Զեմֆիրա Տալգատովնա Ռամազանովա (ռուս.՝ Земфира Талгатовна Ры Рамаҙанова,թաթ.՝ Земфира Тәлгать кызы Рамазанова, Zemfira Tälğät qızı Ramazanova, բաշկիրերեն՝ Земфира Тәлғәт ҡыҙы Рамаҙанова, օգոստոսի 26, 1976(1976-08-26)[4], Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ), ժամանակակից ռուս երգչուհի, երաժիշտ, բանաստեղծ և կոմպոզիտոր։ Հանդես է գալիս Զեմֆիրա բեմական անունով։ Զեմֆիրան դարձել է ռոք երաժշտության նոր շարժման մարմնավորում Ռուսաստանում, որը լրագրողներն անվանել են «կանացի ռոք»։

Զեմֆիրա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունռուս.՝ Земфира Талгатовна Рамазанова և թաթ.՝ Земфира Тәлгать кызы Рамазанова
Նաև հայտնի է որպեսZемфира
Ծնվել էօգոստոսի 26, 1976 (48 տարեկան)
Ռուսաստան Ուֆա, Բաշկորտոստան, Ռուսաստան
Ուֆա, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
ԺանրերՌոք
Փոփ ռոք[1][2]
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, բանաստեղծ և երգահան
ԳործիքներՎոկալ
Կիթառ
Ստեղնաշարային
Դաշնամուր
Մելոդիկա[3]
Գործունեություն1997 - ներկա
ԼեյբլREAL Records և Navigator Records
ԿրթությունՈւֆայի արվեստի դպրոց (1997) և Մոսկվայի պետական համալսարան
ԿապվածZемфира
Պարգևներ
Կայքzemfira.world
 Zemfira Վիքիպահեստում

1998 թվականի սկզբին Զեմֆիրան իր հայրենի Ուֆայից տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ «Zемфира» խմբով սկսել են աշխատել խմբի առաջին ստուդիական ալբոմ վրա, որը հրապարակվել է մեկ տարի անց։ 1999 թվականից Զեմֆիրան թողարկել է վեց ստուդիական ալբոմ, և այս փաստը արժանացել է մամուլի և հանրության ուշադրությանը։ Նաև նրա սկավառակագրությունն ներառում է բ-կողմի և երկու կենդանի ալբոմների հավաքածու։ Նրա քնարական որոնումները գտել են իրենց հոգեկան տառապանքների մարմնավորումն ու այսօրվա երիտասարդության որոնումները։ Իր ողջ կարիերայի ընթացքում երգչուհու երգերը («Ариведерчи», «Искала», «Трафик», «Прогулка», «Мы разбиваемся», «Без шансов») գրավել են ռուսական չարթերի առաջին հորիզոնականը։

Զեմֆիրան դարձել է նաև «Зелёный театр в Земфире» (2008) երաժշտական ֆիլմի պրոդյուսերը, որը արժանացել է դրական կարծիքների քննադատների կողմից։ Ռեժիսոր Ռենատա Լիտվինովայի հետ Զեմֆիրան դարձալ է «Последняя сказка Риты» (2012) ֆիլմի համապրոդյուսերը, որի համար գրել է երաժշտություն։ Ֆիլմը մասնակցել է Օդեսայի երրորդ միջազգային կինոփառատոնի և Մոսկվայի 34-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերին։ Նաև գրել է երաժշտություն Ռենատա Լիտվինովայի «Богиня: как я полюбила» ֆիլմի համար։ Մի քանի երգեր, «Спасибо» ալբոմից, հնչում են Զեմֆիրա Կրիա Մուրատովայի «Мелодия для шарманки» ֆիլմում, իսկ «Вечное возвращение» ֆիլմում կադրում բազմիցս հայտնվում է երգչուհու «Песенки герцога» համերգային ձայնագրությունը «Риголетто» օպերայից։

1999 թվականին՝ այն պահից, երբ Զեմֆիրան հայտնվեց շոու բիզնեսում, ենթարկվեց բազմաթիվ փոփոխությունների՝ արտաքին տեսքի, բեմական վարքի և լրագրողների հետ շփման առումով։ Նրա վարքագիծը հասարակության մեջ հաճախ էպոտաժային էր և դառնում էր մամուլի մերժման պատճառ։

Զեմֆիրան նաև տարբերվում է իր պերֆեկցիոնիզմով աշխատանքի մեջ, երաժշտական պրոդյուսերների հետ կոշտ անհամաձայնություններով։ Այդ իսկ պատճառով նա հաճախ ղեկավարում է իր ալբոմները ինքնուրույն։ Զեմֆիրայի երաժշտական ոճը պատկանում է ռոք և փոփ ռոք ժանրերին։ Նրա երաժշտության մեջ զգացվում է ինչպես կիթառային փոփի, այնպես էլ ջազի և բոսանովա ոճերի ազդեցությունը։

