Սարգիս Գրիգորյան (դերասան)

դերասան

Սարգիս Գրիգորյան (դեկտեմբերի 19, 1979(1979-12-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հեռուստահաղորդավար և հանդիսավար[1]։

Սարգիս Գրիգորյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1979(1979-12-19) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասան և հեռուստահաղորդավար

Կենսագրություն և գործունեություն

խմբագրել

Սարգիս Գրիգորյանը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 միջնակարգ դպրոցում և ավարտել այն 1996 թվականին։ Այնուհետև ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիա, որը կիսատ թողնելով՝ 1997 թվականին մեկնել է զինվորական ծառայության։

2000-2001 թվականներին սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, այնուհետև մինչև 2005 թվականը սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Էլբակյանի արվեստանոցում։

2001 թվականից Երևանի Խամաճիկների պետական և Էդգար Էլբակյանի անվան թատրոններում կերտել է մի շարք դերեր։

Անձնական կյանք

խմբագրել

Սարգիս Գրիգորյանն ամուսնացած է Մանո Գրիգորյանի հետ։ Ունեն երեք երեխա՝ Էվան, Յանան և Նարեն[2]։

Դերեր և ներկայացումներ

խմբագրել

Սարգիս Գրիգորյանը խաղացել է մի շարք ստեղծագործություններում։ Միխայիլ Բուլգակովի «Դոն Կիխոտ» ստեղծագործությունում հանդես է եկել Կարասկոյի կերպարով, Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողով»-ում ներկայացել է որպես պատմիչ, «Ուշացած թռչուն»-ում հանդես է եկել Գոռի կերպարով, Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմերսիս» ստեղծագործությունում հանդես է եկել Թալեաթ փաշայի կերպարով, «Անմահների երկիրը» ներկայացումում հանդես է եկել Գարեգինի կերպարով և այլն[1]։

Ֆիլմեր և հեռուստասերիալներ թվականից նկարահանվել է ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Հիմնականում հանդես է գալիս դրամատիկական ֆիլմերում, մարտաֆիլմերում և քրեական ժանրի ֆիլմերում[3]։

Խաղացել է հետևյալ հեռուստասերիալներում՝ «Որոգայթ» (2007 թվական), «Ռուզանի սիրտը» (2008 թվական), «Ճակատագրի գերիները» (2008 թվական), «Լիալուսին» (2011 թվական), «Անծանոթը» (2012 թվական), «Հատուցում» (2013 թվական), «Դեպի վայրէջք», «Սահմանին» (2015 թվական), «Բախտաբեր» (2015 թվական), «Վենդետտա», «Մոռացված կանգառը» «Կարմիր բլուր», «Անհասցե ծնվածները» և այլն[4]։

Նկարահանվել է նաև ֆիլմերում՝ «Ժառանգներ» (2010 թվական), «Երկրաշարժ» (2016 թվական), «Որոգայթ» (2015 թվական), «Իմ խաչը» (2019 թվական), «Վերադարձ» (2019 թվական), «Ա․Կ․Ա․» (2019 թվական), «Իշխանություն» (2020 - 2021թթ.) և այլն[1][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Zarkfoundation - Սարգիս Գրիգորյան». zarkfoundation.com.
  2. LLC, Helix Consulting. «Սարգիս Գրիգորյանը վերջապես ցույց է տվել առաջին ամուսնությունից ունեցած իր աղջկան (ֆոտո) - Life Panorama». life.panorama.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Саргис Григорян (Sargis Grigoryan)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Sargis Grigoryan». IMDb. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. ««Իմ խաչը»․ Սարգիս Գրիգորյանի, Նարինե Գրիգորյանի, Ալեքսանդր Խաչատրյանի և այլ դերասանների մասնակցությամբ գեղարվեստական նոր ֆիլմ՝ Արցախյան պատերազմի մասին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել