Ալբանական խոհանոցը, ինչպես միջերկրական և բալկանյան շատ երկրների խոհանոցներ, իր երկրի պատմության մեծ ազդեցությունն է կրում իր վրա։ Տարբեր ժամանակահատվածներում այն տարածքը, որը զբաղեցնում է ժամանակակից Ալբանիան, համարվում էր կամ զբաղեցված էր Հունաստանի, Սերբիայի, Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Այդ բոլոր ազգերը թողել են իրենց հետքը ալբանական խոհանոցի վրա։

Ալբանական խոհանոցին բնորոշ են սև պղպեղի նման համեմունքները և միջերկրածովյան բույսերը, ինչպիսիք են խնկածաղիկը, դաղձը, ռեհանը, ծիթրոնը միս և ձուկ պատրաստելու համար, ինչպես նաև չիլի պղպեղը և սխտորը։ Բանջարեղենը օգտագործվում է գրեթե բոլոր կերակուրներում։

Ալբանական խոհանոցի հիմնական ուտելիքը լանչն է, որը սովորաբար բաղկացած է լինում շոգեխաշած մսից, հիմնական կերակուրը դանդաղորեն եփված միսն է՝ տարատեսակ բանջարեղենով և աղցանը՝ պատրաստված թարմ բանջարեղենից, ինչպիսիք են լոլիկը, վարունգը, կանաչ պղպեղը և ձիթապտուղը։ Աղցանը համեմվում է աղով, ձիթապտղի յուղով, քացախով կամ լիմոնի հյութով։

Ավելի բարձր բնակավայրերում տարածված են շխեցված միսը և թթուն։ Կենդանիների օրգանները նույնպես օգտագործվում են կերակուրների մեջ, ինչպիսիք են փորոտիքը և գլխի տարբեր հատվածներ, որոնք համադամ կերակուրներ են։ Կաթնամթերքը խոհանոցի անբաժանելի մասն է, որը հաճախ համադրվում է հացի և ալկոհոլային խմիչքների հետ։ Ծովային կերակուրը նույնպես ընդհանուր են մերձափնյա քաղաքներում, ինչպիսիք են Դուրրեսը, Շկոդերը, Լեժան, Սարանդան։

Նախուտեստներ խմբագրել

  • Ցորենի հացը և եգիպտացորենի հացը մշտական են ալբանական սեղանին։ Ուստի «գնալ ճաշելու» (ալբ․՝ për të ngrënë bukë) արտահայտությունը կարող է բառացիորեն թարգմանվել «գնալ հաց ուտելու»։
  • Հավի լյարդ
  • Սմբուկից խորտիկներ
  • Տոլմա
  • Լցոնած պղպեղներ
  • Թթու կաղամբ
  • Տապակված սարդելատներ լիմոնով
  • Ալբանական ապուրներ, որոնք ներառում են խոզապուխտ, սալյամի և ֆետտա պանիր՝ աղացած պղպեղով և/կամ ձիթապտղի յուղի մեջ մարինացված կանաչ ձիթապտուղներով՝ սխտորի ու սոխի հետ մատուցվող։

Աղցաններ խմբագրել

 
Չորացված հացով աղցան
  • Լոլիկով ալբանական աղցան
  • Չորացված հացով ալբանական աղցան
  • Լոբով աղցան
  • Դդմիկով աղցան
  • Տոմատով կամ պղպեղով աղցան

Ապուրներ խմբագրել

 
Տարատոր

Ձուկ խմբագրել

  • Փռի մեջ տապակված կարմրախայտ՝ սխտորով և լոլիկներով
  • Թխված կարպ, արքայաձուկ կամ օձաձուկ՝ ձիթապտղի յուղով և սխտորով։

Միս խմբագրել

 
ալբանական հասուդե
  • Գառ՝ մածունով ապուրով
  • Հորթի կամ հավի միս ընկույզով
  • Մսի տապակված կլորակներ
  • Լիմա լոբով հորթի միս
  • Paçe- Տարածված և ավանդաբար օգտագործվող ուտելիք է Ալբանիայում։ Paçe-ն պատրաստվում է ոչխարի, խոզի կամ այլ կենդանու գլխից, եռացվում է, մինչև միսը հեշտորեն լուծվում է։ Այնուհետև այն շոգեխաշվում է սխտորով, սոխով, սև պղպեղով և քացախով։ Երբեմն մի փոքր ալյուր է ավելացվում զանգվածը թանձրացնելու համար։

Բանջարեղեն խմբագրել

 
Տոլմա
  • Տոլմա՝ բանջարեղենով կերակուր
  • թխված պռսասոխ
  • Տիրանայի Fërgesë պղպեղներով
  • Բրնձով, մսով և բանջարեղենով պղպեղ
  • Սմբուկ պանրով

Թխվածքաբլիթներ խմբագրել

  • Բայրեկ՝ ալբանական թխվածքաբլիթ բանջարեղենից. այն կարող է նաև պարունակել ֆետտա պանիր, սպանախ, լոլիկ կամ միս։
  • Կանգուլուր՝ շերտավոր թխվածքաբլիթ՝ լցոնված կարագով, աղով կամ շաքարավազով
  • Բակլասարյոմ՝ Ավանդական ուտելիք՝ պատրաստվողԿոսովոյում կամ Ալբանիայում. այն շերտավոր թխվածքաբլիթ է, և նրա ներսում չկա ոչինչ, այն պատված է մածունով և սխտորով և կրկին տաքացված։
  • Ֆլիա՝ ավանդական կերակուր՝ պատրաստվող Ալբանիայում կամ Կոսովոյում

Աղանդերներ խմբագրել

Ամենատարածված աղանդերները Ալբանիան արտահանում է Բալկանների միջոցով։

  • Հալվա
  • Ռևանի
  • Հասուդե
  • Տամբյոլորիզ
  • Քաբունի
  • Տոլումբա
  • Գլիկո

Ըմպելիքներ խմբագրել

 
Եգիպտացորենի և ցորենի հյութ

Հանքային ջուրը Ալբանիայում ոչ ալկոհոլային ամենանախընտրելի խմիչքներից մեկն է գազավորված ըմպելիքից հետո։ Թվարկված որոշ ապրանքներ տեղական են, իսկ մի մասը՝ ներկրված։

  • Գազավորված և հանքային ջրեր
  • Կաթ
  • Յոգուրտ, մածուն
  • Սարի թեյ
  • Մրգային տարատեսակ հյութեր և չոր ըմպելիքներ
  • Ալբանական կարագակաթ
  • Գարեջուր
  • Եգիպտացորենի և ցորենի հյութ
  • Ալբանական գինի