Ֆրանտիշեկ Լանգեր, (չեխ․՝ František Langer; մարտի 3, 1888(1888-03-03)[1][2][3][…], Վինոգրադի, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - օգոստոսի 2, 1965(1965-08-02)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[6]), չեխ արձակագիր, բանաստեղծ, էսսեիստ, դրամատուրգ, հրապարակախոս, գրաքննադատ։ ՉԽՍՀ ժողովրդական վարպետ (1947). գրող Իրժի Լանգերի եղբայրը։

Ֆրանտիշեկ Լանգեր
չեխ․՝ František Langer
Frantisek Langer.jpg
Ծնվել էմարտի 3, 1888(1888-03-03)[1][2][3][…]
ԾննդավայրՎինոգրադի, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էօգոստոսի 2, 1965(1965-08-02)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[6]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[7]
Մասնագիտությունթարգմանիչ, բժիշկ-գրող, դրամատուրգ, գրական քննադատ, լրագրող, գիտաֆանտաստիկ գրող, բանաստեղծ, ակնարկագիր, գրող, czechoslovak legionary, խմբագիր և քննադատ
Ազգությունչեխ
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[8]
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան և First Faculty of Medicine, Charles University?[4]
Ուշագրավ աշխատանքներThe Camel Through the Needle's Eye?
Պարգևներ
Изображение автографа
Ֆրանտիշեկ Լանգեր Վիքիդարանում
Commons-logo.svg František Langer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է հրեա մտավորականների ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո 1907-1914 թվականներին սովորել է Կարլովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1912-1914 թվականներին խմբագրել է «Umělecký měsíčník» միամսյա հանդեսը։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ավստրո-հունգարական բանակում ծառայել է որպես զինվորական բժիշկ։ Գալիցիայի ճակատում 1916 թվականին ռուսներին գերի է ընկել, ներկալվել է Պովոլոժիե։ Հետագայում եղել է զինվորական բժիշկ չեխական լեգիոններում, որոնց հետ Զբորով քաղաքից հասել է մինչև Սիբիր։ Բացի բժշկությունից զբաղվել լրագրողությամբ՝ զինվորական պարբերականներում հրատարակել է հոդվածներ, պատմվածքներ։

1920 թվականին անցնելով Ճապոնիայով և Չինաստանով վերադարձել է Չեխոսլովակիա։ Շարունակել է բանակում բժիշկ աշխատել։ Համագործակցել է «Լիդովյե Նովինի» թերթին։ 1917-1937 թվականներին «Զբոևով» (չեխ․՝ «Zborov», լեհ.՝ «Zborów»). ժողովածուի խմբագիրն է եղել։

1939 թվականին Լեհաստանով փախել է Ֆրանսիա, որտեղ ղեկավարել է չեխոսլովակիայի բանակի բժշկական ծառայությունը։ Ֆրանսիայի գրավումից հետո նույն պաշտոնն է զբաղեցրել Անգլիայում։ 1944 թվականին Չեխոսլովակիայի բրիգադի կազմում անցել է Եվրոպա, մասնակցել Դյունկերկի մոտի մարտերին։ 1945 թվականից բրիգադի գեներալ է։

1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, վերադարձել է հայրենիք։

ՍտեղծագործություններԽմբագրել

Ֆրանտիշեկ Լանգերը պատմվածքների, վեպերի, էսսեների, դրամատիկական ստեղծագործությունների հեղինակ է, որոնց մեծ մասը նվիրված է 1917-1920 թվականների չեխական լեգիոներների Ռուսաստանով անցած ուղղուն։

Դեբյուտել է դեռևս գիմնազիայի աշակերտ եղած ժամանակ։ Հրատարակել է իր աշխատանքները բազմաթիվ թերթերում և ամսագրերում՝ Národní obzor, Přehled, Zlatá Praha, Lumír, Novina, Besedy času, Rudé květy, Večery, Národní listy, Jeviště, Divadlo, Rozpravy Aventina, Přítomnost, Čin, Světozor, Šibeničky, Cesta, Kmen, Literární noviny, Divadelní zápisník, Divadelní noviny, Dnešek և այլն։

1920-1930-ական թվականներին գրել է մի շարք դրամատիկական պիեսներ՝

  • «Երկաթյա գայլ» (1920),
  • «Նամակներ լեգիոնների ժամանակագրությունից»,
  • «Ծայրամաս» (բեմադրվել է 1925 թվականին Վիեննայի Josefstädter Theater թատրոնում, ռեժիսոր՝ Մաքս Ռեյնհարդտ),
  • «Քսանականները»,
  • «Տորպեդային կատեր»։

1950-1960-ական թվականներին Լանգերը մի քանի կատակերգություն է գրել («Ուղտը ասեղի անցքով», «Գրանդ հոթել Նևադա», «Obrácení Ferdyše Pištory» և այլն).

Իր եղբոր՝ գրող Իրժի Լանգերի կենսագրականի հեղինակն է, որը գրվել է որպես «Ինը դարպաս» գրքի նախաբան[9]։

Ստեղծագործությունների ընտրանիԽմբագրել

  • «Սուրբ Վացլավ» (1912)
  • «Ոսկե Վեներա»
  • «Երազողներ և մարդասպաններ» (1921)
  • «Մահացածները քայլում են մեր միջև» (1930)
  • «Վարդագույն Մերկուրի». Ինչի մասին են պատմում փոստային նամականիշերը— М.: Связь, 1969. — 224 էջ. (ռուս.)
  • «Սպիտակ բանալու ընկերությունը» (դետեկտիվ վիպակ երեխաների համար, 1934)
  • «Կային և կար» հիշողությունների գիրք (1963).

ՊարգևներԽմբագրել

  • ՉՍՍՀ ժողովրդական վարպետ (1947)
  • Թոմաշ Գարիգ Մասարիկի երկրորդ աստիճանի շքանշան (1965)

ԳրականությունԽմբագրել

  • В. Барна. Лангер Франтішек // Тернопільський енциклопедичний словник. — Тернопіль: видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004—2010. — ISBN 966-528-197-6, том ІІ, 2005, с. 316.(ուկր.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 Studenti pražských univerzit 1882–1945
  5. 5,0 5,1 5,2 Legie 100
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. BillionGraves — 2011.
  8. Evidence zájmových osob StB (EZO)
  9. Лангер, И. Девять врат = Devět bran / Пер. с чешского Н. Шульгиной. — M.: Текст — Книжники, 2011. — 381 с. — (Чейсовская коллекция). — 3500 экз. — ISBN 978-5-7516-0990-0