2004 թվականին, ռուսական պատմության 9-րդ դասարանի դասագիրքի «Հոգևոր կյանք» բաժնում ընդգրկվել է հիշատակում Զեմֆիրա մասին, որպես «բոլորովին այլ» երաժշտական երիտասարդական մշակույթի հիմնադիր (հեղինակ նպաստների Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Դանիլով)։ Զեմֆիրան մեծ ազդեցություն է ունեցել 2000-ականների երիտասարդ խմբերի ստեղծման և առհասարակ մատաղ սերնդի մեջ։ 2010 թվականի նոյեմբերին նրա դեբյուտային ալբոմն ընդգրկվել է «Աֆիշա» ամսագրի «Բոլոր ժամանակների 50 լավագույն ռուսական ալբոմներ. երիտասարդ երաժիշտների ընտրություն» ցանկում, որտեղ և զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Գնահատական թևավորվել է ռուսական մի քանի երիտասարդ երաժշտական խմբեր հարցման արդյունքում։ Ցանկում է հայտնվել նաև «Ների՛ր ինձ, իմ սեր» («Прости меня моя любовь») ալբոմը (43-րդ տեղ)։ 2012-2014 թվականներին երգչուհին հայտնվել է «Ռուսաստանի հարյուր ամենաազդեցիկ կանայք» ցանկում՝ կազմված «Эхо Москвы» ռադիոկայանի, РИА Новости և «Ինտերֆակս» լրատվական գործակալությունների և «Огонёк» ամսագրի կողմից։

Կենսագրություն

խմբագրել

Մանկությունը և երիտասարդություն

խմբագրել

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 26-ին թաթար-բաշկիրական ընտանիքում, Բաշկորտոստանի Ուֆա քաղաքում։ Հայրը՝ Տալգատ Տալխոեվիչ Ռամազանովը, պատմության ուսուցիչ է, մայրը՝ Ֆլորիդա Խալիևնա, բժիշկ։ Զեմֆիրան հաճախել է Ուֆայի № 267 մանկապարտեզը[5]։ 5 տարեկան հասակում մայրը նրան տանում է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի դասարան, որտեղ նրան նաև ընդունվել է որպես երգչախմբի մենակատարի։ Այդ ժամանակ էլ կայացել է երգչուհու հեռուստատեսային դեբյուտը։ Նա տեղական հեռուստատեսությամբ սոլո երգել է երգ մարդու մասին՝ «Երկրի վրա ապրում էր մի մարդ,մի ծույլ մարդ...»[6]: 7 տարեկանում գրում է իր առաջին երգը, որը կատարում է մայրիկի համար, նրա աշխատավայրում[7]։

Դեռևս նախադպրոցական տարիներին Զեմֆիրան հիացած էր երաժշտությամբ։ Դպրոցական տարիքում նա սկսում է հետաքրքրվել ռոք-երաժշտությամբ, լսում էր «Black Sabbath», «Nazareth» և «Queen»: Նրա առաջին երգերից մեկը հենց Black Sabbath-ի հանդեպ իր սիրո մասին է։ Դպրոցում նա միաժամանակ մասնակցում էր 7 խմբակների, սակայն հիմնական ուշադրությունը դարձնում էր երաժշտությանը և բասկետբոլին։ Նա ավարտում է երաժշտական դպրոցը գերազանցությամբ, իսկ 1990-ականների սկզբին, չնայած իր ոչ բարձր հասակի (Զեմֆիրայի հասակը՝ 172 սմ[8]) դառնում է Բասկետբոլի Ռուսաստանի կանանց երիտասարդական հավաքականի կապիտանը։ «Ես խաղարկող էի։ Ես ամենափոքրն էի, բայց ամենակարևորը»,- ասել է երգչուհին՝ հավելելով, որ այդ մարզաձևով զբաղվել է երրորդ դասարանից սկսած[8]:Հավաքականի մարզիչ Յուրի Մաքսիմովը հիշում է. «Զեմֆիրան շատ հետաքրքրված էր բասկետբոլով, լավագույն խաղացողն ու թիմի ավագն էր։ 1990-1991 թվականներին մենք հաղթցինք Ռուսաստանի երիտասարդական առաջնությունը և իհարկե, ես մի փոքր վշտացել էի, երբ նա որոշել էր լքել սպորտը[5]։

Դրան զուգահեռ Զեմֆիրան ինքնուրույն սովորում է կիթառ նվագել և կատարում է «Ակվարիում», «Նաուտիլուս», «Կինո» խմբերի ստեղծագործությունները[7]։ Դպրոցն ավարտելուց հետո նա կանգնում է իր համար դժվարին ընտրության առաջ՝ բասկետբոլ թե՞ երաժշտություն։ Զեմֆիրան ընտրում է երաժշտությունը և դիմելով Ուֆայի արվեստների վարժարան ընդունվում է միանգամից 2-րդ կուրս։ Զեմֆիրան ավարտում է վարժարանը կարմիր դիպլոմով, «էսրտադային վոկալ» մասնագիտությամբ։ Վարժարանն ավարտելուց հետո նա սկսում է աշխատել Ուֆայի ռեստորաններում՝ կատարելով երգեր իր համակուրսեցի Վլադ Կոլչինի նվագակցությամբ[5]։ 1 տարի անց Զեմֆիրային հոգնեցրել է այս գործունեությունն ու նա դադարեցրել է իր ելույթները[7]։

