Nestlé
«Nestlé S.A.», (հայերեն՝ «Նեստլե»), սննդի և խմիչքի շվեյցարական անդրազգային ընկերություն, կոնցեռն։ Եկամտի ծավալով հանդիսանում է սննդի խոշորագույն արդյունաբերությունն աշխարհում[7][8]։
Nestlé | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կոնգլոմերատ, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1866 |
Հիմնադիր | Հենրի Նեստլե |
Վայր | Վևե, Շվեյցարիա |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Ուլֆ Մարկ Շնայդեր |
Արդյունաբերություն | սննդի արդյունաբերություն |
Ընդհանուր ակտիվներ | ▲135 մլրդ Fr (դեկտեմբերի 31, 2022)[2] |
Հասույթ | ▲94,4 մլրդ Fr (2022)[2] |
Աշխատողների թիվ | ▼276 000 մարդ (2021) |
Դուստր ընկերություններ | Nestlé Waters, Nestlé (United States)?, Nestlé (Canada)?, Orion?, Osem (company)?, Froneri?, Nestlé Česko?, BlueTriton Brands?, Nespresso?, Nestlé Rossiya?, Nestlé Deutschland?, Nestlé India?, Nestle España?, Cereal Partners Worldwide?, Unilac, Inc.? և Tivall CZ? |
Նախկին | Q5514334?[3] |
Սեփականատեր | treasury stock?[4], BlackRock[4] և Norges Bank Investment Management?[5] |
Կայք | nestle.com(անգլ.), empresa.nestle.es(իսպ.) և recetasnestle.com.mx(իսպ.) |
Մասնակից է | German-Swiss Chamber of Commerce?[6] |
Բորսա | NESN և 2960 |
![]() |
Մասնագիտացված է մանկական սննդի, նախաճաշի շիլաների, սուրճի, թեյի, կաթնամթերքի, շշլացված ջրի, հրուշակեղենի, սառեցված սննդի, ընտանի կենդանիների սննդի և նախաճաշիկների արտադրության և իրացման մեջ։ «Nestlé»-ին պատկանող շուրջ 29 ապրանքանիշի տարեկան վաճառքի ծավալը գերազանցում է 1 միլիարդ շվեյցարական ֆրանկը (մոտավորապես 1,1 ԱՄՆ դոլար)։ Առավել լայն սպառում ունեցող ապրանքանիշներն են «Nescafé» սուրճը, «KitKat» շոկոլադե կոնֆետը, «Nesquik» նախաճաշը, «Maggi» արագ պատրաստվող սննդի ապրանքանիշը և այլն։
Ընկերությանն են պատկանում 447 գործարաններ, որոնք տեղակայված են 194 երկրներում։ Աշխատողների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 333 000-ի։
Հիմնադրվել է 1905 թվականին՝ Ջորջ և Չարլզ Փեյջերի «Anglo-Swiss Milk Company» (Անգլո-շվեյցարական կաթնամթերքի ընկերություն) և Հենրի Նեստլեի «Farine Lactée Henri Nestlé» (Անրի Նեստլեի կաթի փոշի) ընկերությունների ձուլման արդյունքում։ Ընկերություն մեծ հաջողություններ է գրանցում առաջին և երկրորդ աշխարհամարտերի տարիներին՝ խտացրած կաթին և կաթնախառնուրդներին ավելացնելով բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։
Ընկերության գրասենյակը տեղակայված է Շվեյցարիայի Վեվե քաղաքում։ Առավել նշանավոր շուկայական մրցակիցներն են «PepsiCo» և «Kraft Foods» ընկերությունները։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ 2,0 2,1 Consolidated Financial Statements of the Nestlé Group 2022 — 2023.
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ 4,0 4,1 տարեկան հաշվետվություն
- ↑ http://www.4-traders.com/NESTLE-SA-9365334/company/
- ↑ https://www.handelskammer-d-ch.ch/de/mitglieder
- ↑ "Nestlé's Brabeck: We have a "huge advantage" over big pharma in creating medical foods", «CNN Money», ապրիլի 1, 2011(անգլ.)
- ↑ "Nestlé: The unrepentant chocolatier", «The Economist», հոկտեմբերի 29, 2009(ֆր.)