Մարիա Թադևոսյան
Մարիա Ալեքսանդրի Թադևոսյան (կեղծանունը՝ Մարիա Թենազի) (մայիսի 1, 1903[1], Բաքու, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1930[1], Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան), հայ դերասանուհի։
Մարիա Թադևոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1903[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 1, 1930[1] (27 տարեկան) |
Մահվան վայր | Քոբուլեթ, Աջարիա, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Այլ անուն(ներ) | Մարիա Թենազի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1924 – 1930 |
Ընտրանի | «Երկաթգիծ», «Փարոսի գաղտնիքը», «Զարե» |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Թբիլիսիի Պետրաշևսկու անվան առևտրի ուսումնարանը, զբաղվել է գեղանկարչությամբ։ 1924 թ. «Երկաթգիծ» ֆիլմի համար գեղագիտական վայրեր փնտելու նպատակով Թբիլիսիից Ալավերդի է այցելում վրացական «Պետկինո» կինոստուդիայի ռեժիսոր Վլադիմիր Բարսկին, որտեղ նկատում է երիտասարդ Թադևոսյանին և որոշում հրավիրել հայ գեղեցկուհուն ֆիլմի նկարահանումներին։ Նկարահանումների ժամանակ բացահայտվում է Մարիայի դերասանական տաղանդը։ 1926 թ. Համո Բեկնազարյանը հրավիրում է Մարիա Թադևոսյանին «Հայֆիլմ», «Զարե» ֆիլմի նկարահանումներին և առանց նախնական փորձերի նկարահանում է դերասանուհուն գլխավոր դերում։ Զաքարի Բերիշվիլիի «Ամպերի թաքստոց» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին հիվանդանում է տուբերկուլյոզով։ Մարիա Թադևոսյանը մահանում է 1930 թ. մայիսի 1-ին, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում։
Դերերը կինոյումԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Մարիա Թադևոսյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Մարիա Թադևոսյանը Geocnema կայքում Archived 2017-12-30 at the Wayback Machine.