Լազո

հայ գրող, մանկավարժ
(Վերահղված է Հակոբ Ղազարյանից)

Լազո, իսկական անուն ազգանունը՝ Հակոբ Գրիգորի Ղազարյան (1869, Բայազետ, Աղրըի մարզ, Թուրքիա - ապրիլի 2, 1926(1926-04-02), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, մանկավարժ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում, զբաղվել ուսուցչությամբ։ Տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել պարբերականների։

Լազո
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Յակոբ Ղազարեան
Ծնվել է1869
ԾննդավայրԲայազետ, Աղրըի մարզ, Թուրքիա
Վախճանվել էապրիլի 2, 1926(1926-04-02)
Վախճանի վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԽոջիվանք
Մասնագիտությունգրող և ուսուցիչ
Ուշագրավ աշխատանքներԶարե

ՀրատարակումԽմբագրել

Հրատարակվել են Լազոյի «Գուլե» (1890), «Ֆերո» (1892) պատմվածքները, «Խունխոր» (1893) վեպը, «Յա դաստ» (1904) վոդևիլը, «Թասիբ» (1899, Բայազ ծածկանունով), «Քուրդ Զասմի պատմությունը» (1923) վիպակները, որոնք արտացոլում են քուրդ ժողովրդի կյանքը, կենցաղը, հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը։

Լազոյի սցենարով նկարահանվել է «Զարե» (1926) ֆիլմը։ 1921 թվականին Լազոն կազմել է քրդական նոր այբուբեն, հրատարակել «Շամս» այբբենարանը, որը քրդական դպրոցներում օգտագործվել է մինչև 1928 թվականը։ Լազո մշակութային մեծ աշխատանք է կատարել քուրդ բնակչության շրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 474