Նիկարագուայի խոհանոց (իսպ.՝ Gastronomía de Nicaragua), Նիկարագուային բնորոշ խոհարարական ավանդույթների ամբողջություն․ հնդկական և իսպանական խոհանոցների խառնուրդ է։ Չնայած երկրի փոքր չափին՝ Նիկարագուայի խոհանոցն ունի տարածաշրջանային տարբերություններ. 21-րդ դարում երկրում նկատելի է «գաստրոնոմիական տուրիզմի» զարգացում։

Նիկարագուայի խոհանոց
 Cuisine of Nicaragua Վիքիպահեստում
Նիկարագուայի ավանդական ուտեստ «Vigorón»
Եգիպտացորենը Նիկարագուայում հիմնական սնունդն է։

Ավանդույթներ և յուրահատկություններ խմբագրել

Նիկարագուայի խոհանոցի հիմքը, ինչպես Կենտրոնական Ամերիկայի շատ այլ երկրներում, եգիպտացորենն է[1]։ Տարածված են նաև կարմիր լոբին և բրինձը, որոնք երկրի բնակիչները հաճախ ուտում են նախաճաշին։ Խոզի միսը, հավը և ձուկը ևս տարածված են։ Բանջարեղենը սովորաբար սպառվում է աղցանների տեսքով և ավելացվում ապուրներին, իսկ մրգերը հիմնականում հյութերի տեսքով են։ Երկրի Կարիբյան ափին տարածված է ծովամթերքների և համեմունքների, կոկոսի յուղի և կաթի օգտագործումը. ձուկը մատուցվում է խաշած, չորացրած և ապուրների տեսքով[2]։ Խաղաղ օվկիանոսի ափին ավելի տարածված է մսի և կաթնամթերքի օգտագործումը, բարձր է գնահատվում ճարպային տապակած սնունդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stephanie Linkogle Soya, culture and international food aid: The case of a Nicaraguan communal kitchen(անգլ.) // Bulletin of Latin American Research. — 1998. — В. 1. — Т. 17. — С. 93—103. — ISSN 0261-3050. — doi:10.1111/j.1470-9856.1998.tb00181.x
  2. Meira, Engle, Quagrainie, 2003, էջեր 232—241

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկարագուայի խոհանոց» հոդվածին։