Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին, Երևանում։

Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Հայաստան
Գտնվելու վայրըԵրևան
Հիմնադրման ամսաթիվհունիսի 22, 1942
Անվանված էՀակոբ Պարոնյան
Կայքcomedytheater.am
 Paronyan Musical Comedy Theatre Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Երևանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հիմնադրվել է 1941 թվականի դեկտեմբերի 23-ին Վ. Վալենտինովի «Հրե քրմուհի» օպերետայի բեմադրությամբ, պաշտոնապես բացվել է 1942 թվականի հունիսի 22-ին Ռուդոլֆ Նելսոնի «Թագավորը զվարճանում է» օպերետով։ Թատրոնի հիմնադրման և հետագա գործունեության ասպարեզում մեծ ավանդ ունեն Շարա Տալյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Աղասի Այվազյանը, Թադևոս Սարյանը և Հայկ Դանզասը։

Երաժշտական կոմեդիայի թատրոնը ստեղծագործական վերելք է ապրել 1940-ական թվականների կեսերին ռեժիսոր Վ․ Աճեմյանի ղեկավարությամբ։ Այդ շրջանի ուշագրավ բեմադրություններից են Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը», Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե») օպերետները։

1950-1960-ական թվականներին թատրոնի խաղացանկը հարստացել է հայկական, ռուսական և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններով։

1962 թվականից թատրոնն անվանակոչվել է հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի անունով։

Թատրոնի առաջին տնօրենն է եղել Զավեն Վարդանյանը։

Հիմնադիրներ խմբագրել

Թատրոնի հիմնադիրներն են եղել Հայաստանի ժողովրդական արտիստներ

Խաղացանկ խմբագրել

  • Ա․ Այվազյանի «Ուշ լինի, նուշ լինի»
  • Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
  • Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»
  • Ի․ Կալմանի «Սիլվա»
  • Ի․ Դունաևսկու «Ազատաշունչ հողմը»
  • Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի» («Կարինե»)
  • Գաբրիել Սունդուկյանի «Բաղնիսի բոխչա»
  • Գ․ Չալիկյանի, Ս․ Ջրբաշյանի «Երազիկ»
  • Ու․ Հաջիբեկովի «Արշին Մալալան»
  • Յոհան Շտրաուսի «Գնչուների բարոնը»
  • Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»
  • Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»
  • Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ»
  • Ֆ․ Լոուի «Իմ չքնաղ լեդին»
  • Դ․ Մոդունիոյի «Սև վիշապը»
  • Ա․ Այվազյանի «Սեր աստղերի տակ»
  • Գ․ Տեր-Գրիգորյանի «Ախ, ներվեր, ներվեր»
  • Ա․ Պապայանի «Արտասահմանյան փեսացուն»

Թատերախումբ խմբագրել

 
Կարպ Խաչվանքյանին նվիրված հուշատախտակ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքի պատին

Ներկա դերասաններ խմբագրել

Թատրոնի ներկայիս գլխավոր ռեժիսորը Հակոբ Ղազանչյանն է, տնօրենը՝ Կարո Շահբազյանը։

Թատերախմբի կազմում են

Թատրոնը մասնակցել է ԱՄՆ-ում, Սիրիայում, Իրանում, Վրաստանում և Երևանում անցկացվող միջազգային փառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների։

Հասցե խմբագրել

Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 7 շենքում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 570