Վիգեն Ստեփանյան
Վիգեն Բորիսի Ստեփանյան (հոկտեմբերի 8, 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 19, 2021, Երևան, Հայաստան), հայ դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1952 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 19, 2021 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ (1992) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿրթությունԽմբագրել
1969 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1988-1992 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք է դարձել «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։ 2007 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, ուր ղեկավարել է ռեժիսորական կուրս։ 2007 թվականին Մոսկվայում բեմադրել է «Ոսկե նուռ» տոնահանդեսը[1][2]։
2014 թվականի հոկտեմբերին Վիգեն Ստեփանյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր[3][4]։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ[5]։
ՖիլմագրությունԽմբագրել
- 1976 թ. - Երկունք
- 1978 թ. - Հուսո աստղ
- 1979 թ. - Երկնագույն առյուծ
- 1980 թ. - Թռիչքն սկսվում է երկրից
- 1980 թ. - Ավտոմեքենան տանիքի վրա
- 1981 թ. - Համեստ մարդը (կարճամետրաժ)
- 1982 թ. - Երջանկության մեխանիկա
- 1984 թ. - Արքա Ջոն (ֆիլմ-ներկայացում) - կոմս Էսսեկս
- 1985 թ. - Վերջին կիրակին - Ղուկաս
- 1985 թ. - Կապիտան Առաքել - Մուկուչ
- 1985 թ. - Թե ինչպես կատուն արհեստ սովորեց - կատու
- 1986 թ. - Քանի դեռ ապրում ենք…
- 1986 թ. - Թղթե օձի օր
- 1987 թ. - Մեզանից երեքը
- 1987 թ. - Խոսք
- 1987 թ. - Խաչմերուկի դեղատունը - Սանամյան
- 1988 թ. - Շնչառություն - աշխատակից
- 1988 թ. - Սպիտակ ոսկոր
- 1992 թ. - Ձայն բարբառոյ...
- 2002 թ. - Շեմին (կարճամետրաժ)
- 2008 թ. - Պոլինա Սուբոտինա աղջկա հասուն կյանքը - Բաղդասարյան
- 2009 թ. - Տաք երկիր, ցուրտ ձմեռ (Հայաստան, Նիդերլանդներ, Գերմանիա)
- 2009 թ. - Նոր Տարվա Կինո
- 2011 թ. - Կյանքի գինը
- 2012 թ. - Հրձիգ - Ալի
- 2013 թ. - Լեռնագնացները - Վախթանգ
- 2014 թ. - Որսի կանոնները
- 2014 թ. - Շնորհակալություն, հայրիկ
- 2014 թ. - «Ոսկե աչք» նախագիծ - Դաթո
- 2015 թ. - «Տղաս, ո՞ւր է Եփրատը»
- 2021 թ. - «Օլիմպիկոս» - Բանախոս
- 2021 թ. - «Լույսի կաթիլներ»[6].
ՀեռուստասերիալներԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ
- «Արտավազդ» թատերական մրցանակի դափնեկիր
- 2015 թ. «Լավագույն տղամարդ դերակատար», «Արտավազդ» մրցանակ[7]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վիգեն Ստեփանյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ «Վիգեն Ստեփանյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-01-20
- ↑ «Երաժշտության հանդեպ պետք է շատ ավելի զգույշ լինել, շատ ավելի ուշադիր»
- ↑ Ոչ թե գլխավոր ռեժիսոր, այլ՝ ռեժիսոր - Հրապարակ
- ↑ Վիգեն Ստեփանյանը IMDb կայքում
- ↑ «Фильм Армана Чилингаряна «Капли света» представят в конкурсной программе Международного кинофестиваля во Флоренции» (ռուսերեն)։ Газета «Республика Армения»։ Վերցված է 2022-11-15
- ↑ «Արտավազդ»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են(չաշխատող հղում)