Զոլինգեն
Զոլինգեն (Solingen. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈzoːlɪŋən]]] ( )), քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասում[3][4]՝ Դյուսելդորֆի վարչական շրջանում։ Ընկած է Բերգյան երկիր (Bergisches Land) կոչվող տարածաշրջանի կենտրոնական մասում։ Մտնում է Հռենոս-Ռուրյան ագլոմերացիայի մեջ, որ ամենախտաբնակ կոնուրբացիան է Գերմանիայում։ Հին հանզայական քաղաք է։ Համարվում է Ռայնլանդի երկրամասային միության (Landschaftsverband Rheinland, համառոտած՝ LVR) անդամ։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զոլինգեն | |||||
գերմ.՝ Solingen Solich | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Դյուսելդորֆ | ||||
Հիմնադրված է | 1067 թ. | ||||
Մակերես | 89,54 կմ² | ||||
ԲԾՄ | 53 մետր | ||||
Բնակչություն | ▲161 545 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0212 | ||||
Փոստային դասիչ | 42601–42719 և 42655[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | SG | ||||
Պաշտոնական կայք | solingen.de(գերմ.) | ||||
| |||||
Զբաղեցնում է 89,54 քառակուսի կիլոմետր տարածք[5], բնակչության թվաքանակը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 159 927, բնակչության միջին խտությունը կազմել է 1786 մարդ/կմ²[6]։
Զոլինգենը դեռ միջնադարյան ժամանակներից հռչակվել է բարձրորակ սառը զինատեսակների, սուր ծակող-կտրող գործիքների, ճաշի մետաղյա սպասքի արտադրությամբ։ Այսօր էլ քաղաքում գործում են դրանց արտադրությամբ համբավված մի շարք ընկերություններ (Բելքհաուզեր Կոտտեն/Balkhauser Kotten, Վիպերկոտտեն/Wipperkotten, WKC, DOVO, Wüsthof, Zwilling J. A. Henckels, Böker, Güde, Hubertus, Diefenthal, Puma, Clauberg, Eickhorn, Linder, Carl Schmidt Sohn, Dreiturm, Herder և այլն)։ Նրա անունը պաշտպանված է որպես առևտրական ապրանքանիշ, իսկ 2012 թվականի մարտի 19-ից բնակավայրն ստացել է «Զոլինգեն՝ սայրերի (շեղբերի) քաղաք» (Klingenstadt Solingen) պաշտոնական անվանումը[7][8]։
Զոլինգենի տեսարժան վայրերից են Բերգյան երկրի տիրակալ կոմսերի նստավայր հանդիսացած միջնադարյան Բուրգ ամրոցը (Schloss Burg), Գերմանիայի ամենաբարձր երկաթուղային կամուրջը՝ Մյունգստեներ բրյուկեն (107 մետր բարձրությամբ), Գրեֆրատ և Բուրգ պատմական կենտրոնները։ Քաղաքը համբավվել է նաև նրանով, որ այստեղ գործում է Գերմանիայի ամենախոշոր տրոլեյբուսային ցանցերից մեկը։
Ժողովրդագրություն
խմբագրելԱրվեստում
խմբագրելԶոլինգենում է ստեղծվել հևի մետալ ոճի Accept երաժշտախումբը։
Քույր քաղաքներ
խմբագրելԶոլինգենի քույր քաղաքներն են[9]՝
- Նիդերլանդներ, Գաուդա (1957)
- Ֆրանսիա, Շալոն սյուր Սոն (1960)
- Անգլիա, Քրամլինգտոն (1962)
- Նիկարագուա, Խինոտեգա (1985)
- Իսրայել, Նես Ցիոնա (1986)
- Սենեգալ, Թիես (1990)
- Գերմանիա, Աուե (1990)
1990 թվականից Զոլինգենը հովանավորում է Լեհաստանի Զլոտորյա շրջանին[9]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կաթոլիկ եկեղեցին
-
Բողոքական եկեղեցին
-
Բողոքական մատուռը
-
Լյութերական եկեղեցին
-
Բուրգ պատմական կենտրոնի բողոքական եկեղեցին
-
Գրեֆրատ պատմական կենտրոնի բողոքական եկեղեցին
-
Բորպի բողոքական եկեղեցին
-
Բուրգ ամրոցը
-
Երկաթուղային կամուրջը՝ Muengstener bruecke-ն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ http://www.plz-suche.org/solingen-de5f12
- ↑ citar web|url=http://www.it.nrw.de/statistik/a/daten/amtlichebevoelkerungszahlen/index.html%7Ctítulo=Bevölkerungszahlen Արխիվացված 2011-09-28 Wayback Machine auf Basis des Zensus vom 9. Mai 2011|data=|publicado=Landesbetrieb Information und Technik Nordrhein-Westfalen (IT.NRW)|língua=alemão|acessodata=2013-07-19|arquivourl=https://web.archive.org/web/20110928045301/http://www.it.nrw.de/statistik/a/daten/amtlichebevoelkerungszahlen/index.html%7Carquivodata%3D2011-09-28%7Curlmorta%3Dyes
- ↑ citar web|url=https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Aktuell/Zensus_Gemeinden.xls;jsessionid=948E2C1788A5F7C552E46C9158817D86.cae2?__blob=publicationFile%7Ctítulo=Statistisches Bundesamt – Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen|data=|publicado=Einwohnerzahlen auf Grundlage des Zensus 2011|acessodata=|língua=alemão
- ↑ www.destatis.de
- ↑ Hagenkort-Rieger, Susanne, ed. (2012). Statistisches Jahrbuch 2012 Statistisches Jahrbuch. Deutschland und Internationales (PDF). Wiesbaden: Statistisches Bundesamt. էջեր 30–31. ISBN 978-3-8246-0990-1. Վերցված է 20 януари 2013-ին.
