Քրիստ Մանարյան
Քրիստ Երվանդի Մանարյան (սեպտեմբերի 2, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ։
Քրիստ Երվանդի Մանարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2, 1961 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | Երգահան, դրամատուրգ, սցենարիստ |
Ծնողներ | Երվանդ Մանարյան |
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին է։
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ պրոֆեսոր Մարատ Մարինոսյանի ղեկավարությամբ։ 1998 թվականին ներկայացրել է Հայաստանը Լոնդոնում կայացած մանկական հեռուստատեսությունների երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում։ 2005-2008 թթ. հրավիրվել է ԱՄՆ` աշխատակցելու Գլենդելի «ARTN» հեռուստաընկերությանը։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։
Ստեղծագործական ուղիԽմբագրել
Հեղինակել է հեռուստատեսային ծրագրեր՝
- «Ալամբուչիկ»
- «Հաղորդում թիվ 6»
- «Հատակում»
- «Տուն-տունիկ»
- «Օլյայի օրագիրը»
- «Քրիստոմանիա»
- «Հոպլյաթիռ»
- «Թեթև սոլիդ»
- «4-ին գումարած»
Հեղինակել է «Ոսկեջրած ձկնիկը» և «Ջին ջան» թատերական պիեսները, հայ-ամերիկյան «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգության և «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարները։ Հանդիսացել է Հայաստանի Հանրային և Հայկական երկրորդ հեռուստաընկերությունների ամանորի ծրագրերի սցենարիստն ու երաժշտական խմբագիրը։ «Ձմեռային գիշերվա երազ» հեռուստատեսային երաժշտական բեմադրության սցենարի և երաժշտության, «Գարնանային պատմություն» հեռուստատեսային պիեսի հեղինակն է։
2018 թվականի նոյեմբերի 21ից՝ Երևանի Էստրադային և Ջազային արվեստի պետական քոլեջի,իր կուրսի ուսանողների հետ սկսում է նկարահանել «իմ սիրտը քոնն է, Միքայել» գեղարվեստա-երաժշտական ֆիլմը։ Ֆիլմում ներկայացնելով քոլեջի առօրյան, ուսանողական կյանքը ու ընկերության արժեքների գաղափարը:Ֆիլմում նկարահանվել են ինչպես արդեն ճանաչված ու սիրված այնպես էլ սկսնակ դերասաններ:2019 թվականի Մայիսի 21ին Մոսկվա կինոթատրում կայացավ ֆիլմի պրեմիերան։ Որից հետ էլ սկսեց ցուցադրվել հեռուստատեսությամբ և Այլ ուսումնական հաստատություններում։
Հեղինակել է ավելի քան 350 երգ, որոնք կատարում են Հայաստանի և սփյուռքի ճանաչված երգիչ-երգչուհիները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ՝ նվիրված Հայոց բանակին։ Խաղացել է 15 թատերական և հեռուստատեսային բեմադրություններում, նկարահանվել է 6 գեղարվեստական ֆիլմում[1]
ՁայնասկավառակներԽմբագրել
Թողարկել է 4 ձայնասկավառակ, ինչպես նաև մանկական երգերով տեսասկավառակ՝ «Երաժշտական այբուբեն» խորագրով[2]
ԳրքերԽմբագրել
Հանդիսանում է «Բարդերի ակումբ»ի-ի անդամ, հեղինակ է մանկական հեքիաթների, որոնք լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը՝ «Տուն-տունիկի հեքիաթները» խորագիրը կրող ժողովածուի տեսքով։
ՄրցանակներԽմբագրել
1998 թվականին Սոչիում կայացած բանակային և 2004 թվականին ԱՄՆ-ում կայացած հայկական Ազգային երաժշտական փառատոների դափնեկիր է՝ «Լավագույն երգահան» անվանակարգում։