Հազարան Բլբուլ
Հազարան Բլբուլ, առասպելական թռչուն, հայկական հրաշապատում հեքիաթների հիմնական կերպարներից։ Հանդիպում է նաև Զաղի Հավք, Հազարաբիլբուլ, Պյուլպյուլ ձևերով, համապատասխանում է գերմաներեն Der goldene Vogel կերպարներին։ Հազարան Բլբուլը ներկայացվում է որպես բնության զարթոնքի հրաշագործ ուժ, գեղեցկության, արդարության ու ներդաշնակության խորհրդանիշ։ Նրա երգով վերակենդանանում է անեծքով (կախարդանքով) պատուհասված բուսական ու կենդանական աշխարհը։ Հազարան Բլբուլը պահվում է ոսկե վանդակում, անմատչելի տեղում նրան տիրանալու համար հեքիաթի հերոսը ենթարկվում է ծանր փորձությունների, հաղթահարում դժվարություններ։ Հազարան Բլբուլի սյուժեն տարածված է մի շարք տարբերակներով և և ընդգրկում է ազգագրական լայն շրջաններ՝ Արարատյան դաշտ, Գուգարք, Արցախ, Ջավախք, Վասպուրական, Ալաշկերտ ևն։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հավք Ղազարոս Աղայանի հեքիաթը Հազարան Բլբուլի մասին։(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Սրվանձտյանց Գ., Մանանա, ԿՊ, 1876, էջ 221–28։
- Հայկունի Ս., Ժողովրդական հեքիաթ, Մ.–Վաղ–պատ, 1902 (Էմինյան ազգագրական ժողովածու, հ. 4)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 44)։ |