Եվրոպայի աշխարհագրական կենտրոն
Եվրոպայի աշխարհագրական կենտրոն, հիպոթետիկ կետ, որը նշում է Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը։ Տեղակայումը կախված է Եվրոպայի սահմաններից և հիմնականում որոշվում է ընտրված հաշվարկման եղանակով, ինչպես նաև նրանով, թե հեռավոր կղզիները ներառված են Եվրոպայի ծայրակետերի ցանկում, թե ոչ։ Այսպիսով, Եվրոպայի աշխարհագրական կենտրոնի անվանը հավակնում են մի քանի տեղեր։
- Պուրնուշկես գյուղ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից 27,8 կմ հյուսիս[1]
- Կետ Պոլոցկ քաղաքի մոտ՝ Բելառուսի հյուսիսային մասում[2]
- Կետ Ուկրաինայի Անդրկարպատյան մարզի Ռախով քաղաքից ոչ հեռու՝ Դելովոե գյուղի մոտակայքում[3]
- Կետ Սլովակիայի կենտրոնում գտնվող Կրեմնիցա քաղաքի Կրագուլե գյուղում[4]
- Կետ Լեհաստանի հյուսիսարևելյան շրջանում, Բելոստոկի հյուսիսում գտնվող Սուխովոլիա կոմունայում[5]
- Եվս մի քանիսը՝ ավելի քիչ ճանաչված
Պատմություն
խմբագրելԵվրոպայի կենտրոնի մասին առաջին պաշտոնական հայտարարությունն արվել է 1775 թվականին լեհ թագավորական աստղագետ և քարտեզագիր Շիմոն Անտոնի Սոբեկրայսկու և Ռեչ Պոսպոլիտայի արքա՝ Ստանիսլավ Օգոստոս Պոնյատովսկու կողմից։ Նրանք եկել է այն եզրահանգման, որ այն գտնվում է Լիտվական մեծ իշխանության արևմտյան ծայրամասում գտնվող Սուխովոլյայի փոքրիկ քաղաքի շուկայի հրապարակում։
1885-1887 թվականներին Ավստրո-Հունգարիայի կայսրության աշխարհագրագետները գեոդեզիական ուսումնասիրություններ են իրականացրել Մերձդնեստրում (ժամանակակից Ուկրաինայի տարածք)` Ռախովից Սիգետ երկաթուղի կառուցելու օրիանկի համար։ Պատահականորեն պարզվել է, որ Եվրոպայի կենտրոնը կարող է հանդիսանալ Վերխնետիսենսկայան։ Վիեննայի կայսեր-արքայական ռազմական աշխարհագրական ինստիտուտի գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզել են Եվրոպայի աշխարհագրական կենտրոնի ենթադրյալ տեղը, իսկ 1887 թվականին տեղադրվել է պատմական քարե նշան։ Այն կրճատած բուրգ է` 1.5 մ բարձրությամբ, ուղղանկյուն պատվանդանով[6], լատինատառ արձանագրությամբ։
Եվրոպայի սահմանները, որոնք վիեննացի գիտնականների կողմից օգտագործում էին հաշվարկների համար, անհայտ են, բայց նկարագրություններում օգտագործվել են լայնության և երկայնության ծայրակետերը, որից հետո հաշվարկվել է երկրաչափական կենտրոնը։ Նշանը գտնվում է 47°57′40″ հս․ լ. 24°11′10″ ավ. ե.HGЯO կոորդինատներում, Տիսա գետի ափին։ Ավստրիացի աշխարհագրագետները նշել են նաև Թիլենբերգ լեռը (բարձրությունը 939 մ) Բոհեմիայն Խեբ քաղաքի և գերմանական Նեյուբենրեթի քաղաքի մերձակայքում՝ այնտեղ տեղադրելով պղնձե ցուցանակ՝ Եվրոպայի կենտրոն մակագրությամբ։ 1900-ական թվականների սկզբին, գերմանական կայսրության աշխարհագետները անց են կացրել սեփական հաշվարկներ և եկել այն եզրահանգման, որ ավստրիական կայսրությունը սխալվել է։ Գերմանացի փորձագետների կարծիքով Եվրոպայի կենտրոնը գտնվում է Սաքսոնիայի մայրաքաղաք Դրեզդենում, «Ֆրաուենկիրխե» եկեղեցու կողքին[7]։ Երկրորդ աշխարհամարտից հետո խորհրդային գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունները հաստատել են ավստրիացիների վարկածը, որից հետո Ռախովի նշանը թարմացվել է, 1977 թվականի մայիսի 27-ին հին նշանի մոտակայքում կառուցվել է 7,2 մ բարձրության կոթող։ Եվրոպայի ևս մեկ հնարավոր կենտրոն է հանիսացել Սլովակիայի Կրագուլե քաղաքը (Կրեմնիցայից ոչ հեռու), հայտնի ինչպես լեռնադահուկային հանգստավայր։ Բացի կոորդինատներում տեղակայված հուշահամալրից` 48°44′37″ հս․ լ. 18°54′46″ ավ. ե.HGЯO: Քաղաքում կա հյուրանոց, որը հայտնի է «Եվրոպայի կենտրոն» անվամբ։
Ժամանակակից հետազոտություններ
խմբագրելԼիտվա