Զեմֆիրան աշխատում է Ուֆա քաղաքի "Եվրոպա պլյուս" ռադիոկայանում, որպես հնչյունային օպերատոր, ձայնագրելով գովազդային հոլովակներ։ Միաժամանակ նա փորձում է գրել երգեր, Cakewalk ծրագրի օգնությամբ։ Այդ երգերը ավելի ուշ կհայտնվեն իր առաջին ձայնասկավառակում։ Դրանցից են՝ «Снег» (Ձյուն), «Почему» (Ինչու), «Синоптик» (Օդերևութաբան), «Петарды»:

Զեմֆիրայի առաջին գործընկերը բաս-կիթառահար Ռինատ Ահմադիևն է։ Միասին նրանք որոշում են գրել երգերի ծրագրային մինիմում, որով կարելի է հետագայում հանդես գալ տոնակատարությունների ժամանակ, որոնք հաճախ էր կազմակերպում "Եվրոպա պլյուս"-ը։ Ռինատն իր հետ բերում է հարվածային Սերգեյ Սոզինովին և նրանք սկսում են միասին փորձերը, որոնց ընթացքում Զեմֆիրան նվագում է կիթառի և ստեղնաշարայինների վրա։ Ստեղնաշարահար Սերգեյ Միրոլյուբովի հայտնվելուց հետո խմբին պակասում է միայն սոլո-կիթառահարը։ Այդ բացը լրացնում է Վադիմ Սոլովյովը, ով միանում է խմբին համերգներից մեկից հետո և այսպես ստեղծվում է Zեմֆիրա խումբը։

Զեմֆիրան պարտքով փող է վերցնում Մոսկվա ուղևորվելու համար, և սկսում է իր խմբի հայտնիության վրա աշխատել։ Նա մոսկովյան մի շարք պրոդյուսերների առաջարկում է իրենց դեմո-երիզը, սակայն կրում անհաջողություններ։ Վերջիվերջո ամենամյա "Մաքսիդրոմ" փառատոնի ժամանակ լրագրողի ձեռքով դեմո-երիզը փոխանցվում է «Մումիյ Տրոլլ» խմբի պրոդյուսեր Լեոնիդ Բուրլակովին, ով էլ որոշում է դիմել ռիսկի և ձայնագրել այն։

Աշխատանքներ

խմբագրել

Ստուդիային սկավառակներ

խմբագրել
  • Земфира (Զեմֆիրա) (1999)
  • Прости меня, моя любовь (Ներիր ինձ իմ սեր) (2000)
  • Четырнадцать недель тишины (Lռության տասնչորս շաբաթ) (2002)
  • Вендетта (Վենդետտա) (2005)
  • Спасибо - (Շնորհակալություն) (2007)

Այլ սկավառակներ

խմբագրել
  • Zемфира&Rammstein (studio works)
  • Земфира. LIVE (Զեմֆիրա LIVE) (2006)

Սինգլներ

խմբագրել
  • Снег (1999)
  • До свидания (2000)
  • Траффик (2001)

Սաունդթրեքներ

խմբագրել

Տեսահոլովակներ

խմբագրել
  • «СПИД» («ՁԻԱՀ») (արգելված[փա՞ստ])
  • «Почему» («Ինչու»)
  • «Ариведерчи» («Արվիդերչի»)
  • «Искала» («Փնտրել եմ»)
  • «Хочешь» («Կուզես»)
  • «Прости меня моя любовь» / (П.М.М.Л.) («Ներիր ինձ իմ սեր»)
  • «Трафик» («Թրաֆիք»)
  • «Бесконечность» («Հավերժություն»)
  • «Мачо» («Մաչո»)
  • «Прогулка» («Զբոսանք»)
  • «Блюз» («Բյլուզ»)
  • «Самолёт» («Ինքնաթիռ»)
  • «Итоги» («Արդյունքներ»)
  • «Мы разбиваемся» («Մենք կործանվում ենք»)

Ֆիլմեր

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Zemfira». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 21-03-2012-ին.
  2. Русский рок. Малая энциклопедия. — Леан-Антао, 2001. — ISBN 5-85929-068-3
  3. Александр Алексеев. Земфира: Я давно не стояла на сцене // Российская газета. — 2010. — Т. 198. — № 5277.
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 Мила Киян. (25 августа 2011). «Семейный альбом Земфиры - от детсада до наших дней». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 22-03-2012-ին.
  6. Земфира: «Кто же жалеет о революциях?» // openspace.ru, 1 апреля 2008.
  7. 7,0 7,1 7,2 «OK! Земфира». OK!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 21-03-2012-ին.
  8. 8,0 8,1 «Земфира». toppop.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 22-03-2012-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեմֆիրա» հոդվածին։