Տորթ «Երեք կաթ» (իսպ.՝ Tres Leches կամ Torta De Tres Leches, կոչվում է նաև Pan Tres Leches), աղանդեր, որի մեջ խառնված են երեք տեսակի կաթեր՝ խտացրած կաթ, եռացրած կաթ և սերուցք։

Երեք կաթ
Պերուական խոհանոց, Costa Rican cuisine?, Latin American cuisine?, Մեքսիկական խոհանոց, Նիկարագուայի խոհանոց, Puerto Rican cuisine?, վենեսուելական խոհանոց և Ալբանական խոհանոց
Ենթատեսակբիսկվիթ
Ստեղծման տարեթիվ19-րդ դար
Հիմնականբիսկվիթ, ձու, կարագ, Խտացրած կաթ, baked milk? և սերուցք
 Tres Leches Վիքիպահեստում

Բաղադրություն և պատրաստում խմբագրել

Եթե պատրաստման ժամանակ չեք օգտագործում կարագ, այդ դեպքում տորթը ստացվում է շատ հեշտ։ Այդ իսկ պատճառով տորթի հյուսվածքը չի կարող խիտ լինել, չնայած այն հանգամանքին, որ նրա բաղադրության մեջ են մտնում երեք տեսակի կաթեր։

Ճանաչվածություն խմբագրել

 

Ճաշատեսակը տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Կարիբյան մի շարք շրջաններում[1]։

Ծագում խմբագրել

Երեք կաթ տորթի ծագման մասին տարբերակները տարբեր են, սակայն հեղուկում թրջված տորթ ստեղծելու յուրօրինակ գաղափարը, ամենայն հավանականությամբ, ունի միջնադարյան եվրոպական ծագում, ինչպես և այլ նմանատիպ տորթեր, օրինակ, բրիտանական թրայֆլը և ռոմով թխվածքը, ինչպես նաև իտալական տիրամիսուն։

Տորթի բաղադրատոմսը XIX դարում հայտնի է եղել Մեքսիկայում, հավանաբար, Եվրոպայի և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի միջև տեղի ունեցած զանգվածային մշակույթի փոխանակման շնորհիվ[2]։

Տորթի բաղադրատոմսերը 1940-ական թվականներին տպագրվել են «Nestlé» ընկերության խտացրած կաթերի տարաների վրա, որը ցույց է տալիս, որ տորթը հայտնի է և մեծ ճանաչում ունի Լատինական Ամերիկայում, քանի որ 1930 թվականին ընկերությունը մասնաճյուղեր հիմնադրեց Արգենտինայում, Չիլիում, Կուբայում և Վենեսուելայում[3][4]։

2004 թվականին «Haagen-Dazs» ընկերությունը կարճ ժամանակով արտադրեց պաղպաղակ՝ «երեք կաթ» տորթի համով, որը պարունակում է Tres Leches ռոմով պատված կտորներ, թաթախված քաղցր սերուցքային պաղպաղակի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Higuera McMahon, Jacqueline (2007 թ․ օգոստոսի 8). «Tres Leches cake goes one better». SFGate. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  2. Pack, MM (2004 թ․ փետրվարի 13). «Got Milk? On the trail of pastel de tres leches». Austin Chronicle. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  3. Nestlé S.A. http://www.company-histories.com/Nestle-SA-Company-History.html Retrieved 19 February 2014
  4. By MM Pack (Feb. 13, 2004). «austinchronicle.com «Got Milk?™ On the trail of pastel de tres leches»» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.