Նանա Ջանելիձե
Նանա Ջանելիձե (վրաց.՝ ნანა ჯანელიძე, օգոստոսի 7, 1955[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր, սցենարիստ։
Նանա Ջանելիձե վրաց.՝ ნანა ჯანელიძე | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Վրաստան Թբիլիսի |
Կրթություն | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID 0246119 |
Կենսագրություն
խմբագրելՆանա Ջանելիձեն ծնվել է 1955 թվականին, Թբիլիսիում։ 1981 թվականին ավարտել է Թբիլիսիի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերատորության և ռեժիսուրայի բաժինը (Թենգիզ Աբուլաձեի դասարան)։ Բեմադրում է նաև թատերական դրամաներ։ 2000 թվականին դերասանուհի Նանուկա Խուսկիվաձեի հետ հիմնել է N&N կինոստուդիան։ Մի խումբ հեղինակների հետ վերականգնել ու մատչելի է դարձրել «Ակակի Ծերեթելու ուղևորությունը Ռաչայով և Լեչխումով» վրացական առաջին վավերագրական ֆիլմի (1912) մուլտիմեդիա ալբոմը[2][3]։
Ֆիլմեր
խմբագրել- Մեծ տղա և փոքր տղա (1978, կարճամետրաժ)
- Ընտանիք (1985, կարճամետրաժ)
- Օրորոցային (1994)
- Վրաստանը ցողի կաթիլի մեջ (1998)
- Մի կաթիլ Վրաստան (2002, վավերագրական)
- Ամանորյա նվեր (2005, կարճամետրաժ)
- Վրաց երգի ասպետները (2010, վավերագրական)
- Իսկ այնտեղ թատրոն կա (2011)[4]
Գրքեր
խմբագրել- «Թենգիզ Աբուլաձե. մտորումներ»
- «Ռեզո Չխեիձե. կինոյի մայրուղով»
Մրցանակներ
խմբագրել- Վրաստանի պետական մրցանակ
- Յակոբ Գոգեբաշվիլիի անվան մրցանակի դափնեկիր է «Օրորոցային» ֆիլմի համար
- «Ապաշխարանք» և «Իսկ այնտեղ թատրոն կա» ֆիլմերի համար արժանացել է Ռուսաստանի կինոակադեմիայի երկու «Նիկե» մրցանակի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Նանա Ջանելիձեի մասին «Ոսկե ծիրան» ՄԿՓ կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Nana Janelidze». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Will There Be a Theater Up There?!