001-2006 թվականներին Էդուարդ Ավագյանը եղել է Հայաստանի գրողների միության մանկապատանեկան գրականության մասնաճյուղի նախագահը։

Էդուարդ Ավագյանի ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն է, հայ ժողովրդի պատմական անցյալը։ Հեղինակ է չափածո և արձակ գործերի՝ «Ծովը և ճայերը» (1961), «Զրույց գարնան հետ» (1977), «Հույսի սահմանը» (1983), «Արևորդիներ։ Երևանի խաչմերուկներում» (2001), «էրիվանի հայրերն ու այրերը» (2002), «Երևանա ծռեր» (2002), «Երկիր հիշատակաց» (2003), «Երևանյան խճանկար» (2004), պատմվածքների ժողովածուներ, «Մենք ապրում ենք Կոնդում» (մաս 1, 1965, «Մարդը՝ մարդուն», մաս 2, 1970, «Կոնդի մարմանդ վերջալույսը», մաս 3, 1989, վեպեր), «Հավատ և սեր» (1974), «Մի կյանքը քիչ է», հ. 1-2, 1979-1980, «Ուրֆայի վերջին ահազանգը» (1990, պատմավեպեր), «Աստծո մարդը» (1996, պատմվածքներ, վիպակ)։

Գրել է նաև մանուկների համար, մշակել հայ ժողովրդական մանկական բանաստեղծություններ («Ոսկե հասկեր», 1978)։ Թարգմանություններ է կատարել Պետրարկայի, Նիկոլայ Նեկրասովի, Ջեկ Լոնդոնի, Վիկտոր Կոչևսկու, Ալեքսանդր Պուշկինի, Ալեքսանդր Բլոկի և այլ մարդկանց ստեղծագործություններ։ «Ուրֆայի վերջին ահազանգը» վեպը 1990 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին, իսկ «Աստծո մարդը» ժողովածուն (1996)՝ Սիմոն Սիմոնյանի անվան գրական մրցանակին։ 2001 թվականին ՀԳՄ-ի և Երևանի քաղաքապետարանի մրցանակաբաշխության առաջին մրցանակի է արժանացել «Արևորդիներ» գիրքը։ 2007 թվականին «Փոքրերի մեծ աշխարհը» մանկական պատմվածքնորի ժողովածուին շնորհվել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակ։ Էդուարդ Ավագյանի գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով[3]։ Ուկրաիներեն լույս է տեսել նրա «Կախարդական ապակի» (Կիև, 1973), ռուսերեն՝ «Մենք ապրում ենք Կոնդում» (Երևան, 1979), «Խխունջ տատիկ» (Մոսկվա, 1980), մոլդովերեն՝ «Մենք ապրում ենք Կոնդում» (Քիշնև, 1985) գրքերը[4]։Մահացել է 2010 թվականին 82 տարեկանում։

Պարգևներ

խմբագրել
  • Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի (1990) անվան մրցանակ
  • Հայաստանի գրողների միության Վախթանգ Անանյանի (2004) անվան մրցանակ
  • «Հայ գրականության բարեկամներ» միության Սիմոն Սիմոնյանի (1996) անվան մրցանակ
  • ՀԳՄ մրցանակ
  • Երևանի քաղաքապետարանի 1-ին (2001) մրցանակ

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Անտառի տնակը, Երևան, Հայպետհրատ, 1958, 13 էջ
  • Կանաչ արահետ, Երևան, Հայպետհրատ, 1959, 52 էջ։
  • Պատմվածք Իլյիչի մասին, Երևան, Հայպետհրատ, 1960, 8 էջ։
  • Մրգահանդես, Երևան, Հայպետհրատ, 1961, 28 էջ։
  • Ծովը և ճայերը (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1961, 112 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961 356 էջ։
  • Չորս եղանակ, Երևան, Հայպետհրատ, 1962, 60 էջ։
  • Արևի հյուրերը, Երևան, Հայպետհրատ, 1962, 8 էջ։
  • Մենք ապրում ենք Կոնդում, Երևան, «Հայաստան», 1965, 244 էջ։
  • Ծիածան, Երևան, «Հայաստան», 1966, 147 էջ։
  • Հեքիաթներ, պատմվածքներ, ոտանավորներ (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, «Լույս», 1967, 239 էջ։
  • Մեկ օր տանը, հինգ օր մանկապարտեզում, Երևան, «Հայաստան», 1969, 20 էջ։
  • Մարդը մարդուն (վեպ, «Մենք ապրում ենք Կոնդում» վեպի երկրորդ մասը), Երևան, «Հայաստան», 1970, 220 էջ։
  • Կախարդական աշխարհ, Երևան, «Հայաստան», 1971, 92 էջ։
  • Հավատ և սեր (վիպակ, մանրապատումներ, պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974, 328 էջ։
  • Զանգակներ (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
  • Ոսկե հասկեր, Երևան, «Հայաստան», 1975, 48 էջ։
  • Բաց դռների քաղաքը, Երևան, «Հայաստան», 1976, 164 էջ։
  • Զրույց գարնան հետ, Երևան, «Սովետական գրող», 1977, 240 էջ։
  • Մի կյանքը քիչ է, վեպ երկու գրքով, գիրք առաջին. Անհանգիստ մարդը, Երևան, «Սովետական գրող», 1979, 472 էջ։
  • Մի կյանքը քիչ է, վեպ երկու գրքով, գիրք երկրորդ. Կորսված արդարություն, Երևան, «Սովետական գրող», 1980, 435 էջ։
  • Ծիածան. բանաստեղծությունների ժողովածուն ամփոփում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (ժողովածուում տեղ են գտել նաև Է. Ավագյանի ինքնուրույն և թարգմանական գործերը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ։
  • Վաղը դպրոց ենք գնալու (ժողովածուում գործեր ունի նաև Է. Ավագյանը), Երևան, «Լույս», 1982, 256 էջ։
  • Հույսի սահմանը (պատմվածքներ և մանրապատումներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 228 էջ։
  • Կորած գաղտնիք (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1985, 192 էջ։
  • Մենք ապրում ենք Կոնդում, 1987։
  • Կոնդի մարմանդ վերջալույսը /պատմվածքաշար/, 1989։
  • Ուրֆայի վերջին ահազանգը, Երևան, 1990, 303 էջ։
  • Աստծո մարդը, Երևան, 1996, 256 էջ։
  • Արևորդիներ, Երևան, 2001, 146 էջ։
  • Երևանա ծռեր, Երևան, 2002, 140 էջ։
  • Էրիվանի հայրերն ու այրերը, Երևան, 2002, 175 էջ։
  • Երկիր հիշատակաց, Երևան, 2003, 160 էջ։
  • Երևանյան խճանկար, Երևան, 2004, 182 էջ։
  • Մրգահանդես, Երևան, «Անտարես», 2004, 24 էջ։
  • Լուսատտիկ տատիկը, Երևան, «Անտարես», 2007, 16 էջ։
  • Փոքրերի մեծ աշխարհը, Երևան, 2007, 130 էջ։

