Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան
Զուլեյկա Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (հոկտեմբերի 16, 1939, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1939 (83 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Հայր | Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է Թբիլիսիում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Գեղանկարչություն սովորել է հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի մոտ։ 1964-1965 թվականներին սովորել է Յ. Նիկոլաձեի անվան ուսումնարանում։ 1966 թվականից Թբիլիսիի նկարիչների միության անդամ է։ 2009 թվականից հաստատվել է Երևանում։
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի գործերը պատկանում են հեքիաթային ռոմանտիկ «բաժբեուկյան թատրոնին»։ Չնմանակելով հոր մաներան՝ Զուլեյկան ստեղծել է ուրույն ձեռագիր։ Իր բազմաշերտ կտավները նա կառուցում է կետային մանրագույն վրձնահարվածներով։
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Մոսկվա, Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում, Լյուդվիգ թանգարանում և Բուլղարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։
ՑուցահանդեսներԽմբագրել
1966 թվականից մասնակցել է համամիութենական, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների։
- Միջազգային ցուցահանդես, Մոսկվա, 1965
- Մասնակցություն ժամանակակից գեղանկարչության «Colorfest» Մինսկի առաջին միջազգային բիենալեին, 2008
- «Սիրով Թբիլիսիից. Ձեր Սերգեյ Փարաջանով» խորագրով ցուցահանդես, Արևելքի ժողովուրդների պետական թանգարան, Մոսկվա, 2014
- «Վիրահայ նկարիչներրը Սուրբ Էջմիածնում» ցուցահանդես, Կոմիտասի անվան մշակույթի պալատ, Վաղարշապատ
- «Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ», Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016[1][2]
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
- «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում, Թբիլիսի, 2002
- Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, 2008[3]
ՄրցանակներԽմբագրել
- «Կարուսել» կտավի համար Ճապոնիայում արժանացել է ոսկե մեդալի, 1987
- Վրաստանի գեղանկարչական դպրոցի զարգացման և հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար արժանացել է Վրաստանի պատվո բարձրագույն շքանշանի, 2001
ԸնտանիքԽմբագրել
- Հայրը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, վրացահայ նկարիչ, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ
- Մայրը՝ Լիդիա Մեշկորուդնիկովա
- Քույրը՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- Եղբայրը՝ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան, նկարիչ
ՊատկերասրահԽմբագրել
- «Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ» Հայաստանի ազգային պատկերասրահում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ցուցահանդեսներ - Միջոցառումներ - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2016-09-17
- ↑ «Մամուլ - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2016-09-17
- ↑ «Երևանում տեղի կունենա հայ նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի առաջին անհատական ցուցահանդեսը»։ newsarmenia.am։ Վերցված է 2016-09-17
ԱղբյուրներԽմբագրել
- Բաժբեուկ-Մելիքյաններ. երկու սերունդ, Հայաստանի ազգային պատկերասրահ, 2016