Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան
հայ նկարիչ
Վազգեն Ալեքսանդրի Բաժբեուկ-Մելիքյան (սեպտեմբերի 16, 1941, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 27, 2004, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1941 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 27, 2004 (62 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան |
Նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի որդին է, նկարչուհիներ Լավինիա և Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանների եղբայրը։
Կենսագրություն
խմբագրել- 1968-1973 թվականներին սովորել է Մոսկվայի պետական տեքստիլ ինստիտուտում
- 1974 թվականին դիպլոմային աշխատանքի համար ստացել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե շքանշան
- 1977 թվականին տեղափոխվել է Երևան
- 1982 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1], Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան), Սերգեյ Փարաջանովի թանգարան, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Կիպրոսի, Թուրքիայի աշխարհի այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
խմբագրել- 1975 «Ինքնանկարը ռուսական և խորհրդային արվեստում», ցուցահանդես Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)
- 1976 թվականից համամիութենական և միջազգային մրցույթների մշտական մասնակից
- Անհատական ցուցահանդես 20 երկրների մասնակցությամբ կազմակերպված միջազգային բիենալի շրջանակներում (Գյումրի, Հայաստան)
- 1985 ժամանակակից հայկական արվեստի խոշոր ցուցահանդես (Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան)
- 1997 «Ժամանակակից արվեստի թանգարանը 21-րդ դարի շեմին» ցուցահանդեսի մասնակից (Հայաստանի նկարիչների միություն, Երևան)
- 2000 անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում (Երևան)
- 2013 «ՀայԱրտ» մշակութային կենտրոն, հետմահու ցուցահանդես[2]
Մեջբերումներ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանից
խմբագրելԱմեն ինչ սկսվեց 1957 թվականին, երբ առաջին անգամ ձեռքս առա վրձինն ու նկարեցի անշարժ նստած հավին։ Հայրս զարմացավ։ Հետո վարդեր նկարեցի, հետո էլի ինչ-որ բան։ Այսպես զգացի նկարելու երանությունը։