Թարգմանությունները (ռուսերենից և անգլերենից)

խմբագրել
  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ճշմարտախոս Սվենը (ժողովրդական հեքիաթներ), Երևան, Հայպետհրատ, 1957, 70 էջ։
  • Մոլդովայի երկնքի տակ (արձակ և չափածո գործերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 103 էջ։
  • Անաստասյա Պերֆիլևա, Դ'Արտանյանի սուսերը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1958, 101 էջ։
  • Ի. Գոխար-Խորմանդարյան, Ծովի գաղտնիքները, Երևան, Հայպետհրատ, 1959, 14 էջ։
  • Ռուվիմ Ֆրաերման, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1959, 205 էջ։
  • Գեորգի Բրյանցև, Արկածային գրադարան, հատոր 12 (հատորի մեջ մտնող «Երկնագույն ծրարը» վիպակը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 591 էջ։
  • Ֆրանտիշեկ Լանգեր, Սպիտակ բանալու եղբայրությունը, Երևան, Հայպետհրատ, 1961, 136 էջ։
  • Սովետական Ուզբեկստանի բանագհգֆյհգյդհյֆգհյգյհգդրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 174 էջ։
  • Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ։
  • Պերսի Շելլի, Ընտիր տողեր, Երևան, Հայպետհրատ, 1963, 107 էջ։
  • Երբ փայլում է հյուսիսային աստղը (էստոն գրողները երեխաներին), Երևան, Հայպետհրատ, 1964, 135 էջ։
  • Ֆրանչեսկո Պետրարկա, Սոնետներ և կանցոններ (թարգմանության հեղինակակից Գևորգ Վիրապյան), Երևան, Հայպետհրատ, 1964, 235 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 1 (գրքի մեջ մտնող «Ճանապարհորդություն «Շլացուցիչ» նավով» վիպակը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1965, 695 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 5 (գրքի մեջ մտնող «Դեմքը կորցրած մարդը» պատմվածաշարը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1966, 812 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 6 (գրքի մեջ մտնող «Բոցավառ արշալույս» վեպը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1966, 956 էջ։
  • Երեք պստլիկ փիսիկներ (անգլիական ժողովրդական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 22 էջ։
  • Էդուարդ Լիր, Ջամբլիների աշխարհում (չափածո), Երևան, «Հայաստան», 1968, 44 էջ։
  • Ջեկ Լոնդոն, Երկերի ժողովածու 12 հատորով, հատոր 9 (գրքի մեջ մտնող «Գարեհատիկ Ջոնը» վեպը թարգմանել է Է. Աղայանը), Երևան, «Հայաստան», 1969, 952 էջ։
  • Լև Կվիտկո, Իմ ընկերները (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 100 էջ։
  • Պետրինո Ամատունի, Կախարդներին հաղթող Չաօն (հեքիաթ-վիպակ), Երևան, «Հայաստան», 1971, 121 էջ։
  • Օվսեյ Դրիզ, Ինչպես առավոտը կախարդական դարձնել (բանաստեղծություններ և հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1972, 127 էջ։
  • Տաջիկական քնար (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1973, 379 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Ցոլքեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Է. Ավագյանը), Երևան, «Հայաստան», 1973, 212 էջ։
  • Յուրի Յարմիշ, Արևի շողիկներ (հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1973, 175 էջ։
  • Միխայիլ Պրիվշին, Իմ պատանի բարեկամներին (պատմվածքներ, վիպակներ), Երևան, «Հայաստան», 1975, 233 էջ։
  • Կիրգիզական հեքիաթներ, Երևան, «Սովետական գրող», 1978, 319 էջ։
  • Վիկտոր Կոչևսկի, Անտառային տոնահանդես (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 26 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 57.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Ավագյան (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600