Փոքրիկ մուրացիկը
«Փոքրիկ մուրացիկը» (իսպ.՝ Joven mendigo), բարոկկոյի դարաշրջանի իսպանացի նկարիչ Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1645-ից 1650 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 134 × 100 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Բարտոլոմե Էստեբան Մուրիլյո[1] |
տարի | 1650 |
բարձրություն | 134 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 100 ± 1 սանտիմետր[2] |
ստեղծման երկիր | ![]() |
ուղղություն | բարոկկո |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Piazzetta? |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[1] |
սեփականատեր | Maximilien Radix de Sainte-Foix?, Լյուդովիկոս XIV և French State? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/young-beggar, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E4%B9%9E%E9%A3%9F%E3%81%AE%E5%B0%91%E5%B9%B4%E3%80%8B, https://www.wga.hu/html/m/murillo/1/101muril.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա)։
ՊատմությունԽմբագրել
Ենթադրվում է, որ այս ժանրային կտավը Բարտոլոմե Էստեբան Մուրիլյոն նկարել է ֆլամանդացի վաճառականների պատվերով, որոնք ապրում էին Սևիլյայում։ Այս ոճը, որտեղ ներկայացված է ամենօրյա կյանքը, բարձր էր գնահատվում Ֆլանդրիայում։ Մուրիլյոն, Իսպանական ոսկեդարի վերջին նկարիչներից մեկը, նախևառաջ կրոնական նկարիչ էր[3]։
Մի քանի տերեր փոխելով՝ ի վերջո այս կտավը գնել է Լուի XVI արքան 2400 լիվրով։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո այն տեղափոխվում է Լուվր, ուր ցայսօր էլ գտնվում է։
ՆկարագիրԽմբագրել
«Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործությունը անվանում են նաև «Ոջլոտած տղան», քանի որ կտավում պատկերված է չքավոր մի տղա, որը մաքրում է հագուստի ոջիլները։ Տղան նստած է մի սենյակում, որը բանտախցի է նման։ Ցնցոտիավոր երեխան պատկերված է հատակին նստած դիրքով։ Արևի վառ լույսը ներթափանցում է պատուհանից՝ լուսավորելով չքավորի կեղտոտ, քրքրված հանդերձանքը։ Նրա բոկոտն ոտքերի մոտ թափված են ծովախեցգետնի մնացորդներ։ Տղայի կողքին հարդե զամբյուղ է, որի մեջ խնձորներ են պատկերված։ Դրա կողքին էլ կավե սափորով ջուր է. ըստ երևույթին դրանք տղայի կերակուրն են։ Սակայն երեխան զբաղված չէ սնունդի հոգսով, այլ հույժ ուշադրությամբ մաքրում է վերնաշապիկի ծալքերի ոջիլները։
Թեոֆիլ Գոթիեն այսպես է արտահայտվել «Փոքրիկ մուրացիկը» ստեղծագործության մասին.
Այդ քրջերի, այդ անճոռնության, այդ աղտեղության մեջ հոգի կա. դա մուրացիկն է։ Այդ մուրացիկը քրիստոնյա է, ոջլոտած մուրացկան, որը արժանի է նկարվելուն, ինչպես արքան[4] - Թեոֆիլ Գոթիե
|
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010060879
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ «The Young Beggar | Louvre Museum | Paris»։ www.louvre.fr (անգլերեն)։ Վերցված է 2018-09-24
- ↑ «Le Jeune Mendiant»։ LouvreLens։ Վերցված է 2019-03-18
ԳրականությունԽմբագրել
- Nina A. Mallory El Greco to Murillo: Spanish Painting in the Golden Age, 1556—1700, Harper & Row, 1990. 9780064355315
- Albert Frederick Calvert, Murillo C. Scribner’s sons, 1908.
Արտաքին հղումներԽմբագրել
- «Le Jeune Mendiant»։ Musée du Louvre։ Վերցված է 2019-03-18
- «Bartolomé Esteban Murillo. Le Jeune Mendiant»։ les oeuvres les plus connues des peintres de l’histoire de l’art։ Վերցված է 2019-03-18
- «Маленький нищий, Бартоломе Эстебан Мурильо»։ Музеи мира։ Վերցված է 2019-03-18
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Փոքրիկ մուրացիկը կատեգորիայում։ |