Ռենատա Մուրատի Լիտվինովա (հունվարի 12, 1967(1967-01-12), Մոսկվա, ԽՍՀՄ), թաթարական ծագումով ռուսական դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ և հաղորդավարուհի։ Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2003), Պետական մրցանակի դափնեկիր (2001)[1]։

Ռենատա Լիտվինովա
թաթ.՝ Рената Морат кызы Литвинова (Вәргазова) և ռուս.՝ Рената Муратовна Литвинова
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1967(1967-01-12) (57 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքrenatalitvinovaofficial.com
 Renata Litvinova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում բժիշկների ընտանիքում։ 1984 թվականին ընդունվել Ս. Ա. Գերասիմովի անվան կինեմատոգաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան (ԿՀՊՀ, ВГИК)։ Մեկ կուրսում է սովորել Ռոման Կաչանովի և Արկադի Վիսոցկու հետ։

Ռենատա Լիտվինովայի «Տիրապետել և պատկանել» (ռուս.՝ «Oбладать и принадлежать») վիպակի մոտիվներով Վալերի Տոդորովսկին նկարահանել է «Խուլերի երկիրը» ֆիլմը (1997)։

Ընտանիք խմբագրել

  • Հայր, Մուրատ Ամինի Վերգազով (1940-1987Ռյազանի Կասիմով քաղաքի Հին թաթարական տոհմի սերունդ։ Թաղված է Մոսկվայի Դանիլյան մուսուլմանական գերեզմանոցում։
  • Մայր, Ալիսա Միխայիլի Լիտվինովա (1943)
  • Առաջին ամուսին (2000-2001), Ալեքսանդր Անտիպով (1970), կինոպրոդյուսեր
  • Երկրորդ ամուսին (2001-2007), Լեոնիդ Դոբրովսկի (1965), ձեռնարկատեր
  • Դուստր, Ուլյանա Լեոնիդի Դոբրովսկայա (2001)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «УКАЗ Президента РФ от 10.06.2002 N 572 «О ПРИСУЖДЕНИИ ГОСУДАРСТВЕННЫХ ПРЕМИЙ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ В ОБЛАСТИ ЛИТЕРАТУРЫ И ИСКУССТВА 2001 ГОДА»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռենատա Լիտվինովա» հոդվածին։