{{cite book}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ «Namenszusätze stiften Identität (нем.)». Startseite (գերմաներեն). www.nrw.de. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Klingenstadt Solingen: Erste Namenszusätze für NRW-Städte genehmigt. In: Rheinische Post. 19. März 2012, посетен на 15 октомври 2018.
- ↑ 9,0 9,1 «Städtepartnerschaften und Patenschaft». solingen.de (գերմաներեն). Solingen. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 31-ին.
Գրականություն
խմբագրել- Heinrich Silbergleit: Preußens Städte. Denkschrift zum 100-jährigen Jubiläum der Städteordnung vom 19. November 1808. hrsg. im Auftrag des Vorstandes des Preußischen Städtetages. Heymann, Berlin 1908, .
- Erich Keyser (Hrsg.): Rheinisches Städtebuch. (= Deutsches Städtebuch. Band III 3). Im Auftrage der Arbeitsgemeinschaft der historischen Kommissionen und mit Unterstützung des Deutschen Städtetages, des Deutschen Städtebundes und des Deutschen Gemeindetages. Stuttgart 1956.
- Heinz Rosenthal: Solingen. Geschichte einer Stadt. 3 Bände. Braun, Duisburg
- Band 1: Von den Anfängen bis zum Ausgang des 17. Jahrhunderts. 1969.
- Band 2: Von 1700 bis zur Mitte des 19. Jahrhunderts. 1972, ISBN 3-87096-103-1.
- Band 3: Aus der Zeit von der Mitte des 19. Jahrhunderts bis zum Ende des Zweiten Weltkriegs. 1975, ISBN 3-87096-126-0.
- Walther Hubatsch (Hrsg.): Grundriss zur deutschen Verwaltungsgeschichte 1815–1945. Band 7: Rheinland. Marburg an der Lahn 1978, ISBN 3-87969-122-3.
- Gottlieb Heinrich: Aufzeichnungen und Erinnerungen aus meinem Leben. hrsg. von H.-J. Momberger. Wuppertal 2009, ISBN 978-3-940439-11-6. (Bürgermeister von Sonnborn, Vohwinkel, Wald)
- Cornelia Konejung, Hans Kadereit: Solinger Profile. Verlag Zinke, Schwerin 2009, ISBN 978-3-932746-94-9.
- Johannes Fahmüller, Ralf Rogge, Marco Kieser: Villen in Solingen – Bürgerliche Wohnhäuser zwischen 1860 und 1950 = Arbeitsheft der rheinischen Denkmalpflege 74. Wernersche Verlagsgesellschaft, Worms 2009. ISBN 978-3-88462-292-6
- J. Beese, K. Dörken: 625 Jahre Solingen – Eine Handreichung zum Stadtjubiläum. 1999.
- Matthias Kunde: Solingen Von Oben – Das „Dankeschön-Buch“ für alle, die Solingen lieben. 2. Auflage. mavía Verlag, Solingen 2015, ISBN 978-3-9816519-5-9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Զոլինգենի պաշտոնական կայքէջը solingen.de
- Private Sammlung zu vielfältigen Informationen aus und über Solingen auf solingen-internet.de
- Privates Porträt über Solingen auf tetti.de
- Portal über Stadt und Marke Solingen auf solingen-like.de
- Tourismus in Solingen auf die-bergischen-drei.de Արխիվացված 2018-06-17 Wayback Machine
- Dokumentation der Geschehnisse von 1993
- Foto des Denkmals
- Jahrestag: Brennende Landschaften
- Drei Jahre danach — Stellungnahme von SOS Rassismus zur Frage: Was hat sich in der Stadt verändert? Արխիվացված 2008-02-09 Wayback Machine
- «10. Jahrestag des Brandanschlages auf die Familie Genç — Ansprache des Oberbürgermeisters». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
- Solinger Bündnis für Toleranz und Zivilcourage — gegen Extremismus und Gewalt
- Solinger «Tacheles» nach Abschluss des Prozesses vor dem OLG Արխիվացված 2010-12-27 Wayback Machine
- «Ich fühle jeden Tag Schmerz» Interview mit Mevlüde Genç zum 15.Jahrestag des Anschlages
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոլինգեն» հոդվածին։ |