Զարմանդուխտ[1][2], հայ ազնվազարմ տիկին, Պապ թագավորի կինը, որն ապրել է 4-րդ դարում և եղել է Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության թագուհի[1]։ Զարմանդուխտը եղել է Մեծ Հայքը կառավարած 4 արքաների ժամանակակիցը՝ Պապ (370-374թթ), Վարազդատ (374-378), Արշակ Գ և իր գահակից Վաղարշակ (378-390թթ.)։ Նրա ծագման մասին քիչ բան է հայտնի, քանի որ այս ժամանակաշրջանի պատմական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն տալիս նրա կյանքի մասին, նախքան Պապի հետ ամուսնությունը։ Հայաստանի թագավորի հետ ամուսնանալու համար նա պետք է լիներ հասարակական որոշակի կարգավիճակի տիկին և հնարավոր է, որ սերել է ինչ-որ ազնվական և քաղաքական ազդեցիկ ընտանիքից։ Հավանական է, որ Զարմանդուխտը կարող էր լինել նախարարի դուստր և կարող էր Պապի հետ նշանված լինել Արշակ Բ-ի գահակալության ժամանակ, որն իշխում է 350-ից մինչև 368 թվականը։

Զարմանդուխտ
թագուհի
Ծնվել է՝4-րդ դար
ԵրկիրStandard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք
ԱմուսինՊապ թագավոր
քաղաքական գործիչ և գերիշխան
ԵրեխաներՎաղարշակ և Արշակ Գ

Պապը և Զարմանդուխտն ամսուսնացել են Պապի գահակալության ընթացքում[1], և ունեցել են երկու զավակ՝ Արշակ և Վաղարշակ[3]։ Քիչ բան է հայտնի Պապի հետ նրա հարաբերությունների մասին։ Պապի հետ ամուսնանալուց հետո Զարմանդուխտը դարձավ հայոց թագուհին՝ շատ ազդեցիկ, հարուստ կին հայ հասարակության մեջ։

374 թվականին Պապի սպանությունից հետո, քանի որ նրա որդիները շատ երիտասարդ էին Հայաստանի գահին նստելու համար, Հռոմի կայսր Վաղեսը գահի համար ուղարկեց Պապի եղբորորդի Վարազդատին, որը պատանեկության տարիներին ապրել և կրթվել էր Հռոմում։ Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակել է վարել Մուշեղ Ա Մամիկոնյանը, որին սակայն դավադիր ընթրիքի ժամանակ սպանել է Վարազդատը։ Հայտնի չէ, թե ինչ է եղել նրա իշխանության տարիներին Զարմանդուխտի և իր որդիների հետ։

Մուշեղի մահվանից հետո նրա փոքր եղբայր Մանվել Մամիկոնյանը[4] զբաղեցնելով սպարապետի պաշտոնը Կարնո դաշտում պարտության է մատնել Վարազդատի զորաբանակին, որն ստիպված ապաստանել է Հռոմում[4]։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն[5]։

Երկրում քաղաքական անարխիային վերջ տալու համար Մանվել սպարապետն իր աղջկան՝ Վարանդուխտին կնության է տվել Արշակ Գ-ին[6], իսկ Վաղարշակին ամուսնացրել Սահակ Ա Բագրատունու դստեր հետ[7]։ Մամիկոնյանների իշխանությունը խաղաղություն և կայունություն է բերել Հայաստանին, որտեղ Մանվել սպարապետն իմաստուն առաջնորդել է երկիրը[2]։ Մանվելը պատվել է Զարմանդուխտին և իր որդիներ[2]։

Նա մեծացրել է Արշակին և Վաղարշակին, դաստիարակել նրանց, ինչպես՝ իր սեփական որդիներին[2][8]։

Մանվել սպարապետը Զարմանդուխտին տվել է «Թագուհու» կոչում[9]։ 383 թվականին[1] Սասանյան թագավոր Շապուհ III-ը թագավորական տարբեր նվերներ է ուղարկել Մանվելին և հայ ազնվական տարբեր ներկայացուցիչներին։ Այն ներառում էր նաև ազնվական չափանիշներով թագ և զգեստ Զարմանդուխտ թագուհու համար[1]։ Այդ պահից հետո որևէ հիշատակում չկա Զարմանդուխտի մասին։ Հայտնի չէ նաև նրա մահվան տարեթիվը։

ԱրվեստումԽմբագրել

  • Զարմանդուխտը եղել է հայ դրամատուրգ Սարգիս Միրզայանի 1857 թվականին գրած «Ներսես Մեծ» ողբերգության կերպար։

ՏԵս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kurkjian, A History of Armenia, p.266
  2. 2,0 2,1 2,2 2,3 Topchyan, The Problem of the Greek Sources of Movses Xorenac'i's History of Armenia, p.42
  3. Faustus of Byzantium, History of the Armenians, Book V, Chapter 37
  4. 4,0 4,1 Adalian, Historical Dictionary of Armenia, p.177
  5. Hovannisian, The Armenian People From Ancient to Modern Times, Volume I: The Dynastic Periods: From Antiquity to the Fourteenth Century, p.92
  6. Faustus of Byzantium, History of the Armenians, Book V, Chapter 44
  7. Kurkjian, A History of Armenia, p.107
  8. Adalian, Historical Dictionary of Armenia, p.xxxiii
  9. Faustus of Byzantium, History of the Armenians, Book V, Chapter 44