Երաժիշտներ (նկար, Կարավաջո)
«Երաժիշտներ», բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Կարավաջոյի 1595 թվականի նկարներից։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։ Այստեղ հայտնվել է 1952 թվականին։ 1983 թվականին հիմնական ռեստավրացիայի է ենթարկվել։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1][2] |
տարի | մոտ 1595 |
բարձրություն | 92,1 սանտիմետր[3] |
լայնություն | 118,4 սանտիմետր[3] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | կենցաղային ժանր, այլաբանություն, դիմապատկեր և միգուցե ինքնապատկեր |
նյութ | յուղաներկ[3] և կտավ[3] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[3] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[4][5] |
սեփականատեր | Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտե և Մետրոպոլիտեն թանգարան |
պատվիրատու | Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտե[2] |
հիմնական թեմա | երաժշտություն և սեր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Պատմություն
խմբագրելԵրիտասարդ Կարավաջոյի առաջին հովանավորներից մեկը՝ կարդինալ Դել Մոնտեն էր , «Երաժիշտները» նկարը նրա առաջին պատվերն է։ Կարդինալի ամրոցում հաճախ անց էին կացվում տոնական երեկույթներ, որոշեց առանձնասենյակներից մեկը զարդարել երաժշտության թեմայով։ Քանի որ երիտասարդ Կարավաջոն նրա շրջապատից էր՝ ստացավ երկու նկարի պատվեր։
Նկարագրություն
խմբագրելՊայմանական թատերական զգեստներով երեք պատանի նստած են և պատրաստվում են փորձի։ Կենտրոնում Մարիո Մինիտին ձգում է լյուտնյայի լարերը , ջութակահարը ուշադիր նայում է նոտաներին, նրանց մեջտեղում Կարավաջոն տեղավորել է իրեն։ Ձախ կողմում պատկերված է Ամուրը՝ նետերը մեջքի ետևում, խաղողով զբաղվելիս։ Այս կերպարի մի քանի բացատրություն կա։ Նկարի անունը պայմանական է, բայց բազմանշանակ։ Նկարը անվանել են «Երաժշտություն», « Երաժիշտներ», «Համերգ», չնայած նկարի համար լավագույն անվանումը «Փորձ» է։ Պատանիների թատերական հագուստները կտավը հեռացնում էր առօրեականությունից, իսկ փորձի հասարակ մոտիվը դառնում է ավելի տոնական։ Նկարին գեղեցկություն էր հաղորդում նաև գույների և հորինվածքի հարմոնիան։ Այս նկարին որպես զույգ Կարավաջոն նկարել է նաև «Վինահարը» նկարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hibbard H. Caravaggio — Oxford, Boulder: Westview Press, 1985. — P. 31. — ISBN 978-0-06-430128-2
- ↑ 2,0 2,1 Bellori G. P. Le vite de' pittori, scultori et architetti moderni (իտալ.) — Roma: 1672. — P. 204.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
- ↑ Friedländer W. Caravaggio Studies — Princeton: Princeton University Press, 1974. — P. 147. — 320 p. — ISBN 978-0-691-00308-5
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
Արտաքին հղումներ
խմբագրել- Картина на официальном сайте Метрополитен-музея(անգլ.)
- The Musicians — Michangelo Merisi da Caravaggio — 1595(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժիշտներ (նկար, Կարավաջո)» հոդվածին։ |