Երեքնուկ նեղատերև

բույսերի տեսակ
Երեքնուկ նեղատերև
Երեքնուկ նեղատերև
Երեքնուկ նեղատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Երեքնուկ (Trifolium)
Տեսակ Երեքնուկ նեղատերև (T. angustifolium)
Միջազգային անվանում
Trifolium angustifolium
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Երեքնուկ նեղատերև (լատին․՝ Trifolium angustifolium), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-60 սմ բարձրությամբ միամյա թավոտ բույս է։ Տերևիկները գծային են, մինչև 8 սմ երկարությամբ, 2-4 մմ լայնությամբ։ Ծաղկաբույլը միայնակ է, հասկանման, ունի 1,5-8 սմ երկարություն։ Բաժակը խիտ թավոտ է, երախում կոշտուկային հաստացումով և ճեղքանման նեղացած։ Ատամիկները բզաձև են, պտղի ժամանակ աստղաձև դասավորված։ Պսակը վարդագույն է, բաժակին հազիվ գերազանցող, 10-12 մմ երկարությամբ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Կապանի, Ճակատենի, Ներքին Հանդի, Ծավի շրջակայք)։ Աճում է նաև Դաղստանում, Անդրկովկասում, Ղրիմում, միջերկրածովյան ավազանում, Մակրոնեզիայում, Անատոլիայում, Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, չոր լանջերին, թփերի մեջ, անտառների եզրերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա՝ 10 կմ²-ից պակաս տարածման և բնակության շրջանների մակերեսով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ նեղատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ նեղատերև» հոդվածին։