«Երկու կին պատուհանի մոտ», կամ «Կանայք պատուհանի մոտ » (իսպ.՝ Mujeres en la ventana), իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի ժանրային կտավը, որը նկարվել է մոտավորապես 1655-1660 թվականներին։ Կտավը Մուրիլյոյի մեկ այլ` «Անառակ որդու վերադարձը» նկարի հետ միասին գտնվում է Վաշինգտոնի (ԱՄՆ) Արվեստի ազգային պատկերասրահում։

Երկու կին պատուհանի մոտ
տեսակգեղանկար
նկարիչԲարտոլոմե Էստեբան Մուրիլյո
տարիմոտ 1670[1], 1665[1] և մոտ 17-րդ դար[2]
բարձրություն125,1 սանտիմետր[2][2]
լայնություն104,5 սանտիմետր[2][2]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1][2] և կտավ[1][2]
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ[3][2]
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ և Արվեստի ազգային պատկերասրահ[2]
https://www.nga.gov/collection/art-object-page.1185.html կայք
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

 
Մուրիլյոյի նկարի հիման վրա Ֆրանցիսկո Գոյայի ստեղծած «Մախան և Սելեստինան պատշգամբում» կտավը

Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն եղել է 17-րդ դարի վերջի Սևիլյայի ամենահայտնի նկարիչը։ Չնայած նկարիչն առավել հայտնի է կրոնական թեմաներով աշխատանքներով, նա ստեղծել է ժամանակակից կյանքի մի շարք ժանրային նկարներ, որոնք ունեն շքեղ հմայք։ Ենթադրվում է, որ «Երկու կին պատուհանի մոտ» կտավը նկարվել է ֆլամանդացի կամ հոլանդացի վաճառականների պատվերով, ովքեր ապրում էին Սևիլիայում և ծանոթ էին ֆլամանդացի նկարիչների ժանրային ոճին։ Չնայած այժմ դա դժվար է պարզել, հայտնի է, որ 1690 թվականին ֆլամանդացի վաճառական Նիկոլաս Օմազուրն ունեցել է մի կտավ, որը, ըստ երևույթին, Մուրիլյոյի այս կտավի կրկնօրինակն էր՝ մասամբ փոփոխված կոմպոզիցիայով։ Պատուհանի մոտ պատկերներով նկարի կոմպոզիցիոն ձևաչափը հաճախ հանդիպում է այդ ժամանակաշրջանի հոլանդական կտավներում, բայց իսպանացի նկարիչների մոտ այն գործնականում բացակայում է, ուստի ենթադրվում է, որ Մուրիլյոն ծանոթ էր ֆլամանդական և հոլանդական արվեստի նմանատիպ օրինակներին[4]։

Կտավում պատկերված կոմպոզիցիայի իմաստն անհասկանալի է։ Խոակին Բալլեսթերի (1740-1808) նկարի փորագրված պատճենը, որն ստեղծվել է այն ժամանակ, երբ Մուրիլյոյի կտավը պատկանում էր Ալմոդովար դել Ռիոյի դուքսին և կոչվում էր Գալիսիա (Las Gallegas): 18-րդ դարի վերջին իսպանական Գալիսիա նահանգի կանայք երբեմն մարմնավաճառների համբավ ունեին՝ ենթադրելով, որ նկարն ընկալվում է որպես սիրային առաջարկ ներկայացնող։ Կոմպոզիցիայի այս մեկնաբանությունը պահպանվել է նաև 1828 թվականին, երբ Բարոն Հեյտսբերին նկարը ցուցադրել է «Իսպանացի կուրտիզանուհիներ» խորագրով ցուցահանդեսում[5]։

Ֆրանցիսկո Գոյայի «Մախան և Սելեստինան պատշգամբում» նկարը ստեղծվել է Մուրիլյոյի կտավի մոտիվներով։

Սանչես Կանտոնը նույնականացրել է Մուրիլյոյի այս ստեղծագործությունը, որպես Ֆրանցիսկո Գոյայի «Մախան և Սելեստինան պատշգամբում» նկարի աղբյուր, որում ակնհայտ է սիրային ուղղվածությունը։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է Անգուլոն, Մուրիլյոյի նկարում պատկերված երկու կանայք էլ երիտասարդ են, չկա հին կավատի պատկեր (այսպես կոչված Սելեստինը, ըստ  միջնադարյան համանուն նովելի), որը տարբերվում է այն Գոյայի կտավից։ Այսպիսով, հնարավոր է կա՛մ Մուրիլյոն նկարում փորձել է առանց որևէ թաքնված իմաստի պատկերել օպտիկական պատրանք, կա՛մ ներկայացրել է անմեղ սիրախաղի տեսարան։ Կանանց ծիծաղող կերպարները և նրանց կենտրոնական հատվածի բաց զգեստը սիրո երանգ են ենթադրում։ Այնուամենայնիվ, որևէ առանձնահատուկ հատկանիշների բացակայությունը, որոնք, որպես կանոն, տեսանելի են նման ֆլամանդական կտավների վրա, բաց է թողնում պատկերված կոմպոզիցիայի նշանակության  հարցը[5]։

Ստեղծագործությունը նախկինում թվագրվել է 1665-1675 թվականներին, սակայն Անդուլոն առաջարկել է այն թվագրել 1660 թվականից առաջ, քանի որ այն ավելի շատ համահունչ էր այդ ժամանակաշրջանի նկարիչների ոճին։ Մասնավորապես, Անդուլոն նշում է, որ պատկերների հստակ ուրվագծերը, վերահսկվող վրձնահարվածները, սֆումատոյի բացակայությունն ավելի մոտ են Մուրիլյոյի վաղ շրջանի ստեղծագործություններին։ Հայտնի են նկարի մի քանի կրկնօրինակներ, որոնցից մեկը հայտնի է 1852 թվականին կայացած Սուլտի հավաքածուի աճուրդից (այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում)[5]։

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված են երկու կին պատուհանի մոտ։ Կանգնած կինն իր շալով փորձում է թաքցնել ժպիտը, որը դուրս է նայում մասամբ բաց վարագույրի ետևից, իսկ մի երիտասարդ կին հենվում է պատուհանագոգին՝ հաճույքով նայելով դիտողին։ Տարիքային տարբերությունը կարող է վկայել ուղեկցորդի և նրա խնամակալի մասին, ինչը լայնորեն ընդունված էր իսպանական բարձր դասի ընտանիքներում։ Ժպիտը կամ ծիծաղը ծածկելը արիստոկրատների մեջ համարվում էր վարվեցողության լավ ձև։ Համոզիչ կերպով մոդելավորված իրական չափի պատկերները, իրատեսորեն նկարված են պատուհանի մոտ, որը առաջացել է ֆլամանդական և հոլանդական նկարների ոճից  և ստեղծում է պատկերված կանանց իրական օպտիկական պատրանք։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Nina A. Mallory El Greco to Murillo: Spanish Painting in the Golden Age, 1556—1700, Harper & Row, 1990. 9780064355315
  • Albert Frederick Calvert, Murillo C. Scribner’s sons, 1908. OCLC 66738190

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.nga.gov/collection/art-object-page.1185.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.1185.html
  3. http://www.nga.gov/content/ngaweb/Collection/art-object-page.1185.html
  4. «Two Women at a Window». National Gallery of Art. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Spanish Painting of the Fifteenth through Nineteenth Centuries. Two Women at a Window» (PDF). National Gallery of Art. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.

Արտաքին աղբյուրներ խմբագրել