խմբագրելԵվրոպայի կենտրոնի երկրաչափական հաշվարկներում նրա կենտրոնը պարզվում է 54°54′ հս․ լ. 25°19′ ավ. ե.HGЯO կոորդինատներն էին։ Համապատասխան հաշվարկները կատարվել են Ֆրանսիայի աշխարհագրության ազգային ինստիտուտի կողմից 1989 թվականին, և պարզվել է, որ այս վայրը գտնվում է Վիլնյուսից (Լիտվայի մայրաքաղաք) 25 կմ հյուսիս։ Քանդակագործ Գինթարաս Կարոսասի ստեղծած հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին։ Լիտվայի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական դեպարտամենտը դասակարգել է Եվրոպայի կենտրոնի հուշարձանը և նրա կողքին գտնվող արգելոցը որպես տեսարժան վայր։ Այս վայրը Եվրոպայի միակ աշխարհագրական կենտրոնն է, որն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում։ Կոթողի շուրջ գտնվող գրանիտե սալիկները ցույց են տալիս Եվրոպայի կենտրոնից մինչև Եվրոպայի և աշխարհի որոշ երկրների մայրաքաղաքներ։
Այս վայրից 17 կմ հեռավորության վրա գտնվում է Եվրոպայի այգին, որտեղ, բաց երկնքի տակ տեղակայված են բազմաթիվ քանդակներ[8]։
Բելառուս
խմբագրել2000 թվականին բելոռուս գիտնականներ Ալեքսեյ Սոլոմոնովը և Վալերի Անոշկոն հրապարակել են ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Պոլոտսկից 48 կմ հարավ-արևմուտք, Շո լճից ոչ հեռու(55°10′55″ հս․ լ. 28°15′30″ ավ. ե.HGЯO)[9]: Գիտնականներն օգտագործել են հատուկ համակարգչային ծրագիր, որը համարում է Եվրոպան որպես մեկ ամբողջություն. Սպիտակ և Բալթիկ ծովերը, Անգլիան և Իռլանդիան ընդգրկված էին այդ ծրագրի մեջ որպես մայրցամաքային գոտու օբյեկտներ։ Ենթադրվում է, որ Եվրոպայի կենտրոնը որոշելու համար հաշվարկներում անհրաժեշտ է հաշվի առնել, Եվրոպայի ներքին ջրերը և Ուրալյան լեռները՝ Եվրոպայի արևելյան սահմանը[1]։
Գեոդեզիայի, օդային հետազոտության և քարտեզագրության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ռուս գիտնականները հաստատել են իրենց բելոռուս գործընկերների հաշվարկները։ 2008 թվականի մայիսի 31-ին Պոլոտսկում կանգնեցվել է մի փոքրիկ հուշահամալիր[10]։ Այնուամենայնիվ, նշանի վրա այլ կոորդինատներ են (55°30′ հս․ լ. 28°48′ ավ. ե.HGЯO), որոնք խոսում են, որ կենտրոնը գտնվում է Պոլոտսկ քաղաքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Михаил Киселев (7 февраля). «Где центр Европы?». Литовский курьер, №6 (676). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Где находится центр Европы». Geographer.ru. 2008-10-05. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Центр Европы». Информационный портал города Рахов. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
- ↑ Robert Haru Fisher. «The Charming Center of Europe» (անգլերեն). The American Tourism Society. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
- ↑ Виктор Корбут (2008-10-09). «О центре Европы». Туризм и отдых, №40 (675). Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Геодезическому пункту «Центр Европы» — 100 лет // Земля и Вселенная. — 1988. — № 4. — С. 58, 63.
- ↑ Adrian Ivakhiv (2006). «Stoking the Heart of (a Certain) Europe: Crafting Hybrid Identities in the Ukraine-EU Borderlands» (անգլերեն). York University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Европейские парки: Музей центра Европы». EU PHARE 2001 Co-operation in the Baltic Sea Region Programme.
- ↑ Igor Anisimov. «Letters stamped From the center of Europe» (անգլերեն). Беларусь.Belarus, N1(904). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Российские геодезисты подтвердили нахождение центра Европы в Полоцке». Белорусское телеграфное агентство. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Василий Дятлов (2005-11-14). «Կենտրոնի տեսքը». Итоги, №46 / 492. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
- «Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը պարզվեց, թե որտեղ է». Новости NEWSru.com. 2005-07-12. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.