Բենիկ Պետրոսյան

հայ քանդակագործ

Բենիկ Գեղամի Պետրոսյան (հունվարի 4, 1939(1939-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 1996(1996-05-11) կամ 1996, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։

Բենիկ Պետրոսյան
Բենիկ Պետրոսյան.jpg
Ծնվել էհունվարի 4, 1939(1939-01-04)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 11, 1996(1996-05-11) (57 տարեկան) կամ 1996
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1959) և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1966)
Մասնագիտությունքանդակագործ
ԱմուսինԱլիսա Ադամյան
ԵրեխաներԱրև Պետրոսյան և Արեգ Պետրոսյան

Քանդակագործ Արեգ Պետրոսյանի և նկարիչ, ձևավորող Արև Պետրոսյանի հայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

1959 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ստեղծագործել է մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործության բնագավառներում, բարձր մակարդակի է հասել հատկապես մանրաքանդակի ոլորտում (500-ից ավելի)։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում[1]։

Բենիկ Պետրոսյանի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաև նախկին խորհրդային երկրներում, ներառյալ՝ Ռումինիայում, Հարավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում [2]։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Բանտարկված այլախոհներ» (հարթաքանդակ, 1968, բրոնզ)
  • «Միջնադարյան երգ» («Երգչախումբ», 1971, ալյումին, հարթաքանդակ)
  • «Երիտասարդություն» (1974, փայտ)
  • «Հիրոսիմա» (1976, պղինձ, հարթաքանդակ)
  • «Լաստիվեր» (1976, Իջևան, գեղջկական կյանքի պատկերներ՝ բերքահավաք, գինու տոն, հայ շինականի դաշտային աշխատանք, տղամարդկանց, կանանց և կենդանիների որոշ կերպարանքներ)[3]։
  • «Շախմատ» (1978, բրոնզ)
  • «Մահվան մեղեդի» (1980, բրոնզ)
  • «Հանդիսատեսներ» (հարթաքանդակ, 1981, պլաստմասսա, Երևանի Կամերային թատրոն)
  • «Վիշտ» (1984, բրոնզ)
  • «Բարեկամություն» (1984, երկաթ, եռակցում, Աբովյան)
  • «Ճաքած նուռ» (1995, բրոնզ)
  • «Դեյր էր Զորի ճանապարհին» (1988, երկաթ)
  • «Ադամ և Եվա» (1990, քար, փայտ, բրոնզ, արծաթ)
  • Երևանի Կամերային թատրոնի որմնաքանդակներ

Կնոջը նվիրված քանդակաշարերը տոգորված են քնքուշ հեգնանքով և քնարականությամբ։

  • «Հանգստացող տիկինը» (1969, արծաթ)
  • «Հովանոցով աղջիկը» (1980, բրոնզ)
  • «Լոգանքից հետո» (1984, բրոնզ)
  • «Օնիքսե աղջիկներ» (1994)

1994 թվականին ստեղծել է «Հալեպյան շարքը» (Սիրիայի «Սիս» կենտրոն, Ալի Բաբայի քարանձավ, 80 թեմատիկ հարթաքանդակներ)։

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդեսներ՝

Մեջբերումներ Բենիկ ՊետրոսյանիցԽմբագրել

  Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց։ Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով։ Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ։ Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար։ Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա…  


 
Բենիկ Պետրոսյանի հուշատախտակը Երևանի Թումանյան փողոցում

ՀիշատակԽմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որի հեղինակը ճարտարապետ Լևոն Իգիթյանն է։ Այս հասցեում է գտնվել Բենիկ Պետրոսյանի արվեստանոցը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. 2,0 2,1 Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը
  3. Լաստիվերը, դրա քարանձավն ու «հեթանոսական» քանդակների իրական հեղինակը
  4. Mediamax։ ««Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը»` Ազգային պատկերասրահում»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-17-ին։ Վերցված է 2016-07-12 
  5. Mediamax։ «Բենիկ Պետրոսյան»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-01-25 

Արտաքին հղումներԽմբագրել