Միքայել Գարագաշ

հայ դերասան

Միքայել Գարագաշ (Մկրտիչ Գարագաշ, օգոստոսի 14, 1890(1890-08-14), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1940(1940-04-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ (1933 թ.), Վրաստանի վաստակավոր արտիստ (1939 թ.):

Picto infobox masks.png
Միքայել Գարագաշ
Միքայել Գարագաշ.jpg
Միքայել Գարագաշ. «Զարե» ֆիլմից կադր
Ծնվել էօգոստոսի 14, 1890(1890-08-14)
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 21, 1940(1940-04-21) (49 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Սյուզան Գարագաշ
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ 1922 թվականից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)՝ որպես դերասան։ Կերտել է հիմնականում երկրորդական դերեր։

Որոշ ժամանակ անց տեղափոխվել է ծննդավայր, որտեղ աշխատել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան[1]։

Նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում՝ «Նամուս» (1925 թ.), «Նաթելլա» (1926 թ.), «Շոր և Շորշոր» (1926 թ.), «Զարե» (1926 թ.), «Ղուլ» (1927 թ.), «Չար ոգի» (1927 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Կիկոս» (1931 թ.), «Պեպո» (1935 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), «Լեռնային արշավ» (1939 թ.) և այլն։

Նաև կատարել է ադմինիստրատիվ աշխատանքներ մի շարք ֆիլմերում։

1933 թ. արժանացել է Հայաստանի, 1939 թ.՝ Վրաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Մահացել է Թբիլիսիում։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1939 Լեռնային հեղեղ մաուզերիստ
1938 Զանգեզուր Սամսոն
1935 Պեպո Գևորգ
1934 Երբ ծաղկում են այգիները կուլակ
1931 Կիկոս ուսուցիչ
1930 Սև թևի տակ Ռոստոմ
1930 Գողը ավագ վարպետ
1929 Արևը շրջապտույտի վրա
1929 Կոլխոզային գարուն կուլակ
1929 Զամալլու աշխատող
1928 Տունը հրաբխի վրա կառավարիչ
1927 Խասփուշ վաճառական
1927 Չար ոգի Սարգիս
1927 Ղուլը առևտրական
1926 Նաթելլա Դուրսուն Բեյ
1926 Նամուս խանութպան
1926 Զարե Թեմուր բեկ
1926 Շոր և Շորշոր սատանա

Ադմինիստրատիվ աշխատանքԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  • «M. Garagash»։ IMDb։ Վերցված է 2018 թ․ հունվարի 1 
  • www.websystems.am։ «Armenian Cinema»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին։ Վերցված է 2018 թ․ հունվարի 1